Սեպտեմբերի 5-ից Երևանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից կմեկնարկի գեղարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ ու բացառիկ միջոցառումը՝ «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալեն, Երևան 2025»։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ Բիենալեի շրջանակում 213 արվեստագետ՝ աշխարհի 48 երկրից կներկայացնեն 423 աշխատանք: Միջոցառման հատուկ հյուրն է Նորվեգիայի…
