Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ զարգացումները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերն անդրադարձել են միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ զարգացումներին։ «Իրանը ցանկանում է երկարաժամկետ գործարք կնքել։ Եթե Վաշինգտոնն էլ ցանկանա լուծումներ գտնել, ապա բոլոր կողմերի համար շահավետ համաձայնության կհասնենք։ Թեհրանը ողջունում է դիվանագիտության և բանակցությունների շարունակումը»,-…
