Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Վաշինգտոնը պետք է քայլ անի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` համոզված է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով»՝ հաշվի առնելով երկրի իրողություններն ու ազգային շահերը»,- ասել է փոխարտգործնախարարը: Նրա խոսքով՝ Մոսկվան խափանել է Ջո Բայդենի գլխավորությամբ ամերիկյան նախկին վարչակազմի` Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու ծրագրերը։ «Այդ կուրսի ձախողման և…
