Ախալցխայի բռնցքամարտի սրահից դուրս բերվեց սպորտային գույքը եւ դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը

Ախալցխայի բռնցքամարտի սրահից դուրս բերվեց սպորտային գույքը եւ դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը

Մայիսի 1-ին  Ախալցխայի բռնցքամարտի սրահից դուրս բերվեց սպորտային գույքը եւ դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը։ Մարզիչ Գեւորգ Շուշանյանի խոսքերով պայամանավորվածություն կար դպրոցի տնօրենի հետ, որ սպորտային գույքը չի դուրս բերվելու դպրոցին պատկանող դահլիճից, որպեսզի այլ մարզիչ գար եւ շարունակեր մարզել երեխաներին։ Այս հարցի շուրջ մեկնաբանություն հրաժարվում է անել դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն…

Read More
Հակահայկական ալի՞ք․ Ախալցխայում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները

Հակահայկական ալի՞ք․ Ախալցխայում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները

Aliq.ge-Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում: Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ չի անցել նաև Ախալցիխեում: Տեղի ունեցածի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը. «Ախալցիխեի շրջանի Տավառնի թաղամասում են ապրում թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև ազգությամբ մի քանի ադրբեջանցի…

Read More
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը Ախալցխայում

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը Ախալցխայում

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը, որոնցից մի քանի գյուղերի ներկայացուցիչներ ժողովրդի…

Read More
Ջահերով երթ Ախալցխայում

Ջահերով երթ Ախալցխայում

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

Read More
Սուրբ Հարության Պատարագ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Հարության Պատարագ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Հարության տոնը մեծ շուքով տոնեցին նաև Ախալցխայի և հարակից շրջանների քրիստոսասեր հայորդիները։ Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Ախալցխայի և հարակից շջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սրբալույս Պատարագ և ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Եկեղեցին լեփլեցուն էր Աստծո նվիրյալ զավակնեերով։ Սբ․ Պատարագի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․…

Read More
Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Սույն թվականի Ապրիլի 20-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են…

Read More
Խավարումը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Խավարումը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ապրիլի 18-ի երեկոյան Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի  Մատնության և Չարչարմանը նվիրված ծիսական արարողությունը՝ Խավարումը։ Նույն օրը նախքան խավարումը ըստ եկեղեցական ծիսկակարգի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի էր ունեցել ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը աշակերտներ հետ։

Read More
Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Աշակերտները իրենց ելույթով հարգեցին զոհերի հիշատակը եւ գարնան գալուն հետ կապեցին նոր սերնդի վերածնունդը։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Read More
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն: Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…

Read More
Ախալցխայում նշվեց Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը

Ախալցխայում նշվեց Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը

Ախալցխյում ապրիլի 13-ին նշվեց նկարիչ Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը։ Միջոցառման նախաձեռնողը Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործական միությունն էր։ Հյուրերի շարքում էին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանը եւ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը։ Միջոցառումը մեկնարկեց Վահրամ Գայֆեճյանի տան մոտ, որտեղ տան պատի վրա ամրացված է նրա հուշաքարը։ Ստեղծագործական միությունն նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց մեծ…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Այսօր Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախքի շրջան։ Նահանգպետարանի շենքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետին, շրջանի պատգամավորներին եւ քաղաքապետերին: Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը ավարտելով Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող մասնավոր ձեռնարկատիրական ընկերություններ և հանդիպել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: Վաղը՝ապրիլի 14-ին նախագահը այցելելու է Ախալքալաք։

Read More
«Երեկոյան Զրույց»  Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչ Գագիկ Մկրտչյանի հետ։ Զրույցի հիմնական թեման վերաբերվում է Վրաստանի հայկական դպրոցներին։

Read More
Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում

Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում

Ախալցխայում ապրիլի 13-ին  տեղի կունենա  Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպում է Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունը։ Ժամը 15։00-ին ստեղծագործողների միության գրասենյակից մարդիկ կբարձրանան Վահրամ Գայֆեճանի տան մոտ եւ ծաղիկներ կխոնարհեն նրա հուշատախտակին, որից հետո կվերադառնան ստեղծագործողների միության գրասենյակ եւ կշարունակեն միջոցառումը։  

Read More
Ախալցխայում նշեցին Անկախության վերականգնման եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի օրը

Ախալցխայում նշեցին Անկախության վերականգնման եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի օրը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց համագործակցության ավելի խորացման եւ տարբեր ուղղություններով, հատկապես հանրային ծառայության շուրջ փորձի փոխանակման մասին։ Նշվեց, որ ապագայում քաղաքապետարանը ակտիվ ներգրավվելու է ուսանողական  նախաձեռնություններում եւ նախագծերի իրականացման մեջ, շարունակվելու է առաջատար ուսանողների…

Read More
Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Այսօր՝ ապրիլի 1-ին Ախալցխայի թիվ 3 Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցում գտնվող բռնցքամարտի մարզասրահ այցելեցին դատարանի հարկադիր կատարող խմբի անդամները, որոնք մարզիչ Գեւորգ Շուշանյանից պահանջեցին դուրս հանել սպորտային գույքը եւ մարզասրահը հանձնել դպրոցի տնօրենին։ Տեղեկանալով դեպքի մասին մարզասրահի մոտ արագ հավաքվել սկսեցին մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին մարզասրահի փակման շուրջ։ Լսելով մարդկանց եւ…

Read More
Ախալցխայում հայտնաբերվել է տարեց կնոջ դի

Ախալցխայում հայտնաբերվել է տարեց կնոջ դի

Ախալցխայում վերջին օրերի ընթացքում որոնում էին կորած 79 ամյա կնոջ ում երեկ հայտնաբերվել են մահացած գետի մեջ։ Կնոջը որոնում էին այն բանից հետո, երբ նա մարտի 22-ի ուշ գիշերը ինքնուրույն հեռացել էր տնից եւ չէր վերադարձել։ Կնոջը հայտնաբերել է Թբիլիսիից ժամանած հատուկ խումբը, որը ունեցել է գետի մեջ սուզվելու հնարավորություն, ինչի արդյունքում հայտնաբերվել է որոնվող…

Read More
1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

Եղիշէ վարդապետ Մեծատունեանցը հայոց հին բժշկարաններից հանել է մի քանի բժշկական նոր գիւտեր. 1) Մաշարայական, այն է թոքախտական ցաւի դեղը, 2) Երկարակեցութեան դեղ, որով մարդիկներին մինչև 160 տարի ապրեցնում է (փորձված է արդէն), 3) Կանացի մի քանի դժուարին հիւանդութիւնների դեղ, 4) Ժանտախտից բժշկվելու դեղ: Յոյս ունենք, որ պարոնը նախքան իր արած գիւտերի գործադրութիւնը, իր հնարած…

Read More
1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

Փետրվարի 14-ին այստեղի բանտի դռների առաջ տեղի ունեցաւ հետևեալ տեսարանը: Պահապանները բանտից տանում են դուրս երկու բանտարկեալներ՝ աղբիւրից ջուր բերելու: Բանտարկեալները տակառը լցնում են ջրով և պահապանների ուղեկցութեամբ վերադառնում են բանտը: Դռների մօտ նոքա կանգ են առնում և սկսում են պահանջել, որ նոցա դարձեալ դուրս տանեն: Բանտարկեալներից մէկը, հայազգի Ալիշանօվ, տակառի փայտը վերցնելով, պահապան-զինուոր Սլաբկինին…

Read More
1914 Թ. ՄԱՐՏԻ 28, ԱԽԱԼՑԽԱ. ՄՈՒԹԱՖԵԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1914 Թ. ՄԱՐՏԻ 28, ԱԽԱԼՑԽԱ. ՄՈՒԹԱՖԵԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ախալցխայի հայ հասարակութեան շրջանում, սկսած այն օրից՝ երբ մեր նախնիքը գաղթելով Էրզրումից եկած և հաստատված են այստեղ, այն է 85 տարվայ ժամանակամիջոցում, շատ քիչ եղած են այնպիսի անձնաւորութիւններ, որոնք գոնէ տեղական նշանակութիւն ունեցող իրանց բարեգործութեամբ բարերարի հռչակ վաստակած լինեն: Իբրև այդպիսին առաջին տեղը բռնում է հանգուցեալ Կարապետ արքեպ. Բագրատունին, որը առաջնորդ հանդիսանալով 1829թ. Կարնոյ գաղթականութեան՝…

Read More
Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում մարտի 19-ին անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ։ Ախալցխայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված քաղաքի մաքրման գործողություններին մասնակցում էին նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները, սակրեբուլոյի անդամները, եւ քաղաքապետարանի տարբեր ծառայությունների աշխատակիցները։ Առաջին փուլում  քաղաքը մաքրվեց քարոզարշավներից մնացած պաստառների մնացորդներից  եւ այլ տեսակի հայտարարություններից։ Քաղաքապետարանում հայտարարում են, որ եղանակի բարելավելու պես կրկին անցկացվելու են նմանատիպ շաբաթօրյակներ։

Read More
1893 Թ. ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

1893 Թ. ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Մարտի 14-ից կրկնուող անտանելի ցրտերին, յաջորդեց տաք գարնանային անուշ օրեր: Առևտուրն այստեղ 4-5 ամիս է, ինչ գտնւում է աննախանձելի վիճակի մէջ: Մեզանում կենսական մթերքները կրկնապատիկ գնով է ծախւում: Ժողովուրդը նիւթական կողմից մեծ նեղութեան մէջ է: Իսկ խեղճ գիւղացիների համար այս տարին չարատանջ է: Մեր եկեղեցիներում.  այս մեծ պասին, ամեն կիրակի, մեր արժանաւոր քահանաները քարոզում են…

Read More
Ախալցխայի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց կեղծ փաստաթղթերով հողատարածք օրինականացրած անձանց

Ախալցխայի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց կեղծ փաստաթղթերով հողատարածք օրինականացրած անձանց

Ախալցխայում Սամսոնիձե փողոցի մոտակա տարածքում գտնվող պետությանը պատկանող  ոչ գյուղատնտեսական հողատարածքի խաբեությամբ սեփականացնելու փաստի հիման վրա դատարանի որոշմամբ  սահմանվել է Օթար Կ-ին 4000 լարի գրավ, Ախալցխայի քաղաքապետարանի նախկին տեղակալ Զազա Գ-ին եւ սեփականության  ղեկավարման  գործակալության նախկին աշխատակից Մամուկա Պ-ին ՝ 2000-ական լարի գրավ, իսկ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Հ.-ին եւ Ախալցխայի քաղաքապետարանի տնտեսագիտության  ծառայության …

Read More
Ախալցխայում ասֆալտապատվում է հայկական գերեզմանատան ճանապարհը

Ախալցխայում ասֆալտապատվում է հայկական գերեզմանատան ճանապարհը

Ախալցխայում վերականգնվում եւ ասֆալտապատվում է հայկական գերեզմանատան ճանապարհը ու դրան հարակից Գամսախուրդիայի փողոցը: Աշխատանքները իրականացվում են Ախալցխայի քաղաքապետարանի կողմից հատկացված գումարի միջոցներով: Akhaltskha.Net

Read More
Ախալցխացի ուսանող Աննա Հարությունյանը արժանացել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի կողմից տրվող մրցանակաբաշխության

Ախալցխացի ուսանող Աննա Հարությունյանը արժանացել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի կողմից տրվող մրցանակաբաշխության

Մարտի 12-ին Երիտասարդ Աշակերտների կենտրոնում տեղի ունեցավ շարադրությունների մրցանակաբաշխություն նվիրված Վրաստանի Ժողովրդական հանրապետության 100 ամյակին: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանը Վրաստանի ժողովրդական հանրապետության կողմից հիմնած առաջին ժողովի 100 ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ։ Այս մրցույթին մասնակցում էր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, ով…

Read More
1905 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

1905 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Ժողովուրդի յուզված մտքերը՝ Բագուի և Երևանի եղբայրադաւ աղէտների առիթով, թէ՛ եկեղեցիներում և թէ՛ ամենուրեք խաղաղացնելուց յետոյ և մերովտանն զգալի կացուցանելով ամենքին երկրի կուլտուրականութեան և համերաշխ կացութեան սպառնացող զարհուրելի, դժոխըմբեր ապագան, մայր եկեղեցուս բեմից հրաւիրեցի աղքատիկ, բարի քաղաքայնոցս ուշադրութեամբ՝ մարդասիրաբար կարեկցելու դաւադիր եղեռնագործութեամբ նահատակվածների սևաբաղդ ընտանիքներին: Ս. պատարագից անմիջապէս յետոյ զգացված բազմութիւնը լցվում է յաջորդարանի դահլիճը,…

Read More
Պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը

Պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը

Սիրելի հայրենակիցներ, պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը, որը հեղինակի երրորդ գիտական աշխատությունն է Վիրահայոց թեմի եկեղեցիների մասին: Այն հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն հին լուսանկարներ, փաստաթղթեր և հետաքրքիր նյութեր, ցանկության դեպքում փոխանցել պատմաբան Արմեն Ասատրյանին: Կանխավ շնորհակալություն:…

Read More
1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում,…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում 13 թափուր տեղերի համար դիմորդներ են աշխատանքի ընտրվել

Ախալցխայի քաղաքապետարանում 13 թափուր տեղերի համար դիմորդներ են աշխատանքի ընտրվել

Ախալցխայի քաղաքապետարանում հասարակական գործիչների ընտրական մրցույթի օրենքով 17 թափուր տեղերից ընտրվել է 13 դիմորդ: Տվյալ աշխատատեղերի համար ընտրված անձիք կնշանակվեն իրենց պաշտոններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Քաղաքապետարանում 4 աշխատատեղ դեռ մնացել է ազատ: 17 թափուր աշխատատեղի համար  ներկայացվել է 80 քաղաքացու 210 դիմում: Ամենից շատ դիմում եղել է  կազմակերպչական բաժնի ղեկավարի եւ հասարակության  եւ լրատվամիջոցների…

Read More