Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ «Այսօր՝ երկուշաբթի, 2025 թվականի ապրիլի 21-ի վաղ առավոտյան, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց Հորը՝ Դոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը 88 տարեկան էր:
