Նոր մանրամասներ Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի Բաքու այցի վերաբերյալ

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն Բաքվում մասնակցում է միջազգային ցուցահանդեսին: Քաղաքապետի հետ մեկտեղ Ադրբեջանում էին գտնվում նաև քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակիցները: Ադրբեջանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդես AITF-2017 բացեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունները տարբեր երկրներից և այդ թվում էր նաև Վրաստանը: Ադրբեջանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդես AITF-2017-ը Բաքվում բացվեց …

Read More
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կազբեկի թունելի փորման աշխատանքներին
		06.04.2023 . Տարածաշրջան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Կազբեկի թունելի փորման աշխատանքներին 06.04.2023 . Տարածաշրջան

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:     Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը…

Read More
Ախալքալաքում ձերբակալել են facebook.com սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ կատարող Ադամ Այվազյանին

Ախալքալաքում ձերբակալել են facebook.com սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ կատարող Ադամ Այվազյանին

Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ…

Read More
ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպման մասին: «Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը: ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել մասնակցելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական…

Read More
ԱՄՆ Սենատում լսումներ են անցկացվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ

ԱՄՆ Սենատում լսումներ են անցկացվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։…

Read More
Իսրայելը Լիբանանի հետ հակամարտության մեջ չէ․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

Իսրայելը Լիբանանի հետ հակամարտության մեջ չէ․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

Իսրայելը չի կարծում, որ հակամարտության մեջ է Լիբանանի հետ, և լիբանանցիներին կոչ է անում «Հըզբոլլահ» շարժմանը թույլ չտալ նոր լիբանանա-իսրայելական պատերազմ սկսել։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դեննի Դանոնը՝ մեկնաբանելով Բեյրութի վրա նոր հարձակումը։ «Մենք հակամարտության մեջ չէ Լիբանանի հետ։ Կոչ եմ անում Լիբանանի ժողովրդին բաց խոսել և ճնշում գործադրել՝ «Հըզբոլլահ»-ին թույլ…

Read More
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի

Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի

Կիևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա պնդել է՝ Կիևը ԵՄ երկրների միասնական աջակցության կարիքն ունի։ «Ես հասկանում եմ կառույցին անդամակցության գործընթացի բարդությունը․ որոշ երկրներ երկար տարիներ սպասում են ԵՄ թեկնածու դառնալուն։ Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել մեզ…

Read More
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելել է իր զինծառայողներին օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց՝ Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի անվտանգության ծառայությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԻՀՊԿ-ը լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ստուգելու բոլոր սարքավորումները: Ըստ աղբյուրի՝ սարքերի մեծ մասը կա՛մ ինքնաշեն է եղել, կա՛մ ներմուծվել է…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում պարտադիր կդառնա շենքերի և շինությունների շահագործման հանձնման շինարարական հայտերը և դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Ախալցխայի քաղաքապետարանում պարտադիր կդառնա շենքերի և շինությունների շահագործման հանձնման շինարարական հայտերը և դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Այս տարվա փետրվարի 1-ից սկսած՝ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքացիները պարտավոր կլինեն շենքերի և շինությունների շահագործման հանձնման շինարարական հայտերը և դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Տարածական և քաղաքային զարգացման գործակալության և Ախալցխայի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում քաղաքապետարանում սկսվել է քաղաքաշինության, ճարտարապետական ​​և շինարարական վերահսկողության ուղղությամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրման գործընթացը։ Օրենսդրության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 1-ից կներդրվի էլեկտրոնային ներկայացում՝…

Read More
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ…

Read More
Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews

Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews

Հորդառատ անձրևը խափանել է մայիսի 17-ին Բաքվում կայացած Համաշխարհային քաղաքային զարգացման 13-րդ ֆորումի (WUF-13) բացման արարողությունը, որի հետևանքով ավելի քան 180 երկրի մասնակիցներ ստիպված են եղել ապաստան գտնել։ Ճարտարապետները, քաղաքաշինարարները և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հավաքվել էին քաղաքի Օլիմպիական մարզադաշտում՝ միջոցառմանը մասնակցելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել ռեկորդային տեղումների պայմաններում, գրում է Jamnews-ը։ Համաշխարհային քաղաքային ֆորումը հիմնադրել…

Read More
ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի դատարանի որոշումներին և բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի դատարանի որոշումներին և բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Խալիլա Հեկմանը կոչ է արել ՄԱԿ-ին ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ օգնելու, որ կողմերը մնայուն լուծում գտնեն ԼՂ հակամարտությանը, քանի որ այն խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը:  Նրա համոզմամբ՝ պետք է կոչ արվի կողմերին, որ տարածաշրջանային  և բազմակողմ գործընթացներն արդյունավետ օգտագործեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ հիմնվելով փոխընդունելի և կայացած ու ճանաչված սկզբունքների վրա:…

Read More
Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews

Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews

Իզմիրում ջրային ճգնաժամը սրվում է, Ստամբուլի ամբարտակների հագեցվածությունն էլ վերջին ամիսներին զգալիորեն նվազել է։ Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալներով՝ տարածքի ամբարտակների հագեցվածությունը կազմում է 21,87%: Հունիսի 30-ի դրությամբ այս ցուցանիշը 66,23% է եղել՝ հայտնում է Euronews-ը: Իզմիրում, որտեղ ամռանից ջրի խիստ պակաս կա, և ժամանակ առ ժամանակ ջրամատակարարման ընդհատումներ են լինում, պնդել են, որ…

Read More
Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը
		28.11.2022 . Միջազգային

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը 28.11.2022 . Միջազգային

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:   Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։   Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:   Ավելին՝ https://www.genocideprevention.am/hy/:  

Read More
Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում:   Reuters-ի տվյալով՝ նա անդրադարձել է տեղեկություններին, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել միայն այն դեպքում, եթե հաշվի առնվի տեղում ստեղծված իրավիճակը։ Զելենսկին շեշտել է՝ ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ռուսական կողմին նոր թափով հարձակման անցնել: Նա նաև մերժել է հրադադարի դիմաց տարածքային զիջումների ցանկացած…

Read More
Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ վառվում է նավթաբազա։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ դեպքի վայր են բերվել ԱԻՆ ուժեր։

Read More
ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը հինգշաբթի չի կարողացել հաստատել օրինագիծը, որը նախատեսում է ավելի կոշտ միջոցներ երկրի հարավային սահմանի պաշտպանության համար, հաղորդում են ԶԼՄ-ները: Օրինագծին դեմ է քվեարկել 50 սենատոր, 43-ը՝ կողմ, մինչդեռ դրա հաստատման համար անհրաժեշտ էր 60 ձայն։ Fox News-ը հայտնում է, որ անկախ սենատոր Կիրսթեն Սինեման, որն օգնել է օրինագծի մշակմանը, երկու կուսակցությանն էլ մեղադրել…

Read More
Լիբանանը հույս ունի, որ մոտ ապագայում հրադադար կհաստատվի Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև. Միքաթի

Լիբանանը հույս ունի, որ մոտ ապագայում հրադադար կհաստատվի Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև. Միքաթի

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի հետ զրույցից հետո ասել է, որ «լավատեսորեն» է տրամադրված առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ: Հոխշտեյնը և ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերով խորհրդական Բրեթ Մաքգուրքը հինգշաբթի կժամանեն Իսրայել՝ քննարկելու, «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունները, Իրանի հետ դիմակայությունը, Գազայի հատվածում…

Read More
Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ: «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ:

Read More
Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին
		09.09.2023 . Արցախ

Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին 09.09.2023 . Արցախ

ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում: Ելույթում նա ասել է. «Նախքան շնորհավորանքներս՝ մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք՝ սպորտում կա «քաշային կարգ» հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա «քաշային կարգ» հասկացությունը: Այս առումով, կարծում…

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և սկսել բանակցություններ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում»: «Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել,…

Read More
Զախարովան մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մասին Բաքվի հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մասին Բաքվի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալման և սպանության մասին Բաքվի հայտարարությունները։   Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից:   «Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հրավիրված՝…

Read More
Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանին գազի դեֆիցիտ է սպառնում. MT

Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանին գազի դեֆիցիտ է սպառնում. MT

Ունենալով աշխարհի խոշորագույն գազի պաշարները՝ ավելի քան 60 տրիլիոն խորանարդ մետր ծավալով, Ռուսաստանը կարող է բախվել գազի դեֆիցիտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է The Moscow Times-ը։ Գազի հնարավոր դեֆիցիտի հետ կապված Պուտինն առաջարկել է անցնել ածուխի օգտագործման, որի պաշարները, նրա խոսքով, «կբավականացնեն գրեթե հազար տարի»:…

Read More
Դեսպան Կաժոյանը Լաոսի վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Լաոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարերը

Դեսպան Կաժոյանը Լաոսի վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Լաոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարերը

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ է ունեցել Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։ Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորել են դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված…

Read More
Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․ «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ…

Read More
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես միշտ ասում եմ, որ նման գործողության վայրն ու ամսաթիվը չեն նշվում։ Միևնույն ժամանակ, դրա նպատակները հայտնի են՝ ելնելով Սոչիի հուշագրից, որի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։…

Read More
Իսրայելում աճում է հակապատերազմական շարժումը

Իսրայելում աճում է հակապատերազմական շարժումը

Իսրայելում աճում է հակապատերազմական շարժումը. ամբողջ երկրում անցկացվել են հակակառավարական ցույցեր, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Թել Ավիվում։ Ակտիվիստները փակել են առանցքային ճանապարհներն ու խաչմերուկները, մոտեցել հայտնի քաղաքական գործիչների ու զինվորականների տներին՝ պահանջելով դադարեցնել կրակը՝ պատանդներին ազատելու համար։ Ներքաղաքական այդ իրադարձությունների ֆոնին, CNN-ը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի ներկայացրած փոխզիջումային…

Read More
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում մեկնարկեցին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի դասերը։ Այսուհետ Ծղալթբիլայի պատանիները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և ռոբոտաշինությանը։ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ծղալթբիլայում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Արմսվիսբանկի և Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Read More