Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում
25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը: Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից և Ռուսաստանից: Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ…
