1910 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մենք ունինք դրամատիկական սիրողների ընկերութիւն, որ դատապարտուած է անգործութեան, որովհետև չունի իր մէջ ստեղծագործող ոյժ՝ ներկայացումներ կազմակերպելու և իր կոչմանը ծառայելու: Ունինք Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն, որ պահում է իր փոքրիկ ընթերցարանը, աւելի ոչինչ, սպասում է դրամագլխի ստւարանալուն, որ նրա տոկոսով բարեգործութեան հիմք ձգէ քնքուշ սեռի համար: Կանանց գործունէութիւնից յետ չէ մնում Կ.Հ.Բ.Ը տեղական ճիւղը,…
