Ի՞նչ կետերի շուրջ են բանակցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Ով ինչ զիջումների է գնալու
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ «Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝…
Մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովից հետո, որը պայթյունի հետևանքով մահացել էր Մոսկվայում՝ 2024 թվականի դեկտեմբերին, նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որը զոհվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պայթյունից մահացել է երկու մարդ: ՏԱՍՍ…
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես…
Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին՝ քննարկելու խաղաղության ամերիկյան առաջարկները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նշել, որ հանդիպումը տևել է երեք ժամ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բնակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։ Փաստաթղթում հստակ նշված է, որ դա «վերջնական առաջարկն» է։ Ըստ ծրագրի՝ Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Նա կարծում է, որ բարեխղճորեն է կատարել իր պարտքը երկրի և ժողովրդի հանդեպ: Միևնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է լրագրողների ենթադրություններն այն մասին, որ կարող է ընդդիմություն դառնալ և ստեղծել իր կուսակցությունը: Ղարիբաշվիլին «Վրացական երազանքի» նախագահ…
Ապրիլի 28-ին Սալոնիկիում Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում վստահության ամրապնդման միջոցառումներ։ Բանակցությունները տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նախաձեռնած՝ 2023 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերը ձգտում են նվազեցնել վիճելի ծովային տարածքներում միջադեպերի և էսկալացիայի ռիսկերը։ Երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի կողմից Էգեյան և Արևելյան…
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը։ 1,5 միլիոն հայեր սպանվեցին այդ անիմաստ վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրել ու իրականացրել էր Օսմանյան կայսրությունը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում նրանց պատմությունները, որպեսզի…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: «Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից՝ կից գրելով․ «Գլենդելի հայ համայնքի հետ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Մենք պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և պնդենք հայ ռազմագերիների ազատումը։ Մենք պետք է արդարություն պահանջենք»։
Հնդկաստանի կառավարությունը դադարեցրել է Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։ Իսկ ապրիլի 27-ից կչեղարկվեն արդեն հաստատված վիզաները: Մինչև այդ պակիստանցիները պետք է լքեն երկրի տարածքը։ Գերատեսչությունը կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Պակիստանից։ Նաև դադարեցվել է ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը: Պակիստանի իշխանությունն էլ ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․ «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին՝ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին: Նրա խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը: «Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120000 բնիկ հայերի խոր տոկունությունը,…
Ապրիլի 24-ին աշխարհը ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ X-ի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լորան Կաստիլյոն: «110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է կանգնեն հայերի կողքին»,- նշել է եվրապատգամավորը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահին կոչ է արել դադարեցնել Կիևին հարվածները: «Վլադիմի՛ր, կա՛նգ առ», — դիմել է նա Պուտինին: Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ երեկ Վաշինգտոնին խաղաղության հնարավոր համաձայնագրի նոր առաջարկներ են ներկայացվել: Նա շեշտել է՝ որևէ համաձայնություն չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը: Ուկրաինայի նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան…
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է Լուազոն X-ի միկրոբլոգում: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à la…
Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ: Խորհրդարանի պատգամավոր, Ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 24-ը աշխարհի ամբողջ հայության համար Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է: «Այսօր մենք ոգեկոչում ենք նահատակված 1,5 մլն անմեղ հայերի հիշատակը, որոնք ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,- նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից: Today, on April 24, we pay our tribute to the memory of…
Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Փասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին: Հարկավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և թույլ չտալ, որ նման վայրագությունները կրկնվեն»,- հայտարարել է պաշտոնյան քաղաքային խորհրդի նիստում:
Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին Նյու Դելիում, արգելել է Պակիստանի քաղաքացիների մուտքը և 48 ժամ է տվել երկրում գտնվող պակիստանցիներին պետության տարածքը լքելու համար: Հնդկաստանը փակել է նաև Հնդկաստան-Պակիստան սահմանի անցակետը: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան նախօրեին Հնդկաստանի Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Պակիստանն էլ փակել է…
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում…
Այսօր Ախալցխայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ։ Եղեռնի հուշարձանի մոտ հավաքվեեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում բանախոսներն ընդգծեցին պատմական հիշողության պահպանման և նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու կարևորությունը։ Ամեն…
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում: Այդ մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը: Նա ընդգծել է բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերին դիմակայության կարևորությունը: Աունը համերաշխություն…
Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր…
Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։ Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source