Լավրովն ու Ջայշանկարը քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրումը
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովն ու Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանյանի հարաբերությունների սրացումը: Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Նախարարները քննարկել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
