Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ախալցխայի Կլդեաշվիլի փողոցի վրա տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն։ Հակահետախուզական ծառայության նախկին ղեկավար Գոչա Գելաշվիլին հարբած դուրս է եկել իր տան փողոց եւ ազգային խտրականության հենքի վրա բազմաթիվ հայհոյանքներ հնչեցրել ժողովրդի հասցեին։ Բնակիչների խոսքերով տվյալ անձը այդ պահին զինված է եղել որսորդական հրացանով։ Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն…

Read More
Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց

Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում հունիս ամսվա մեջ օգնության ձեռք է մեկնել 15 կարիքավոր ընտանիքի, տրամադրելով տվյալ ընտանիքներին սննդամթերք։ Տեսչությունը հինգ անապահով ընտանիքի դրամական օգնություն է տրամադրել եւ մեկ ընտանիքի բուժման համար  200$  դոլար դրամական օգնություն։ Ինչպես նաեւ մեկ ուսանողի տրամադրել է կրթաթոշակ, մեկ հիվանդի դեղորայք  և երեք ընտանիքի տակդիրներ։

Read More
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։ «Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։ Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է  Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է…

Read More
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ուղիղ 100 տարի առաջ մեծ դժվարությունների ու կորուստների գնով ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ XIV-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անկումից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին հայկական պետությունն էր, որը կազմավորվեց ավելի քան վեց դարերի անկումից հետո։ Հայաստանի անկախության հռչակումը շատ մեծ ու դժվարին պահ էր հայ ժողովրդի համար, որը նոր էր վերապրել ցեղասպանություն ու հազարավոր հայեր փրկվելով…

Read More
Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանը տոնում է իր անկախության 100-րդ տարեդարձը։ Առավոտյան Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի վրա  անցկացվեց ծանր տեխնիկայի ցուցադրում, որը կազմակերպվել էր Վրաստանի պաշտպանության  նախարարության կողմից։  Մինչ երեկո յուրաքանչյուր ցանկացող կարող էր ուսումնասիրել և նկարվել տվյալ մարտական տեխնիկաների հետ։ Վրաստանի  Արտաքին գործերի նախարարության եւ Ախալցխայի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ախալցխայի բերդի տարածքը զարդարված էր տոնական։ Ամբողջ օրվա…

Read More
«Հայկական տոլմա»-ի փառատոն Ախալցխայում

«Հայկական տոլմա»-ի փառատոն Ախալցխայում

Մայիսի  16-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական Տոլմա» փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց Միությունը նախագահությամբ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի։ Փառատոնին մատուցվեց շուրջ 20 տեսակի հայկական տոլմաներ, որոնք մեծ սիրով համտեսեցին բոլոր ներկաները։ Փառատոնը ավելի գունեղ և ուրախ անցկացնելու համար իրենց ելույթներով հանդես եկան Ախալցխայի Հոգևոր…

Read More
Ազգային պահակախմբի նվագախումբը համերգով հանդես եկավ Ախալցխայում

Ազգային պահակախմբի նվագախումբը համերգով հանդես եկավ Ախալցխայում

Զինված ուժերի ազգային պահակախմբի զինվորական  նվագախումբը համերգով հանդես եկավ Ռաբաթի ամրոցում: Միջոցառումը կայացավ Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:  Զինծառայողները եւ տեղացիները հավաքվել էին նվագախմբին լսելու համար: Զինվորական երգչախումբը հանդես  եկավ նաև  հայտնի արտասահմանյան ստեղծագործություններով: Վրաստանի անկախության 100-ամյակի առիթով պաշտպանության նախարարությունը բանակի ժողովրդականացման համար անցկացնում է տարբեր միջոցառումներ: Akhaltskha.Net

Read More
ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

1918 թվականի մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի պատմության «անդառնալիության» գագաթնակետը։ Թուրքիան շրջափակել էր Արևելյան Հայաստանը բոլոր կողմերից  և իր ճանապարհին անխնա ջարդեր տալով առաջանում էր դեպի Երևան, հուսալով վերջնականապես լուծում տալ Հայոց հարցին։ Տիրած լինելով Արևմտյան Հայաստանին, արդեն գրաված լինելով Սարիղամիշը, Ղարսը, Ախայքալաքը, Ալեքսանդրապոլը, նա համոզված էր, որ կկարողանա  բնաջնջել նաև մի բուռ մնացած…

Read More
Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մայիսի 8-ին մի խումբ ախալցխահայեր միկրոաֆտոբուսով այցելեցին Երեւան մասնակցելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ժողովրդական տոնախմբությանը։ Այցելությունը իրականացվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որի իրականացմանը օժանդակեց գործարար Սամվել Աղեկյանը։ Երեւանում ախալցխացիներին դիմավորեց գործարար Սամվել Աղեկյանը, ինչից հետո բոլորը միասին շարժվեցին Հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի հետ միասին Ախալցխայից ժամանած ժողովուրդը…

Read More
Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցխայի հոգևոր տեսուչ` Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեցին…

Read More
Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Այսօր՝ մայիսի 5-ին ժամը 14:00-ին  Ախալցխայի Ռաբաթ բերդի տարածքում բացվել է պետական և տեղական իշխանության առաջին ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը։ Ֆորումը բացեց Շրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան։   Ֆորումին ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաեւ խորհրդարանի շրջանային վարչության, տեղի ինքնակառավարման  եւ…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները եռագույն դրոշներով ու ջահերով վանկարկելով «Ճանաչում» եւ «Թուրքիա ցեղասպան» կոչերը բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները ու կազմակերպիչները հանդես եկան Հայոց…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում հայկական դպրոցի տարբեր դասարանների աշակերտները իրենց բազմաթիվ ելույթներով, պարերով ու հայրենասիրական երգերով հիշեցին 1915թ․ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ։ Միջոցառմանը դպրոցի կոլեկտիվի հետ միասին մասնակցում էին բազմաթիվ հրավիրված հյուրեր, ինչպես նաեւ Ախալցխայի հայ…

Read More
Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը, ԱԵԿ-ի առաջին տնօրեն՝ Գրիգոր Մինասյանը, ԱԵԿ-ի նախկին համակարգող, Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան, սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ Ախալցխայի բնակիչներ։ Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները բոլոր…

Read More
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Արդեն մի քանի օրը է, ինչ Երեւանում ընթանում են ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնությունը օր-օրի մեծ թափ է ստանում։ Այս կապակցությամբ Akhaltskha.Net կայքը փորձեց իմանալ ախալցխահայերի դիրքորոշումը տվյալ հարցերի վերաբերյալ եւ զրուցեց քաղաքի ու շրջանի մի շարք բնակիչների հետ։ Ախալցխայի Խաշուտ…

Read More
Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ապրիլի 10-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Ավյազյանի եւ Ախալցխայի երիտասարդական միության ատենապետ՝ Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական դպրոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի հետ։  Հանդիպման մասնակից մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին դպրոցի տնօրենից ուսումնական կրթօջախի շուրջ վերջին օրերին շրջանառվող թեմաների շուրջ։  Մասնավորապես հարցերը վերաբերվում էին Հայոց Ցեղասպանության…

Read More
Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Այսօր՝ ապրիլի 9-ին  վրաց ժողովուրդը հիշում է 29 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը։ Ախալցխայի կենտրոնական պարտեզում ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ տեղադրեցին ու մոմեր վառեցին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու հասարակ քաղաքացիներ։ Արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցում երեկ որոշում են կայացրել Հայող Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով։ Տվյալ տեղեկությունը հայտնելու համար Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ կապվեց հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան։ Նրա խոսքերով՝ ինքը երեկ դպրոցում հրավիրել է ժողով դասղեկների հետ, որտեղ որոշում է կայացվել անցկացնել Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառում,…

Read More
Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը քաղաքի դրամատիկական թատրոնի շենքում Սբ․ Հարության տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ։ Համերգին մասնակցում էին «Ախալցխա» երգի ու պարի համույթը Վերոնիկա Համբարյանի ղեկավարությամբ, «Գոհանամք» երգի ու պարի համույթը Տիրուհի Համբարձումյանի ղեկավարությամբ, Ախալցխայի հայկական դպրոցի ու ռուսական դպրոցի սաները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողները։ Համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական, ժողովրդական, մանկական ու ժամանակակից ոճի երգեր։…

Read More
Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը  գոյություն ունի արդեն երեք տարի։ Թիմի անդամներն են՝ Մարգարյան Հասմիկ, Հակոբյան Իրինա, Հակոբյան Սոֆյա եւ Պողոսյան Սվետլանա։ Թիմի ղեկավարն է Ախալցխայի N3 հանրային  դպրոցի սպորտի մանկավարժ Սարգսյան  Գեւորգը։ Իրենց գործունեության երեք տարվա ընթացքում աղջիկները հասել են մեծ հաջողությունների։ 2016 թվականին տարել են քաղաքի առաջնությունը,  այնուհետեւ՝ Սամցխե-Ջավախքի, իսկ հետո…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք…

Read More
Ծաղկազարդը Ախալցխայում

Ծաղկազարդը Ախալցխայում

Մարտի 25-ին Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի…

Read More
Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Սամցխե-Ջավախք այցելեց  Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն։ Նահանգապետը  շնորհավորեց թուրք դիվանագետին  դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նորանշանակ դեսպանի ճանաչողական հանդիպումը նվիրված էր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը  եւ սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում ընդգծվեց սահմանակից շրջանների ակտիվ հարաբերությունների կարեւորությունը եւ…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը  Ապրիլի 1-ին Զատիկի տոնի կապակցությամբ   կազմակերպում է համերգային ծրագիր։ Միջոցառումը տեղի կունենա Ախալցխայի Պետական Դրամատիկական Թատրոնի շենքում։ Անվճար սկզբունքով իրականացվող համերգին իրենց ելույթներով հանդես կգան․ «Ախալցխա» երգի պարի համույթը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը Ախալցխայի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Read More
Ախալցխայում  ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայում ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  հայտնի դարձան  հանրային պաշտոնյաների ընտրության արդյունքները։ Ժամանակավոր հանձնաժողովը գյուղերում ընտրեց քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ օգնականներ։ Ինչպես նշում  են տեղական ինքնակառավարությունում՝  մրցույթից հետո երեք աշխատատեղ կրկին մնաց թափուր։ Դրանք են․ Քաղաքապետի ներկայացուցիչ քաղաք Ախալցխայի վարչական միավորում Կլդեի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական, Ուռավելիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական։ Ինչպես նշում են քաղաքապետարանում՝ այս երեք…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։ Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի…

Read More
«Հայկական Գաթայի» փառատոն Ախալցխայում

«Հայկական Գաթայի» փառատոն Ախալցխայում

Այսօր Մեծ Պահքի միջինքին է, որը սովորաբար նշվում է Վրաստանի հայկական եկեղեցիներում, որպես  «Հայկական Գաթայի» փառատոն։ Ավանդության համաձայն այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ Գաթայի փառատոն։ Ախալցխայի հավատավոր ժողովուրդը  իրենց պատրաստած գաթաները բերեց եկեղեցի։ Մարդիկ մասնակցեցին Խաղաղական Ժամերգությանը, որի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից…

Read More