Ախալցխայի քաղաքապետարանի  գրադարանները թարմացվել են նոր գրքերով

Ախալցխայի քաղաքապետարանի գրադարանները թարմացվել են նոր գրքերով

Ախալցխայի քաղաքապետարանը  «Մշակույթի եւ հաստատությունների միությանը» պատկանող գրադարանների համար ձեռք է բերել մոտ հազար  գեղարվեստական, դասական եւ մանկական գրականություն: Այսօր Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն,  քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ Մշակութային հաստատությունների միության տնօրեն Գիորգի Ժուժունաձեն  գրքերը  փոխանցել  են շրջանի գրադարանների տնօրեններին: Շրջանի գրադարաններում նոր գրքերի ձեռքբերումը բխում է ընթերցասեր քաղաքացիների շահերից: Հարկավոր…

Read More
Ախալցխայի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ շարունակվում են

Ախալցխայի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ շարունակվում են

Ախալցխայի կենտրոնական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները իրականացնում է մրցույթում  հաղթած «Ճանապարհային շինարարության բաժնի N2» ընկերությունը: Ասֆալտապատման աշխատանքները իրականացնող ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաճկաճիշվիլիի խոսքերով Կոստավա և Ռուսթավելի փողոցների ասֆալտապատման համար սահմանված է յոթ շաբաթվա ժամկետ, ինչը լրիվ բավարար է աշխատանքը ավարտին հասցնելու համար: Ախալցխայի քաղաքապետարանի եւ շինարարական ընկերություն «Ճանապարհային շինարարության բաժնի N2 »-ի միջև…

Read More
Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը մեր ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ. Պարոն Գելա, Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի…

Read More
Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Հոկտեմբերի 31-ին Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում  անցկացվեց սիրողական ֆուտբոլի շրջանային խաղերի որոշիչ հանդիպումը:  Խաղին մասնակցում էին Ախալցխայի «Մեսխեթի» եւ Ախալքալաքի «Արարատ» թիմերը:  Լարված խաղը ավարտվեց 5:1  հաշվով , «Մեսխեթի» թիմի հաղթանակով: Հաղթած թիմը մասնակցելու է զոնային խաղերին: Ախալցխայի քաղաքապետարանը շնորհավորեց «Մեսխեթի» թիմին  հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացավ հաջողություններ:

Read More
Ընտրությունները Ախալցխայի շրջանում ընթանում են քաղաք մթնոլորտում

Ընտրությունները Ախալցխայի շրջանում ընթանում են քաղաք մթնոլորտում

Ախալցխայում գրանցված խախտումների մասին խոսում են ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով քարոզչություն իրականացնողները ունեն մարդկանց ցուցակներ ու հեռախոսի համարներով եւ հետեւում են թե ովքեր են այցելել ընտրատեղամաս։ Ցուցակի վրա գրված է «Մեր աջակիցները», որոնք հերթով ստուգվում են։ Եթե քաղաքացին չի կարողացել այցելել նրա հետեւից մեքենա են ուղարկում, որպեսզի նա գա եւ քվեարկի։  Հաշմանդամներին եւ տարեցներին համար…

Read More
Ախալցխայում վերանորոգում են կենտրոնական փողոցները

Ախալցխայում վերանորոգում են կենտրոնական փողոցները

Արդեն մի քանի օր է Ախալցխայում վերանորոգում են կենտրոնական փողոցները։ Հիմնական աշխատանքները ընթանում են Մ․Կոստավայի եւ Պ․ Նաթենաձեի փողոցների վրա։ Երթեւեկությունը տվյալ փողոցների  վրա սահմանափակված է ինչը մեքենաների խցանումներ է առաջացնում քաղաքի այլ փողոցներում։ Այժմ հատուկ տեխնիկայի միջոցով տվյալ փողոցներից քերվում հանվում է հին ասֆալտը, որից հետո Մ․Կոստավայի եւ Պ․ Նաթենաձեի փողոցները  կասֆալտապատվեն։

Read More
Ախալցխայի փողոցներում Ազգային Շարժման նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի եւ  Վլադիմիր Պուտինի նկարներով պաստառներ են հայտնվել

Ախալցխայի փողոցներում Ազգային Շարժման նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի եւ Վլադիմիր Պուտինի նկարներով պաստառներ են հայտնվել

Այսօր առավոտյան Ախալցխայի փողոցներում Ազգային Շարժման նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի եւ  Վլադիմիր Պուտինի նկարներով պաստառներ են հայտնվել: Քարոզչական պաստառները կազմվծ են խորհրդային միության քարոզչական պաստառների ոճով, որտեղ Գրիգոլ Վաշաձեն նստած է Վլադիմիր Պուտինի ձեռքեր մեջ մանկան տեսքով: Տվյալ քարոզչական պաստառները փակցրած են կենտրոնական փողոցների պատերին, իսկ Վաշաձեի քարոզչական պաստառները պատռել են: Քարոզչական պաստառների վրա պատկերված…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված բարեգործական համերգ

Ախալցխայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված բարեգործական համերգ

Ախալցխայի դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված բարեգործական համերգ։ Համերգին ժողովրդի հետ մեկտեղ ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Համերգի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան «Ախալցխա» երգի ու պարի համույթը, քաղաքի հայկական դպրոցի աշակերտները, Ծղալթբիլայի պարային…

Read More
Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում Ախալցխայում, ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդը

Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում Ախալցխայում, ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին «Վահրամ Գայֆեճյան»-ի անվան ստեղծագործողների միությունում  տեղի ունեցավ  Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը Ախալցխայի հասարակության հետ միասին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, դեսպանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալցխայի հոգեւոր Տեսուչ Հակոբ Աբեղա Սահակյանը եւ քահանա…

Read More
ՀՀ արտակարգ եւ Լիազոր դեսպանը այցելեց Ախալցխա

ՀՀ արտակարգ եւ Լիազոր դեսպանը այցելեց Ախալցխա

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, դեսպանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը այցելեցին Ախալցխա։ Ախալցխայում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի մուտքի մոտ դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Մեդիա Վերլուծական կենտրոնում հավաքվածները դեսպանի հետ քննարկեցին շրջանի հասարակությանը հուզող մի շարք հարցեր։ Այնուհետեւ դեսպանի գլխավորած պատվիրակությունը այցելեց քաղաքի…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ խտրականության թեմայով հանդիպում

Ախալցխայում տեղի ունեցավ խտրականության թեմայով հանդիպում

Հոկտեմբերի 15-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում խտրականության թեմայով։ Հանդիպումը ներկա էին խորհրդարանականներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ եւ ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության գծով ներկայացուցիչներ։ Հանդիպումը նախաձեռնել էր USAID ժողովրդավարության կենտրոնական գրասենյակը։ Հանդիպմանը մասնակցում էին ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հիմնական քննարկվող թեմաներ էին ընտանեկան բռնությունը եւ խտրականության բոլոր…

Read More
Ախալցխայում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում

Ախալցխայում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 19-ին Ախալցխայի Վահրամ Գայֆեճանի անվան մշակութային միությունում տեղի կունենա միջոցառում նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը մեկնարկելու է ժամը 15։00-ին։ Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրը ծնունդով հենց Ախալցխա քաղաքից էր։ Ազնավուրը իր կյանքի ընթացքում երկու անգամ այցելել է Ախալցխա։ Առաջի այցը տեղի է ունեցել 2005թ, որի ժամանակ Ազնավուրը այցելեց հայկական դպրոց…

Read More
Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ախալցխայի հայկական գերեզմանատանը Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն։ Հոգեհանգստյան արարողությունը կատարեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի նախնիների շիրիմին։ Ախալցխայի հասարակության հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ…

Read More
Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին

Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին

Հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի մի խումբ բնակիչներ բարձրացան Ռաբաթի ամրոց եւ Շառլ Ազնավուրի աստղի մոտ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Մարդկանց վիշտը ու կորուստը մեծ էր, քանզի Ազնավուրը մեծ հայ եւ համաշխարհային նշանակության աստղ լինելուց բացի նաեւ արմատներով Ախալցխացի էր ու տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացի։ «Ազնավուրը այնպիսի մարդ էր, որ ամբողջ աշխարհի համար է սուգ եւ…

Read More
Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Սեպտեմբերի 25-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի, Նինոծմինդայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Արմաշ քհն․ Պողոսյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 40 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արևմտյան Հայաստան։ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ուխտավորներն առաջինն այցելցին Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո), որից հետո ուղևորվեցին դեպի Կարս։ Այցելեցին Կարսի…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ-ից ժամանած հյուրերի հետ

Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ-ից ժամանած հյուրերի հետ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ տեղակալ Ռուբեն Կարապետյանը հանդիպեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ադամ Շմիդթի ժողովրդավարական կառավարման գրասենյակի ղեկավարների հետ: Հանդիպումը ընթացքում Քաղաքապետարանի աշխատակիցները տեղեկատվություն են տրամադրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Հյուրերի հետ քաղաքապետարանի ներկայացուցիչները  նաեւ  խոսել են այն մասին, որ Ախալցխայի քաղաքապետարանը հասել է թափանցիկության եւ հաշվետու է…

Read More
Ախալցխայում օգոստոսի 10-ին 78 ամյա կնոջը թալանած անձը ձերբակալված է

Ախալցխայում օգոստոսի 10-ին 78 ամյա կնոջը թալանած անձը ձերբակալված է

Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած կողոպուտի փաստով 1995 թ. ծնված անձ են ձերբակալել։ Ձերբակալված անձին հայտնաբերել են Թբիլիսիում։ Նրան սպառնում է 8-10 տարի ազատազրկում։ Հետաքննության համաձայն այս տարվա օգոստոսի 10-ին քաղաք Ախալցխայի Քեթեւան Դեդոփլիս փողոցի վրա գիշերով կողոպուտի ու ծեծի ենթարկված 78 ամյա կնոջը 400 լարի գումար թալանել…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հաշմանդամ երեխաներին տրամադրեց մեկ տոննա կարտոֆիլ և մանկական խաղադաշտ

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հաշմանդամ երեխաներին տրամադրեց մեկ տոննա կարտոֆիլ և մանկական խաղադաշտ

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, հոգևոր տեսուչ՝ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ այցելեցին,  քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոց, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների համար։ Դպրոցում սովորում են թվով 40 երեխաներ, ովքեր նաև գիշերում են այնտեղ։ Հոգևոր Տեսչությանը դիմավորեցին սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, սակրեբուլոյի փոխնախագահ Իոսեբ Կապանաձեն,…

Read More
Ախալցխայից ժամանած աշակերտները՝ սփյուռքի նախարարությունում

Ախալցխայից ժամանած աշակերտները՝ սփյուռքի նախարարությունում

Hayernaysor.am-Սեպտեմբերի 11-ին Ախալցխայից ժամանած մի խումբ աշակերտներ, ղեկավար Արմեն Ադամյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին սփյուռքի նախարարությունում: Ողջունելով աշակերտներին՝ նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը նշեց, որ սփյուռքի նախարարությունն աշխատում է իր բոլոր ծրագրերում ներգրավել վիրահայերին, միշտ պատրաստ է աջակցել նրանց և սիրով հյուրընկալել Հայաստանում: Պատանիները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին, քանի որ այս տարվա մասնակիցներից շատ դրական կարծիքներ են լսել: Հանդիպման…

Read More
Հերթական գողությունը Ախալցխայում

Հերթական գողությունը Ախալցխայում

Սեպտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19:00 — 20:00-ին սահմաններում  Անթիմոզ Իվերիելիի փողոցի տներից մեկը եւս թալանվել է: Գողության ժամանակ ընտանիքի անդամները տանը չէին գտնվում: Հարեւանների խոսքերով իրենք չեն նկատել, ինչպես գողերը բացել են պատուհանը եւ մուտք գործել բնակարան։ Սովորաբար այդ ժամերին Անթիմոզ Իվերիելիի փողոցը մարդաշատ է լինում։ ՆԳՆ-ի  տեղեկությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ…

Read More
Ախալցխայում  բնակարանի և ավտոմեքենայի  կողոպուտի համար անձ է ձերբակալվել

Ախալցխայում բնակարանի և ավտոմեքենայի կողոպուտի համար անձ է ձերբակալվել

Ոստիկանները  Իվանե Ախալցիխլի փողոցի տներից մեկի և  երկու ավտոմեքենայի գողության մեղադրանքով ձերբակալել են 45 տարեկան անձի: Ըստ գործի նյութերի `մեղադրյալ Պ.Ճ.-ն  օգոստոսի 20-ին  անօրինական կերպով մտել է  Իվանե Ախալցխելի փողոցի բնակարաններից  մեկը, գողացել է փող, բջջային հեռախոս, թանկարժեք օծանելիք, որից հետո թաքնվել: Օգոստոսի 25-ին Պ.Ճ.-ն Իաձիի փողոցում տեղական բնակիչին պատկանելի  ավտոմեքենայից  գողացել է փող: Օգոստոսի…

Read More
Ախալցխայի հավատացյալները եկեղեցուն կից գործող պարային համույթի հետ միասի ուխտագնացություն կատարեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ Արցախ

Ախալցխայի հավատացյալները եկեղեցուն կից գործող պարային համույթի հետ միասի ուխտագնացություն կատարեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ Արցախ

Ինչպես տեղեկացնում է Ախալցխայի հոգեւոր տեսչության մամլո ծառայությունը, Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներն և մի շարք հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։ Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ախալցխայի  հոգևոր տեսուչ Տ․ Հակոբ աբեղա…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար։ Տեսչությունը անապահով ընտանիքներին տրամադրում է սոցիալական օգնություն։ Երկու տարվա ընթացքում Տեսչությունը օգնել է շուրջ 370 ընտանիքների։ Այդ ընտանիքները որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, բնակարանի  վարձ, կրթաթոշակ և տակդիրներ։ Հոգևոր Տեսչությունը անմասն չի թողել նաև ուսանողներին…

Read More
Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում տեղի ունեցավ խաչաղբյուրի բացման արարողություն։ Խաչաղբյուրը բացվեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեյի, տեղի հոգեւոր հովիվ հայր Պողոսի եւ բարերար Հարություն Սերոբյանի կողմից, որից հետո հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը օրհնության կարգ կատարեց խաչաղբյուրի վրա։ Միջոցառումը ավարտվեց հայկական պարերով ու երգերով։ Խաչաղբյուրի բացման պատվին իր երգերով հանդես եկավ նաեւ Գրիգորի…

Read More
Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում տեղական իշխանության ներկայացուցիչները կենտրոնական պարտեզում  ծաղկեպսակներ դրին Վրաստանի տարածքային ամբողջականության  համար մահացածների հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք մատուցեցին  օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգիստ մատուցեց Իվլիտայի Աստվածածին եկեղեցու քահանա հայր Իոանեն։ Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված երեկո անցկացվեց նաեւ Ախալցխայի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը իրենց համարները ներկայացրին «Մեսխեթ» ժողովրդական…

Read More
Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան։ Քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն Ախալցխայի քաղաքապետարանի շենքում հանդիպել են Փոսովի եւ Չիլդրի քաղաքապետերին, ինչպես նաեւ  Փոսով քաղաքում գտնվող թուրքական զորքերի հրամանատարի հետ: Կողմերը խոսել են հետագա ծրագրերի եւ փոխադարձ համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում է Ախալցխայի քաղաքապետարանի facebook-յան էջը։ Հարկ է նշել,…

Read More
Ախալցխայի Ռուսթավելի փողոցում շարունակվում են շինարարական աշխատանքներ

Ախալցխայի Ռուսթավելի փողոցում շարունակվում են շինարարական աշխատանքներ

Ախալցխայի քաղաքապետարանի կողմից ընթանում է քաղաքի թիվ երկրորդ հանրային դպրոցի շրջակա տարածքում  ջրանցքների վերանորոգման աշխատանքը։ Տվյալ շրջանում սարերից եկած ջուրը խառնվելով քաղաքի կոյուղու հետ գարշահոտություն եւ հակասանիտարական մթնոլորտ էր ստեղծում շրջակա տարածքում, ինչը մեծ բողոքի ալիք էր բարձրացնում Ախալցխայի քաղաքացիների շրջանում։ Նույն Ռուսթավելի փողոցի վրա ընթանում են նաեւ աստիճանների վերանորոգման  եւ  հետիոտնային անցումների  կարգավորման աշխատանքները։…

Read More
Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանում

Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանում

Հուլիսի 8-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում էր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառ)։ Տոնի առթիվ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ծուղրութ գյուղի շրջակայքում գտնվող խոնարհված «Մայր Եկեղեցի» կոչվող մատուռ։ Սրբատեղին դարեր շարունակ եղել է ուխտատեղի հավատացյալների համար հատկապես Վարդավառի տոնին, սակայն վերջին տարիներին երբեք այնտեղ պատարագ չի մատուցվել։ Տոնի խորհուրդն…

Read More
Այս տարի հայ կինը արժանացել է պատվավոր ախալցխացու կոչմանը

Այս տարի հայ կինը արժանացել է պատվավոր ախալցխացու կոչմանը

Այսօր Ախալցխա քաղաքի բնակիչները տոնում էին քաղաքի տոնը:  Քաղաքի տարբեր մասերում տոնի առիթով անցկացվեցին մի շարք միջոցառումներ:  Սակայն, գլխավոր միջոցառումը անցկացվեց Ռաբաթի բերդի տարածքում և ինչպես ամեն տարի, այս տարի եւս գլխավոր միջոցառման ժամանակ հայտնի դարձավ պատվավոր ախալցխացու կոչմանը արժանացած քաղաքացիների անունները։ Այս տարի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան  բժիշկ Ռուզաննա Մելիքյանը,  ձեռագործ, արհեստավոր Մարիամ Ժուժունաձեն…

Read More
Ախալցխահայերը ուխտագնացություն կատարեցին Հայաստան և հանդիպեցին աշխարհիկ ու հոգևոր իշխանության ներկայացուցիչների հետ

Ախալցխահայերը ուխտագնացություն կատարեցին Հայաստան և հանդիպեցին աշխարհիկ ու հոգևոր իշխանության ներկայացուցիչների հետ

Akhaltskha.Net-Հունիսի 26-ին թվով 76 ուխտավոր Ախալցխայի հոգեւոր տեսչության եւ Սամցխե-Ջվախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ այցելեց Հայաստան։ Ուխտավորների առաջին կանգառը Մայր Աթոռ Սուրբ․Էջմիածնում էր։ Էջմիածնում Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ հանդիպում կայացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին։ Գարեգին երկրորդը իր խոսքում  ընդգծեց, որ հովվապետական այցելության…

Read More