Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ

Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ

Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ։ Հիմնական թեման հայ-ռուսական, վրաց-ռուսական ու վրաց-հայկական հարաբերություններն են, որոնց ընթացքում խոսվում է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության մասին։   Եթերում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի դիրքորոշման հետ

Read More
«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

Սիրելի հավատացյալ հայորդիներ․ Բարձյալն Աստծո կամոք Սույն թվականի Սեպտեմբերի 8-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և «Մարտին Սթար» ընկերության բարերարությամբ, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով ուղևորվեց դեպի Արցախ։ Համույթը ծրագրում է…

Read More
Ախալցխայում քննարկվեց քաղաքապետարանի բաց ռազմավարության ծրագիրը

Ախալցխայում քննարկվեց քաղաքապետարանի բաց ռազմավարության ծրագիրը

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Ախալցխայի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում անցկացվեց հանդիպում  «Բաց տվյալների ռազմավարություն եւ աշխատանքային ծրագրերի մշակման» թեմայով։ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներ։ Կազմակերպիչները մասնակիցների հետ միասին խոսեցին քաղաքում առկա մարտահրավերների մասին։ Նրանք նաեւ քննարկեցին  Ախալցխայի քաղաքապետարանի ծրագրերն ու առաջադրանքները։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Ախալցխայի քաղաքապետարանի 2019-2022 թվականների բաց…

Read More

Ախալցխայում տեղի ունեցավ Սարգիս Բաղդասարյանի ու նրա դստեր նկարների ցուցահանդեսը

Այսօր Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողներին միությունում տեղի ունեցավ Սարգիս Բաղդասարյանի ու նրա դստեր Եփրուհի Բաղդասարյանի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բացեց միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը, ով ներկայացրեց Սարգիս Բաղդասարյանի կենսագրությունը, անցած ճանապարհը եւ խոսեց հոր եւ դստեր ստեղծագործությունների մասին։

Read More
Ախալցխայի արհեստական լճի տարածքում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Ախալցխայի արհեստական լճի տարածքում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Ախալցխայի արհեստական լճի տարածքում բազմազան միջոցառումներով նշվեց Երիտասարդության միջազգային օրը։ Ամբողջ օրվա ընթացքում անցկացվեցին  տարբեր միջոցառումներ՝ սպորտային եւ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ, քաղաքապետարանի երիտասարդական նախագծերի եւ գործունեության մասին շնորհանդեսներ, գույների փառատոն եւ համերգ տեղի երիտասարդների մասնակցությամբ։ Սպորտային մրցույթներում հաղթողներին փոխանցվեցին մեդալներ, գովասանագրեր եւ հուշանվերներ ու գրքեր։ Միջոցառում ավարտվեց համերգով ու հրավառությամբ։

Read More
«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը Ախալցխայում (տեսանյութ)

«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը Ախալցխայում (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը, որը նախաձեռնել ու կազմակերպել էր «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի կողմից։ Մրցույթին մասնակցում էին հայ եւ վրացի թվով մոտ 30 երիտասարդ նկարիչներ Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Թիֆլիսից, Երեւանից ու Գյումրիից։ Թիֆլիսի, Երևանի և Գյումրիի երիտասարդ նկարիչները Ջավախքի երիտասարդ նկարիչների հետ միասին երեք օրերի…

Read More
Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Այսօր Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը։ Վետերանները, քաղաքացիները, տեղական իշխանության ներկայացուցիչները  հավաքվեցին կենտրոնական տեղադրված հուշարձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ադիգենիի եւ Ախալցխայի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, շրջանային վարչության եւ տեղի ինքնակառավարման…

Read More
Սննդի անվտանգության թեմայով հանդիպում Ախալցխայում

Սննդի անվտանգության թեմայով հանդիպում Ախալցխայում

Այսօր՝ օգոստոսի 2-ին,Ախալցխայի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում Ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը անցկացրեց տեղեկատվական հանդիպում սննդի անվտանգության մասին։ Հանդիպմանը ներկա էին հանրային, մասնավոր եւ ոչկառավարական հատվածի ներկայացուցիչները։ Հանդիպման առաջին փուլում Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները ներկա գտնվողներին ներկայացրին իրենց գործունեության ծավալը, իսկ այնուհետեւ պատասխանեցին ներկա գտնվողների հարցերին։ Հանդիպման նպատակն էր ավելի շատ մարդկանց տեղեկացնել սննդի պետական հսկողության…

Read More
Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին ընթանում են վերանորոգման աշխատանքներ

 1tv.ge-Ակտիվորենընթանում են միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 14.6 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, վերանորոգվող հատվածն անցնելու է Գորելովկա և Ժդանով գյուղերով և ավարտվելու՝ Վրաստան-Հայաստան սահմանի մոտ: Վարչության տեղեկությամբ, այս պահի դրությամբ, իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախագծի համաձայն, նախատեսված է առկա վնասված ճանապարհի լիարժեք վերանորոգում: Ընդլայնվելու է առկա ճանապարհի լայնությունը, վերանորոգվելու է երեք երկաթ-բետոնե…

Read More
Ախալցխայի շրջանում մեծ շուքով նշեցին Վարդավառը

Ախալցխայի շրջանում մեծ շուքով նշեցին Վարդավառը

Հուլիսի 28-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում էր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Վարդավառը։ Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Սբ․ Պատարագ մատուցեց Ծուղրութ գյուղի վերնամասում գտնվող «Մայր Մատուռում»։ Հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և ներկաներին շնորհավորեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Պատարագի ավարտին Տեր Հիսուս…

Read More
Բազմամշակութային փառատոն Ախալցխայի Ռաբաթի բերդում

Բազմամշակութային փառատոն Ախալցխայի Ռաբաթի բերդում

Հուլիսի 26-ին Ախալցխայի Ռաբաթ բերդի անֆիթատրոնում տեղի ունեցավ  բազմամշակութային փառատոն, որը նախաձեռնել էր “SKYE PERFECTION“ կազմակերպությունը։ Փառատոնի շրջանակներում հնչեցին հայկական ու վրացական երգեր, ինչպես նաեւ սաքսոֆոն ու էլեկտրոնային կիթառ։ Ներկայացվեցին հայկական, վրացական ու արտասահմանյան պարեր։

Read More
Ախալցխայի մի շարք փողոցներում ակտիվ իրականացվում են մայթերի վերանորոգման աշխատանքներ

Ախալցխայի մի շարք փողոցներում ակտիվ իրականացվում են մայթերի վերանորոգման աշխատանքներ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ քաղաքային խորհրդի նախագահ Գելա Նոզաձեն այսօր այցելեցին Ախալցխայի Կեցխովելի եւ Ռուստավելի փողոցներ ծանոթանալու համար այնտեղ իրականացվող մայթերի վերականգնման աշխատանքներին: Այս փուլում ընթանում է Կեցխովելի եւ Ռուստավելի փողոցներին մայթերի վերականգնումը:

Read More
Ախալցխայում տեղադրվել են բացօթյա տրենաժորներ

Ախալցխայում տեղադրվել են բացօթյա տրենաժորներ

Ախալցխայի տարբեր տեղերում քաղաքապետարանի կողմից բացօթյա ֆիտնես տրենաժորներ են տեղադրվել։ Տրենաժորներով արդեն հնարավոր է մարզվել ապրիլի 9  փողոցի վրա առկա պուրակում եւ արհեստական լճի տարածքում, իսկ մոտ ապագայում  նախատեսվում նմանատիպ բացօթյա տրենաժորներ տեղադրել Թամարաշվիլիի եւ Ասպինձայի փողոցի վրա առկա մարզադաշտի մոտ։

Read More
Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանաձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգեւոր տեսուց հայր Հակոբ Սահակյանի խոսքերով գանձանակի մեջ հավաքվել էր մոտ 200 լարի։ «Մենք հուլիսի 17-ի առավոտյան տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,-ասում է հայր Հակոբ Սահակյանը եւ ավելացնում, որ…

Read More
«Մշակութային խաչմերուկ» փառատոնը տեղի ունեցավ Ախալցխայի բերդի տարածքում 

«Մշակութային խաչմերուկ» փառատոնը տեղի ունեցավ Ախալցխայի բերդի տարածքում 

Հուլիսի 20-ին «Տերյան» մշակութային կենտրոնի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մշակութային խաչմերուկ» փառատոնը Ախալցխայի բերդի տարածքում: Միջոցառման ընթացքում հնչեց հայկական երաժշտություն, ինչպես նաեւ Գագիկ Գինոսյանի երգի ու պարի համույթը հանդես եկավ ազգագրական պարերի կատարմամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը տեղեկացված չէր միջոցառման մասին, շատ քիչ մարդիկ կարողացան մասնակցել տվյալ հրաշալի միջոցառմանը։  

Read More
Ախալցխա-Վալե ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար որի ընթացքում վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի

Ախալցխա-Վալե ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար որի ընթացքում վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի

Ախալցխա-Վալե ավտոճանապարհի երկրորդ հատվածում այսօր տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բեռնատար մեքենան բախվել է  եւ Chevrolet մակնիշի մեքենայի։ Ռուսական համարանիշներով մեքենայի ղեկին ՀՀ քաղաքացի էր, որը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բեռնատարի վարորդ Թուրքիայի քաղաքացի է, ով պատահարի պատճառով ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ։

Read More
Թբիլիսիի Միխեիլ Ջավախիշվիլու անվան համալսարանի ուսանողները այցելեցին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Թբիլիսիի Միխեիլ Ջավախիշվիլու անվան համալսարանի ուսանողները այցելեցին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հուլիսի 7-ին Թբիլիսիի Միխեիլ Ջավախիշվիլու անվան համալսարանի իրավաբանական բաժնի առաջին կուրսի ուսանողները այցելեցին Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Եկեղեցում ուսանողներին դիմավորեցին Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ախալցխա» պարային համույթի երիտասարդները եւ տեղի հայ ուսանողները։ Վրաց ուսանողների այցի նպատակն էր ծանոթանալ եկեղեցու…

Read More
«Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» բացել է իր ներկայացուցչությունը Ախալցխայում

«Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» բացել է իր ներկայացուցչությունը Ախալցխայում

Ոչկառավարական կազմակրպություն «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» արդեն  ունի իր ներկայացուցիչը Ախալցխայում։ Գրասենյակը գտնվում է Ախալցխայում, փ․ Իվանե Նեբիերիձե 18- ում։ Շրջանային ներկայացուցչությունը ղեկավարելու է լրագրող Թամունա Ուչիձեն։ Շնորհանդեսին ներկա էին Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության, Ախալցխայի ինքնակառավարման, ոչկառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» գործունեության հիմնական ուղղությունները հյուրերին ներկայացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» Ախացխայի գրասենյակը  առաջարկում…

Read More
Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան չորս հոգի

Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան չորս հոգի

Հունիսի 30-ին Ախալցխայում նշում են Շալվա Ախալցիխելու տոնը։ Տոնի կապակցությամբ Ռաբաթ թաղամասում այսօր տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ։ Ռաբաթում տեղի է ունեցել Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհման ամենամյա պաշտոնական արարողությունը։ Այս տարի պատվավոր քաղաքացու կոչման համար ներկայացված էին 6 թեկնածուներ, որոնցից 4-ին տրվեց Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում։ Պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան Հայկական թիվ 3 միջնակարգ…

Read More
Ախալցխան կորցնում է հայկական դիմագիծը. այն այսօր հայության հատուկ ուշադրության կարիքն ունի. «Հայու տեսակ»

Ախալցխան կորցնում է հայկական դիմագիծը. այն այսօր հայության հատուկ ուշադրության կարիքն ունի. «Հայու տեսակ»

lratvakan.am-Ախալցխան այսօր կորցնում է իր հայկական դիմագիծը: Այն ամենակարևոր հայկական կենտրոններից է եղել մշակութային և գիտական կյանքով: Հայկական Ախալցխան այսօր հոգևարքի մեջ է, և մեզանից յուրաքաչյուրը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի Ախալցխայի հայկական դիմագիծը պահպանվի՝ վերակառուցվի հայկական թաղամասը: Պետք է տեր կանգնել հայ ազգին Շառլ Ազնավուր, Լուսինե Զաքարյան, պրոֆեսոր Հակոբ Մանանդյան, լեզվաբան Մալխասյանց…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում սկսվել է պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը

Ախալցխայի քաղաքապետարանում սկսվել է պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը

Ախալցխայի քաղաքապետարանում արդեն սկսվել է այս տարվա պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը։ Թեկնածության առաջադրման իրավունք ունեն․ ա) Հասարակական, մասնագիտական, ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները բ) Շրջանի քաղաքապետը գ) Սակրեբուլոյի նախագահը դ) Սակրեբուլոյի ցուցակի կազմի 1/3 ե) Քաղաքացիների նախաձեռնության խումբը, քաղաքապետարանի ընտրողների առնվազն 1% ստորագրություններ հավաքելով զ) Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի հասարակական դահլիճը Իրավազոր անձանց կողմից Ախալցխայի քաղաքապետարան ներակայացնելու…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից «Ախալցխա» պարի համույթը մեկնել է Լեհաստան տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու նպատակով

Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից «Ախալցխա» պարի համույթը մեկնել է Լեհաստան տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու նպատակով

Մայիսի 30-ին  Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ եկեղեցուն կից գործող «Ախալցխա» պարային համույթը մեկնեց Լեհաստան մասնակցելու Գոշալին քաղաքում հունիսի 1-ին տեղի ունենալիք ամենամյա  «Խաչի» տոնին նվիրված միջոցառմանը։ Նախաձեռնության հեղինակը ծնունդով Ախալցխայի Ծիրա գյուղից Գրիգոր Ասլանյանն է, ով այժմ բնակվում է Լեհաստանում։  Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի խոսքերով՝ Գրիգոր Ասլանյանը իր…

Read More
Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցիում հնչեց վերջին զանգը

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցիում հնչեց վերջին զանգը

Մայիսի 25-ին Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում հնչեց վերջին զանգը։ Այսօր դպրոցի երեք դասարանների թվով 58 շրջանավարտների վերջին անգամ բեմ բարձրացան եւ իրենց հրաժեշտը տվեցին ուսուցիչներին։ Վերջին զանգի միջոցառումը դիտելու էին հավաքվել ավարտական երիտասարդների հարյուրավոր հարազատները, մտերիմներ ու պարզապես համաքաղաքացիներ։ Երիտասարդներին իր ողջույնի խոսքը ասելու էր եկել նաեւ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր…

Read More
Մայիսի 14- Թամար Թագուհու հիշատակման օրը հանդիսավոր նշվեց քաղաք Ախալցխայում

Մայիսի 14- Թամար Թագուհու հիշատակման օրը հանդիսավոր նշվեց քաղաք Ախալցխայում

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն շրջանային վարչության եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ Թամար Թագուհու արձանը զարդարեցին ծաղկեպսակներով։ Այս օրվան նվիրված Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի եւ թիվ 2 հանրային դպրոցի միասնական նախաձեռնությամբ անցկացրին հետաքրքրիր միջոցառում։ Դպրոցի աշակերտները հյուրերին հիշեցրին անվանի  Թագուհու դարաշրջանը, արտասանեցին վրաց դասական գրողների կողմից գրված Թամար թագուհուն նվիրված բանաստեղծություններ եւ…

Read More
Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր  2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում

Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր 2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում

Այսօր Ախալցխայի շրջանի վարչության շենքում «Եվրոպայի օրեր  2019»-ի շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպմանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մասի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի գործակալության ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին եւ Տեղեկատվական կենտրոնի կողմից հրավիրված փորձագետ Էկատերինե Քարդավան զրուցեցին Եվրամիության պատմության, եվրոպական արժեքների, Վրաստան-Եվրամիության համագործակցության հիմնական դրույթների եւ այդ ուղղությամբ արձանագրած հաջողությունների ու մարտահրավերների մասին։ Զրույցը նաեւ վերաբերվում էր երկրի եվրոպական…

Read More
«Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը հանդիպեց Ախալցխայի հայ գործարարներին

«Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը հանդիպեց Ախալցխայի հայ գործարարներին

Մայիսի 10-ին Ախալցխայի «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ հանդիպում քաղաքի հայ գործարարների հետ, ովքեր հիմնականում կենտրոնացած են հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի վրա։ Հանդիպման նախաձեռնողը «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամն էր։ Հանդիպման ընթացքում գործարար Բակուր Մելքոնյանը՝ «Արտ Լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիրը ներկաների հետ կիսվեց տվյալ ասպարեզում իր ունեցած փորձով։ Նրա…

Read More
Ախալցխայի բերդ են այցելել մի շարք երկրների գործող եւ նախկին դեսպաններ

Ախալցխայի բերդ են այցելել մի շարք երկրների գործող եւ նախկին դեսպաններ

Մայիսի 7-ին դիվանագիտական շրջագայության շրջանակներում Ախալցխայի բերդ են այցելել 30 հյուր՝ Մեծ Բրիտանիայից, ներառյալ Միացյալ Թագավորությունում հավատարմագրված  8 երկրի գործող եւ նախկին դեսպաններ (Սլովենիա, Սլովակիա, Հոնդուրաս, Ուրուգվայ, Կոստառիկա, Կիպրոս, Գերմանիա, Էկվադոր), խորհրդարանի լորդերի եւ համայնքի պալատի անդամներ եւ նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Նշված շրջագայությունը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում Վրաստանի  դեսպանատան կողմից։ Այս միջոցառման նպատակն էր Վրաստանի…

Read More
1893 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԳԱՍՊԱՐ ԱՂԱՅԻ ԿՏԱԿԸ

1893 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԳԱՍՊԱՐ ԱՂԱՅԻ ԿՏԱԿԸ

Մօտերքս վախճանուեց տեղացի Գասպար աղա Մելքոնեանը: Հանգուցեալը դեռ իւր կենդանութեան ժամանակ կտակել էր 900 ռուբլի բարեգործական նպատակով: Յիշեալ գումարից 200 ռուբլի կտակուած է – Գէորգեան ճեմարանին, 200ռ. – Բարեգործական ընկերութեան տեղիս բաժնին, 200ռ. – Ախալցխայի դպրոցներին և 100ռ. – քաղաքիս աղքատներին: Բացի յիշեալ գումարից հանգուցեալը նուիրել է տեղւոյս գրադարան-ընթերցարանին բաւական թուով գրքեր: Այս երկու օրս…

Read More

Ընթանում են Նինոծմինդա-Ախալցխա կենտրոնական երթուղու 14.6 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

Ակտիվորեն ընթանում են Նինոծմինդա-Ախալցխա կենտրոնական  երթուղու 14.6 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածը կանցնի Գորելովկա եւ Ժդանովական գյուղերից եւ կավարտվի  Վրաստան-Հայաստանի սահմանի մոտ։ Նախագծի շրջանակներում ծրագրված է ճանապարհի ամբողջական վերանորոգում։ Լայնացվելու  է առկա ճանապարհը, վերանորոգվելու են երեք երկաթ-բետոնե կամուրջներ եւ ջրատար ուղիներ։ Կարգավորվելու է նաեւ բնակչության բակերը տանող արահետները։ Նախագծի շրջանակներում  կենտրոնական ճանապարհը միացվելու է…

Read More