Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը կվերացվի սեպտեմբերին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը կվերացվի սեպտեմբերին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը, տարածաշրջանային քաղաքականության պետական նախարարի պաշտոնի ներդրման պայմաններում, էապես կորցնում է իր նպատակը, և, համապատասխանաբար, այն կվերացվի սեպտեմբերին։ «Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնակատար Կախա Գուլեդանին կզբաղեցնի Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը», — ասել է Կոբախիձեն։…
