Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշիի նավթավերամշակման գործարանը դարձել է ռուսական նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հերթական թիրախը, որը, ըստ Կիևի, Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։ Ռուսական նավթային հսկա «Սուրգուտնեֆտեգազի» շահագործած օբյեկտը տարեկան արտադրում է մոտ 18…
