Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել
Ապրիլի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՎԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Դեսպան Սուրեն Բաղդասարյանը շնորհավորել է նախարար Ֆան Վան Ձիանգին պաշտոններում նշանակման կապակցությամբ՝…
