Մինաս Գրիգորենց. Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր
Mediaanalytic.org-ի հարցերին է պատասխանում Ախալցխայի շրջանի Խաշուտ գյուղի արժանապատիվ զավակ, գրող, բանաստեղծ Մինաս Գրիգորենցը: Պրն. Գրիգորենց, դուք բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եք, ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ եք: Մի փոքր պատմեք մեր ընթերցողներին, թե ինչպես սկսվեց ձեր գործունեությունը այս ասպարեզում: -Գրել սկսել եմ բավականին շուտ՝ երիտասարդ տարիքում: Ցավոք սրտի ամբողջությամբ կորցրել եմ այն ժամանակվա ապրումների արդյունքում…
