Սաուդյան Արաբիայում հեղեղվել են մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքները
Սաուդյան Արաբիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են անցել մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցները։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի: Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և ավաններ։ Երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել և խուսափել հեղեղված վայրերից: Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ…
