Պեսկովի խոսքով՝ քննարկվում է Ուկրաինայում շվեդական մոդելի չեզոք պետության ստեղծման հարցը
«Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի չեզոքության շվեդական մոդելը», — այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում «ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք ապառազմականացված պետություն ստեղծել»։ Չեզոքության շվեդական և ավստրիական մոդելները ենթադրում են այդ…
