Վրաստանի հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը սկսվել է

Վրաստանի հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը սկսվել է

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է 2026-2027 ուսումնական տարվա համար հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման պայմաններն ու դրույթները։ Կրթության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի փետրվարի 18-ին։ «2026-2027 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները. I փուլ — Գրանցման առաջին փուլում՝ 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև մարտի 2-ը, դպրոցներում կգրանցվեն հատուկ…

Read More
2026 թվականին  Վրաստանում նախատեսվում է 12 հանրային դպրոցների համար վերականգնողական աշխատանքների նախագծերի պատրաստում և հետագա պետական ​​գնումների հայտարարում

2026 թվականին Վրաստանում նախատեսվում է 12 հանրային դպրոցների համար վերականգնողական աշխատանքների նախագծերի պատրաստում և հետագա պետական ​​գնումների հայտարարում

2026 թվականի ընթացքում  Վրաստանում  նախատեսվում է 12 հանրային դպրոցների համար վերականգնողական աշխատանքների նախագծերի պատրաստում և հետագա պետական ​​գնումների հայտարարում։ Այս մասին հայտարվել  է հանրային ընթացակարգին համապատասխան՝ Քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից հարցված տեղեկատվությանը ի պատասխան։ Ինչ վերաբերում է դպրոցներին, դրանք են՝ Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը, Գորիի քաղաքապետարանի Ատենի գյուղի հանրային դպրոցը, Մեստիա ավանի թիվ 1…

Read More
Վալե քաղաքում Էվեքս կլինիկայի տարբեր պրոֆիլների բժիշկները անվճար կսպասարկեն բնակչությանը

Վալե քաղաքում Էվեքս կլինիկայի տարբեր պրոֆիլների բժիշկները անվճար կսպասարկեն բնակչությանը

Հունվարի 28-ին, ժամը 11:00-ից, Վալե քաղաքում Էվեքս կլինիկայի տարբեր պրոֆիլների բժիշկները անվճար կսպասարկեն բնակչությանը։ Ցանկացողներին բժշկական խորհրդատվություն կտրամադրեն  հետևյալ մասնագետները. • Սրտաբան • Ուլտրաձայնային հետազոտության մասնագետ • Վիրաբույժ • Ականջի, քթի և կոկորդի բժիշկ • Նյարդավիրաբույժ։ Անվճար բժշկական մստուգումները կանցկացվի Վալեի մշակույթի տան շենքում՝ Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ։

Read More
Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 24-ը- Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 24-ը- Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում հունվարի 21-23-ը սպասվող եղանակի մասին: Նրանց տվյալներով՝ Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 24-ը։ «Թբիլիսիում սպասվում է ցուրտ և հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, -6, ցերեկը՝ +2, +6 աստիճան։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունվարի 21-ին և 23-ին սպասվում են տեղումներ, իսկ հունվարի…

Read More
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը

Սույն թվականի Հունվարի 6-ին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն և Աստվածահայտնությունը։ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցեց Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Արժ. Տ. Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ և ներկայացրեց 2026թ․ Խաչքավորին։…

Read More
Դեկտեմբերի 16-17-ը Վրաստանի որոշ վայրերում անձրև կտեղա, բարձր լեռներում՝ ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ին եղանակը կլինի հիմնականում չոր-Ազգային շրջակա միջավայրի գործակալություն

Դեկտեմբերի 16-17-ը Վրաստանի որոշ վայրերում անձրև կտեղա, բարձր լեռներում՝ ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ին եղանակը կլինի հիմնականում չոր-Ազգային շրջակա միջավայրի գործակալություն

Ազգային շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 16-17-ը Վրաստանի որոշ վայրերում անձրև կտեղա, իսկ դեկտեմբերի 18-ին՝ բարձր լեռներում՝ ձյուն։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեկտեմբերի 18-ին եղանակը կլինի հիմնականում չոր, այդ թվում՝ Թբիլիսիում։ «Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) դեկտեմբերի 16-ին սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 17-18-ին տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի +8, +10 աստիճան։ Արևմտյան…

Read More
«Պատմությունը՝ ցուցանմուշների միջոցով» — Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանը կազմակերպեց կրթական միջոցառում

«Պատմությունը՝ ցուցանմուշների միջոցով» — Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանը կազմակերպեց կրթական միջոցառում

«Պատմությունը՝ ցուցանմուշների միջոցով» — Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանը կազմակերպեց կրթական միջոցառում։ Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները և Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողները ներկայացան լսարանին և խոսեցին Ախալցխայի հայտնի գործիչների և նրանց նվաճումների մասին։ Նրանք հիշեցին Իվանե Գվարամաձեի, Միխեիլ Թամարաշվիլիի, Իոսեբ Խուցիշվիլիի, ինչպես նաև կանանց դպրոցի, Ախալցխայի հրեաների և Ախալցխայի գրավման պատմությունները։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրենի…

Read More
Սամցխե-Ջավախքում  կաքավներ են բաց թողնվել պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար

Սամցխե-Ջավախքում կաքավներ են բաց թողնվել պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար

«Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը Սաչխերիի բուծման ֆերմայից 100 կաքավ է նվիրաբերել Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանին՝ տեղի պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար: Թռչունները բաց են թողնվել Ախալքալաքի և Ախալցխայի մունիցիպալիտետներում: Բացթողման գործընթացին մասնակցել են Սամցխե-Ջավախքի նահանգապետի աշխատակազմի ղեկավար Վախթանգ Մերաբիշվիլին, Ախալցխայի մունիցիպալ խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, փոխքաղաքապետ Նոդար Տատալիշվիլին և տուրիստական ​​​​կառավարման կազմակերպության ղեկավար Դավիթ Մումլաձեն:

Read More
Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին ծանոթացել է Սամցխե-Ջավախքում  իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին ծանոթացել է Սամցխե-Ջավախքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ​​լիազոր ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլիի և մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ միասին, ծանոթացել է տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին։ Նախարարի տեղակալը ծանոթացել է Ախալցխայում, Բորժոմիում, Ախալդաբայում և Ադիգենիում իրականացվող և ավարտված նախագծերին, որոնք ներառում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում, հրապարակների և հանգստի գոտիների բարեկարգում, նոր մարզադաշտերի և մանկապարտեզների կառուցում և առկաների…

Read More
Թատերական ներկայացում  Ախալքալաքի մշակույթի տանը

Թատերական ներկայացում Ախալքալաքի մշակույթի տանը

Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի մշակույթի տան նոր դահլիճում կայացավ թատերական ներկայացում։ Ներկայացումը պատրաստել էին Ախալցխայի «Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը» Լիա Սուլուաշվիլիի ղեկավարությամբ, որին աջակցել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետը։ Ախալքալաքից հետո Մեսխեթիի թատրոնը կմեկնի Նինոծմինդա և կուրախացնի այնտեղի թատերասեր հասարակությանը մոտակա օրերս։

Read More
Ախալքալաքում 15-րդ ավանի պուրակի շինարարական աշխատանքները մոտենում է իր ավարտին

Ախալքալաքում 15-րդ ավանի պուրակի շինարարական աշխատանքները մոտենում է իր ավարտին

Ախալքալաքի նախկին 15-րդ զինվորական ավանի բնակելի մասի բակի նոր պուրակի  և մինի  մարզադաշտի կառուցման աշխատանքները մոտենում է իր ավարտին։ Պուրակը կունենա տարբեր տեսակի հանգստյան անկյուններ, մանկական խաղահրապարակ, նստարաններ և լոիսավորություն։ Տնկվել են 900-ից ավելի դեկորատիվ ծառեր,  այդ թվում եղևնիներ։ Նոր պուրակը կառուցվում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որի համար հատկացվել է 1 104 352 լարի գումար։Շինարարության…

Read More
Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ընթացքի մեջ է

Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ընթացքի մեջ է

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ողջ երկրում ընթացքի մեջ է։ Պատվաստումը հասանելի է 6 ամսականից՝ պատվաստման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում, և այն լիովին անվճար է շահառուների համար։ Պետական ​​իմունիզացիայի ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, չորս բաղադրիչով (SANOFI WINTHROP INDUSTRIE VaxigripTetra) սեզոնային գրիպի պատվաստանյութի 200,000 դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրված պատվաստանյութերից մեկն է։…

Read More
Ադիգենիում ավտովթարի հետևանքով մահացել է 15-ամյա տղա

Ադիգենիում ավտովթարի հետևանքով մահացել է 15-ամյա տղա

Ադիգենիում  Արալ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված 15-ամյա տղան մահացել է։ Իրար են բախվել են բեռնատար և միկրոավտոբուս։ Մահացածը «Զարզմա ակադեմիա» ֆուտբոլային թիմի անդամ էր։ Ֆուտբոլային թիմի երեխաները մարզումից հետո տուն էին վերադառնում։ «Մոտ 10 երեխա է բերվել։ Մեկը՝ 15 տարեկան, կենսական նշաններ չի ունեցել։ Մյուս երեխաներից ոչ մեկը ցավ չի զգում», —…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին, Ախալցիխեի պատմական Ռաբաթ ամրոցում տեղի է ունենալու «Վարդավառ» պարերի փառատոնը։ Փառատոնին իրենց ելույթներով հանդես կգան Ախալցխայի շրջանի 10-ից ավելի հայկական պարային համույթներ՝ ներկայացնելով մեր մշակույթի գեղեցկությունը և բազմազանությունը՝ ավանդական պարերի միջոցով։ Սիրով սպասում ենք բոլորիդ, միանալու Վարդավառյան գեղեցիկ երեկոյին եւ ջերմ մթնոլորտում միասին նշելու պարերի փառատոնը։ Հուլիսի 27 Վայրը՝ Ախալցիխե, Ռաբաթ…

Read More
Մեծ ցավով տեղեկացանք մեր հայրենակից, ՀՀ նախկին պետնախարար և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մահվան մասին

Մեծ ցավով տեղեկացանք մեր հայրենակից, ՀՀ նախկին պետնախարար և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մահվան մասին

Մեծ ցավով տեղեկացանք մեր հայրենակից, ՀՀ նախկին պետնախարար և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մահվան մասին։ Վահան Շիրխանյանը, լինելով Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանից, իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքի շահերին՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի պետականության կայացման և պաշտպանունակության ամրապնդման գործում։ Նրա կյանքի ուղին և անձնական հատկանիշները մեծ հարգանք էին ներշնչում բոլորիս։ Այս ծանր կորստի կապակցությամբ մեր խորին…

Read More
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինճարաձեն, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ​​ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլիի հետ միասին, այցելել է Սամցխե-Ջավախքի շրջանի 3 նոր հանրային դպրոցներ։ Դպրոցներ կատարած այցելության ընթացքում Գիորգի Ջինճարաձեն ծանոթացավ կրթական գործընթացին և աշակերտներին ու ուսուցիչներին մաղթեց բեղմնավոր աշխատանք նոր միջավայրում։ Կրթական տարածքներից բացի, Ախալցխայի թիվ 5,…

Read More
Վարդատոնը Թբիլիսիում

Վարդատոնը Թբիլիսիում

Մայիսի 18-ին Թբիլիսիի սիրտը՝ Մեյդան թաղամասը, վերածվել էր սիրո, հիշողության և մշակույթի տոնի։ Նշվեց Վարդատոնի 111-րդ հոբելյանը։ Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ ժողովուրդը հիշեց մեծ աշուղ Սայաթ-Նովային, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ աշուղի շիրիմի մոտ։ Երբ եկեղեցու զանգերը լռեցին, քաղաքը լցվեց երգի ու մշակույթի հնչյուններով՝ սկսվեց բացօթյա համերգը։ Տոնական համերգին մասնակցեցին…

Read More
Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած Ախալցխայի մունիցիպալիտետի Կլդե գյուղի շրջակայքում։ Մահվան փաստը հաստատում է նաև ՆԳՆ-ն։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անձի ապօրինի ազատությունից զրկելը։ Հիշեցնենք, որ  27-ամյա Սանդրո Շեմազաշվիլին փետրվարի 2-ի գիշերը դուրս էր եկել տնից ու…

Read More
Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում վերականգնվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երթևեկությունը

Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում վերականգնվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երթևեկությունը

Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի  90-ից մինչև  112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։

Read More
Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վերաշինարարական  աշխատանքներին

Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վերաշինարարական աշխատանքներին

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալայի և Տոլոշի գյուղերի հանրային դպրոցների վերականգնման աշխատանքներին։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ Դամալայի գյուղի հանրային դպրոցն ունի 840 աշակերտ, իսկ Տոլոշի գյուղի հանրային դպրոցը՝ 260 աշակերտ։ «Դպրոցներում ուսումնական տարածքներին զուգահեռ կկազմակերպվեն գիտական ​​և…

Read More
Ռաբաթիում Կազբեգի փողոցի վրա գտնվող  կամրջի շինարարությունը կարող է ավարտվել գարնանը

Ռաբաթիում Կազբեգի փողոցի վրա գտնվող կամրջի շինարարությունը կարող է ավարտվել գարնանը

Ախալցխայում՝ Կազբեգի փողոցում, կամրջի կառուցման մրցույթը կարող է ընդունել «Արալի» ՍՊԸ-ն։ Նշված ընկերությունն իրականացրել է նաև խողովակային կամրջի կառուցումը, որը տարբեր պատճառներով մի քանի անգամ երկարացվել է, ապա պայմանագիրը կասեցվել։ Քաղաքապետարանը որպես պայմանագրի կասեցման պատճառ նշում է չնախատեսված աշխատանքը, որը ներառված չի եղել նախագծային փաստաթղթում, ինչի պատճառով, քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, իրենք դատական ​​գործընթաց են…

Read More
Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության խմբի անդամներն այցելել են Վարձիայի վանական համալիր

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության խմբի անդամներն այցելել են Վարձիայի վանական համալիր

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության խմբի անդամներն այցելել են Վարձիայի վանական համալիր։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Երկու երկրների օրենսդիր մարմինների անդամները տեղեկություններ են լսել պատմական հուշարձանի մասին և այցելել Վերափոխման տաճար, վանականների և միանձնուհիների խցեր, սեղանատուն և գինու մառան վանական համալիրում։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին ամփոփեց…

Read More
Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Օրերս կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարողներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ Լսումներն անցկացվեցին Ախալքալաքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գրասենյակում և Նինոծմինդայում՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում։ Նախագծի ժյուրիի անդմաներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի…

Read More
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում քաղաքի օրվա կապակցությամբ

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում քաղաքի օրվա կապակցությամբ

Հունիսի 30-ին Ախալցխայում, ի պատիվ քաղաքի օրվան, կանցկացվեն «Ախալցիխելոբայի» միջոցառումներ։ Ախալցխայի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ միջոցառումը տեղի կունենա «Ռաբաթ բերդի» տարածքում։ Ծրագիրը հետևյալն է՝ 10:00 – 12:00 տոնական ժամերգություն Ախալցխելի Սուրբ Շալվայի անվան եկեղեցում։ 15:00 – 17:00 մարզական և ժամանցային խաղեր՝ նարդի, շաշկի, բազկամարտ և այլն: 15:00 – 18:00 նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: 15:00 – 18:00…

Read More
Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ջավախքի ուսանողական արշավախումբ» զեկույցը

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ջավախքի ուսանողական արշավախումբ» զեկույցը

Թբիլիսիի պետական ​​համալսարանում «Ջավախքի ուսանողական արշավախումբ 2023» զեկույցի շրջանակներում անցկացվել է «Ջավախք 2023» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ուսանողական արշավախումբը կազմակերպվում է Թբիլիսիի պետական ​​համալսարանի աջակցությամբ արդեն 24 տարի։ 2001 թվականից ի վեր ծրագրին մասնակցել է ավելի քան 2500 ուսանող։ Ուսանողական արշավի մասնակիցներին հանդիպեց ԹՊՀ ռեկտորի տեղակալ Էրեկլե Աստախիշվիլին։ Նրա խոսքով, արշավախումբը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլեւ…

Read More
Շառլ Ազնավուրի 100 ամյակը նշեցին Ախալքալաքի թիվ 4-րդ հանրային դպրոցում

Շառլ Ազնավուրի 100 ամյակը նշեցին Ախալքալաքի թիվ 4-րդ հանրային դպրոցում

Մայիսի 22-ին Ախալքալաքի Դ․ Դեմիրջյանի անվան թիվ 4-րդ հանրային դպրոցում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էին մանկավարժ Նանուլի Հունանյանը և Աիդա Բամբիկյանը։ Տարբեր տեսակի ելույթներով, երգերով և պարերով դպրոցի երկրորդից տասերորդ դասարանների աշակերտները վերհիշեցին հայտնի արմատներով Ախալցխայից ֆրանսահայ շանսոնյեին և նրա ստեղծագործությունները։ …

Read More
Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Ժողովրդավար մեսխեթցիների միության ներկայացուցիչ Ջաբա Նաթենաձեին մեքենայի անվադողերը կտրատել են, վրան գրաֆիտի են նկարել։ Ինչպես ասել է Նաթենաձեն՝ միջադեպը հավանաբար տեղի է ունեցել ուշ երեկոյան Վալեի կենտրոնում՝ ոստիկանության շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Առավոտյան նկատել է գրությունները։ Ջաբա Նաթենաձեն նրանցից է, ով ակտիվորեն դեմ է ռուսական օրենքին։ Նա Ախալցխայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից…

Read More
Ապրիլի 9-ին ողբերգությունից անցել է 35 տարի

Ապրիլի 9-ին ողբերգությունից անցել է 35 տարի

35 տարի առաջ՝ 1989 թվականի ապրիլի 9-ին, անկախության պահանջով սկսված բողոքի ակցիան ավարտվեց լուսադեմին խաղաղ ցուցարարների ցրմամբ։ Ռեյդի ընթացքում զոհվել է 21 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ 2 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը։ Արշավանքին նախորդել են ցույցեր, որոնք պահանջում էին Վրաստանի անկախությունը Խորհրդային Միությունից: Ամսաթվի կապակցությամբ այսօր Ախալցխայում քաղաքի…

Read More
Ինչու հետաձգվեց Ռաբաթիում կամրջի վերականգնումը

Ինչու հետաձգվեց Ռաբաթիում կամրջի վերականգնումը

Ախալցխայում՝ Ռաբաթի բնակավայրի զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերից մեկում կա կամուրջ, որը մի քանի գյուղեր կապում է Ախալցխայի հետ։ Որպես կանոն, նախնական հատակագծով տարածքը, որը տեսնում եք լուսանկարում, պետք է ավարտված լիներ անցած ամառ, թեև կամրջի շինարարությունը դեռ չի ավարտվել, ավելին, մի քանի շաբաթով աշխատանքները դադարեցվել են։ Այս պատմությունից կիմանաք, թե ինչու է ձգձգվել Միխ լիդիի…

Read More
Ռաբաթիում նախատեսվում է վերանորոգել դեպի գերեզման տանող ճանապարհը և կառուցել ավտոկայանատեղ

Ռաբաթիում նախատեսվում է վերանորոգել դեպի գերեզման տանող ճանապարհը և կառուցել ավտոկայանատեղ

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել դեպի Ռաբաթիի գերեզման տանող ճանապարհը և կառուցել ավտոկայանատեղ, որի համար Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 226,424 լարի, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է պետական ​​գնումների կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում։ Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմից, գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեղական բյուջեից։…

Read More