Ախալցխայում անցկացվեց «Գիտություն եւ նորարարություն միջազգային փառատոն 2017» ը

Ախալցխայի, Ռաբաթ բերդի  ամֆիթատրոնում, հոկտեմբերի 2-ին   տեղի ունեցավ «Գիտության եւ նորարարության 2017 միջազգային փառատոն»: Սամցխե-Ջավախքի եւ Թելավիի համալսարանների ուսանողները և տարբեր  կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր եւ ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցի տարիքի երեխաների համար: «Մենք անցկացնում  ենք ֆիզիկական եւ քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող…

Read More

Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է 5 թեկնածու

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սպառվեց  սեպտեմբերի 21-ին ժամը 18: 00-ին: Ախալցխայի շրջանային ընտրական հանձնաժողով, որպես քաղաքապետի թեկնածուներ ընտրություններին մասնակցելու  իրենց ցանկությունը հայտնեցին 5 կուսակցության ներկայացուցիչներ: Սրանք են՝  «Միասնական ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» և « Գիորգի Վաշաձե-Միասնական Նոր Վրաստան» կուսակցությունները: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին…

Read More
Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Ախալցխացի Գեւորգ Իրիցյանին Ջավախքի ժողովուրդը ճանաչում է Ղաչաղ Գեւորգ անվան տակ: Դեռ երիտասարդ տարիքից նա հերոսաբար մասնակցել է Արցախյան ազատամարտին, որի ժամանակ ընկերակցել է Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ), Ժիրայր Սեֆիլյանին եւ շատ ուրիշ հերոս տղաների: Գեւորգը  մշտապես եղել է ազգին, հայրենիքին ու ընկերներին նվիրված անհատ: Իր հայրենի Ախալցխայում եւս նա անտարբեր չի եղել հայության…

Read More

Ախալցխայի ուխտավորները այցելեցին Արցախ

Սեպտեմբերի  12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝  Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 50 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։ Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Դեպի Արցախ գնալիս ճանապարհին ուխտավորները այցելեցին Նորավանք, որտեղ հավատացյալներին դիմավորեց Արժ․ Տ․Սահակ քահանան, ով ուխտավորներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։ Նորավանքից …

Read More

Այս տարի Ախալցխայի հայկական դպրոց հաճախեց 64 աշակերտ

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկեց ուսումնական տարին: Այս առիթով տոնական էր օրը նաեւ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում: Նոր ուսումնական տարում առաջին դասարան հաճախեց 64 աշակերտ, ովքեր բաժանվեցին երեք դասարանների: Երեք առաջին դասարանների դասվարները եղան Մարիամ Կարապետյանը, Մանուշակ Խաչատրյանը եւ Սրբուհի Սաղաթելյանը: Ավարտական դասարանի աշակերտները ըստ ավանդության բեմ բարձրացրին փոքրիկ աշակերտներին եւ նրանց…

Read More

«Վրացական Երազանք»-ի թեկնածուների ներկայացումը Ախալցխայում

Ախալցխա-Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն հանդիպման ժամանակ իրենց կուսակցության թեկնածուներին ներկայացրեց որպես «Լավագույններից լավագույնը»: Գիորգի Կոպաձեն նշեց,  որ թեկնածուների մեջ կան ինչպես նոր դեմքեր,  այդպես էլ արդեն բոլորին ծանոթ անձեր: Սամցխե-Ջավախքի նահանգապետը  հանդիպման ժամանակ իր հերթին հաջողություն մաղթեց  թեկնածուներին: 18-ից 13-ը՝ պետական պաշտոնյաներ են: Ք. Ախալցխա,  թիվ  1 մեծամասնական ընտրատարածք -Զոյա Բալիաշվիլի Ք. Ախալցիխա,  թիվ…

Read More

Ուսումնական տարվան ընդառաջ Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 30 կարիքավոր երեխայի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը՝ Հոգևոր Տեսուչ հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Աալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի նախաձեռնությամբ շարունակում է իր հոգևոր և սոցիալական ծառայությունը բերել Ախալցխայի և շրջակա գյուղերի հայությանը։ Սույն թվականի Օգոստոս ամսվա ամբողջական օգնությունը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում։ Շուրջ 30 դպրոցականներին տրամադրվեց 100 լարիին համարժեք…

Read More

Ախալցխայի անտառում հրդեհ է բռնկվել

Ախալցխայի շրջանի Սվիր գյուղի բնակիչները այսօր օրվա երկրորդ կեսին նկատել են անտառում ծուխ: Հրդեհը բռնկվել էր անհասանելի վայրում, որի պատճառով բարդացվել է նրա լոկալիզացումը: Ըստ Վրաստանի Բնության պաշտպանության եւ բնական պաշարների պահպանման նախարարության տեղեկատվության՝  Սվիրի անտառում մոտ մեկ հեկտար տարածք է այրվում: Ախալցխայի Սվիր գյուղի անտառում են գտնվում հրշեջ ծառայության խմբերը եւ տեղի իշխանության ներկայացուցիչները:…

Read More
Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Չնայած նրան, որ արդեն պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, Ախալցխայում միայն երկու կուսակցությունն է այս պահի դրությամբ ներկայացրել քաղաքապետի թեկնածուի: Բոլոր թեկնածուները ունեն երկու ամիս ժամանակ, որպեսզի շահեն ընտրողների վստահությունը: Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Միասնական Ազգային Շարժում»-ի քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձիմաձեն  արդեն սկսում է նախընտրական քարոզարշավը: Նա դեռ չէ սկսել իր…

Read More
Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ ու տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, արդեն երրորդ տարին է կազմակերպվում է հնգօրյա ճամբար: Այս տարի «Լուսավորչի Մանուկներ» ճամբարի մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին, որը տեւեց հինգ օր: Հոգեւոր տեսչության կողմից կազմակերպված ամառային ճամբարում ներգրավվեցին…

Read More

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է

Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս մասին Akhaltskha.net-ը տեղեկացավ Ծղալթբիլա գյուղի բնակիչներից: Նրանց խոսքերով ներկա պահին գյուղի բնակիչները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով: Այս պահի դրությամբ այրվող անտառի ծուխը զգացվում է նաեւ Ախալցխա քաղաքում, իսկ քաղաքը շրջապատող լեռները հայտնվել են ծխի մշուշի մեջ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է,…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է, ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն շրջանի անապահով ընտանիքներին։ Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա…

Read More
Ծղալթբիլացիները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին

Ծղալթբիլացիները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին

Օգոստոսի 8-ին Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին: Բողոքի ցույցի անցկացման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ երկու ամսից ավել փորձաքննության տարված Ավետիսյան ընտանիքի անդամների մարմինները տրվեցին հարազատներին տեղափոխության համար Ախալցխա ոչ միայն առանց եզրակացության փաստաթղթի, այլ նաեւ առանց տեղափոխության փաստաթղթի: «Երկու ամսից ավելի է անցել, ինչ այրվել է…

Read More
ՄՄՆ-ից ու Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա

ՄՄՆ-ից ու Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա

Հուլիսի 2-ին Ախալցխա ժամանեցին Համշենից, ՀՀ-ից ու ԱՄՆ-ից եկած հյուրերը, որոնք քաղաքում մասնակցեցին մի շարք միջոցառումների: Բավրայի անցակետի մոտ գեներալ Արշալույս Փայտյանին եւ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին դիմավորեցին Ախալցխայի ու Ախալքալաքի մի շարք ներկայացուցիչներ: Ճանապարհին հյուրերը Սամվել Պետրոսյանի հրավերով այցելեցին Վարեւան գյուղ մասնակցելու Պետրոս Աբաջանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը զոհվել…

Read More
Թբիլիսահայերի ցուցահանդեսը Ախալցխայում

Թբիլիսահայերի ցուցահանդեսը Ախալցխայում

Հուլիսի 1-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոնում բացվեց Թբիլիսիի երիտասարդ հայ նկարիչների կողմից պատրաստված ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպել էր Թբիլիսիի «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես նկարներ, այնպես էլ հայ վարպետների ձեռքով պատրաստված արձանիկներ: Ցուցահանդեսին բացմանը մասնակցելու համար  Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոն այցելեցինՎրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, ինչպես նաեւ հայ ազգի հյուրեր ԱՄՆ-ից ու…

Read More
Հուլիսի 2-ի Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հուլիսի 2-ի Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հուլիսի 2-ին Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանի հետ Ախալցխա են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր ԱՄՆ-ից, Հայաստանից ու այլ երկրներից: Այցելության ընթացքում նախատեսվում է այցելություն հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ ծաղկեպսակի  տեղադրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ են դրվելու նաեւ Կարապետ Բագրատունի Սրբազանի շիրիմին, 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանին եւ…

Read More

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի վրա կառուցվում է զանգակատուն

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման գործընթացը: Ներկա պահին ապամոնտաժվել են մուտքի աստիճանները և երկաթե ճաղերից կազմված պատշգամբի նման շինությունը, որը օտար էր եկեղեցու ճարտարապետությանը : Ախալցխայի հոգևոր տեսչության հայտարարության համաձայն յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա օգտակար լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման դիմելու է…

Read More
Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանի են բազմաթիվ հայ համաքաղաքացիներ

Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանի են բազմաթիվ հայ համաքաղաքացիներ

Այս տարի լրանում է չորրորդ տարին, ինչ Ախալցխայի քաղաքապետարանը հունիսի 30-ին մի քանի ախալցխացիների շնորհում է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ցավոք անցած երեք տարիների ընթացքում ոչ մի հայ այդ կոչումին չի արժանացել եւ անգամ թեկնածուների ցուցակում չի հայտնվել, չնայած նրան, որ Ախալցխայում ապրում են հազարավոր հայեր, որոնք 35-40 տոկոս ազգաբնակչություն կազմելուց բացի ունեն անհամեմատ մեծ…

Read More

Օմբուցմենի գրասենյակի ներկայացուցիչները Ախալցխայում անցկացրին մոնիտորինգ ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների գծով ներկայացուցիչները մի շարք անկախ փորձագետների հետ միասին հունիսի 6-ին մոնիտորինգ իրականացնելու նպատակով այցելեցին Ախալցխա: Ախալցխայում տվյալ խմբի անդամները հանդիպումներ անցկացրեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի հետ, ինչպես նաեւ հանդիպեցին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ քաղաքական կուսակցությունների անդամներին: Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Դեմոկրատ Մեսխերի միությունում…

Read More
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Մայիսի 28-ը համայն հայության համար մեծ տոն է: 1918թ. այդ օրը մեր ժողովուրդը կարողացավ վերականգնել իր դարերով կորցրած անկախությունը եւ երկիրը փրկեց վերջնական կործանումից: Այդ օրերին երբ մեր հայրերը անկախություն էին հռչակում հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ էր մղում Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Ջավախքում: Հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ…

Read More

Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Ախալցխայում

Ախալցխայում Վրաստանի Անկախության  26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց  մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը: Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի…

Read More
Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)  ծնվել է 1939 մայիսի 22-ին Թբիլիսիում: Նրա հայրը Թբիլիսի էր մեկնել ապրելու Ախալցխայից, որտեղ եւ ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյան: Կոմանդոս ունի գեներալ-մայորի կոչում: Նա Արցախյան ազատամարտի հայտնի հերոս  է: Նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհրդային սպաների թվին որոնք Արցախյան…

Read More

Հասարակական կազմակերպությունների արժեքային հռչակագրի ստրոգրությունը Ախալցխայում

Ախալցխայում օրերս տեղի ունեցավ հասարակության կազմակերպությունների հիմնական սկզբունքների հռչակագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթում իրենց համաձայնության ստորագրությունները թողեցին Ախալցխայի 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հռչակագրում իրենց ստորագրությունները դրել են մոտ 200 կազմակերպություններ: Այս ծրագրի մշակմանը Ախալցխայից մասնակցել է նաև «Դեմոկրատ Մեսխերի միասնություն» կազմակերպությունը: «Հռչակագրում ոչ միայն գրված են այն սկզբունքները , որոնց հետ համաձայն են ոչ կառավարական կազմակերպությունները…

Read More

Ախալցխայում վերանորոգվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքը

Սույն թվականի մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։ Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր10 000 լարի գումար։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը։

Read More
Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց  սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Ախալցխայում եւս սահմանադրական փոփոխությունները քննարկման փուլում են:  Այսօր այդ առիթով բնակչությունը հավաքվել էր Մեսխեթի պետական թատրոնի դահլիճում, որտեղ էր գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հանդիպմանը մասնակցում էին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն  եւ շրջանի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաներ: Մասնակիցների շարքում էին կուսակցությունների անդամներ եւ հասարակ քաղաքացիներ: Հանդիպման ընթացքում քաղաքացիները հնարավորություն…

Read More
Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Մայիսի 8-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների եւ Վրաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանիս Զլամետսի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի հայ հասարակությանը Եվրոպական Միության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման եւ Եվրոպական Միության հետ Վրաստանի ազատ առեւտրային գոտի ունենալու արտոնությունների վերաբերյալ: Նաեւ հետաքրքրվել տեղի հայ հասարակությանը հուզող հարցերով: Հանդիպման ընթացքում…

Read More
Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա…

Read More