«Օրենքի սահմաններում միջոցներ կձեռնարկենք» — «Ալտ Ինֆո»

«Օրենքի սահմաններում միջոցներ կձեռնարկենք» — «Ալտ Ինֆո»

Ախալցխայում «Ալտ Ինֆո» Պահպանողական կուսակցության գրասենյակի պատերի վրայից վիրավորական գրությունները հանվել են։ Արդյոք կուսակցությունը պատրաստվու՞մ է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։ Պահպանողական շարժումից մեր հարցին չպատասխանեցին և ասացին, որ իրենք առաջիկայում հայտարարություն կհրապարակեն։ «Առաջիկայում մենք տեղեկատվություն կտարածենք։ Մենք միջոցներ կձեռնարկենք, այդ թվում՝ օրինական։ Միջոցներ կձեռնարկենք, իհարկե օրենքի շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասաց Գիորգի Կարդավան։  Չեն…

Read More
Երբ է վերսկսվելու պայթյունից վնասված կորպուսի վերականգնումը

Երբ է վերսկսվելու պայթյունից վնասված կորպուսի վերականգնումը

Ախալցխայում կասեցվել է Ռուսթավելի 99 հասցեում գտնվող բնակելի շենքի վերականգնման գործընթացը, որը վնասվել էր 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունից։ Տան բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տներ վերադարձը կրկին կհետաձգվի։ Տեղի բնակիչների հետ կապ հաստատելուց հետո մենք այս տեղեկատվությունը ճշտեցինք այն ընկերության հետ, որն աշխատում է շենքի ամրացման ուղղությամբ: «Նու Փրոջեքթ»-ն ասում է, որ իրենք…

Read More
Սուրբ Սարգսի տոնին հայ երիտասարդները ոտքով այցելում են Սազել գյուղում կառուցված Սուրբ Սարգսի մատուռ

Սուրբ Սարգսի տոնին հայ երիտասարդները ոտքով այցելում են Սազել գյուղում կառուցված Սուրբ Սարգսի մատուռ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Սարգսի տոնը: Սամցխե Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջավախքում ևս անհամբերությամբ են սպասում այս տոնին: «Սամցխե-Ջավախքի շրջանում այս եկեղեցական տոնը ամենասիրված տոներից մեկն է։ Տոնի հետ բազմաթիվ ավանդություններ են կապված։ Հատկապես երիտասարդները շատ են պահում այս տոնի հետ կապված ավանդույթները»,-ասաց…

Read More
Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան՝ նրան կձերբակալեն, բայց նա կարող է դիմել որոշ հնարքների. էդուարդ Այվազյան

Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան՝ նրան կձերբակալեն, բայց նա կարող է դիմել որոշ հնարքների. էդուարդ Այվազյան

ArmDaily.am-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը։ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերադառնալու է Վրաստան: ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ Սաակաշվիլին առաջին անգամ չէ, որ հայտարարում է Վրաստան վերադառնալու մասին։ «Նախորդ ընտրություններին նա նույնպես հայտարարել…

Read More
Հանդիպում Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ

Հանդիպում Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ

Այսօր Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ, որին ներկա էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ելույթներ ունեցան ինչպես հասարակական սեկտորի ներկայացուցիչները, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ներկաները մանրամասն ներկայացրին Սամցխե-Ջավախքում բնակվող հայերին հուզող բազմաթիվ խնդիրներ։ Հյուրերը…

Read More
Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, երկուսն էլ Ախալքալաքում: Այլ քաղաքապետարաններում թափուր տեղեր չկան: Ըստ «Էվեքս Ախալցխա» կլինիկայի մենեջեր Բեսո Բուրջալիանիի ՝ պատվաստումներն իրականացվում են շաբաթը 4 օր: Չնայած ցանկությանը կլինիկան չունի բավարար թերապևտներ, ուստի նրանք չեն կարող պատվաստումների մեկ լրացուցիչ օր ավելացնել: Բուրջալիանին ասում է, որ Աստրազենեկայի պահանջարկը քիչ…

Read More
Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցուման։ Այս տեղեկատվությունը հաստատում է Բորժոմի կրթական կենտրոնը։ Այսօր Սամցխե-Ջավախքում երկու դպրոց անցավ հեռավար ուսուցման `կորոնավիրուսով ուսուցիչների վարակվելու պատճառով, որոնք աշխատում են Ադիգենիի, Արալիի և Ախալցխայի թիվ 1 հանրակրթական դպրոցները: Տեղեկությունը հաստատում են դպրոցների տնօրենները: Արալիի դպրոցի տնօրեն Մարո Չխիթունիձեն մեզ հետ զրույցում ասաց, որ հեռավար…

Read More
«Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման ներկայացուցիչ Գելա Կվառացխելիայի մոտ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձևաձայնեցին իրենց խնդիրները

«Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման ներկայացուցիչ Գելա Կվառացխելիայի մոտ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձևաձայնեցին իրենց խնդիրները

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Տրիբունա-Դավիթ Ճիճինաձե» քաղաքական շարժման Ախալցխայի նախընտրական գրասենյակի ներկայացուցիչ եւ այդ քաղաքական ուժից պատգամավորի  հավանական թեքնածու Գելա Կվառացխելիայի եւ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում Գելա Կվառացխելիան մասնակիցներին տեղեկացրեց իրենց նախընտրական ծրագրերի մասին, ինչպես նաեւ առկա խնդիրների մասին, որոնք պատրաստ է լուծել իր քաղաքական ուժը գալով…

Read More
Ջավախքում թուշերի, հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, 11 մարդ բերման է ենթարկվել, 3-ը հայկական գյուղերից են. Էդուարդ Այվազյան

Ջավախքում թուշերի, հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, 11 մարդ բերման է ենթարկվել, 3-ը հայկական գյուղերից են. Էդուարդ Այվազյան

Tert.am-Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդանիի շրջանից ժամանած ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ երեկ Կաթնատու գյուղի մոտակայքում և սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի…

Read More
Ընթացքի մեջ են Ծիրա եւ Ծուղրութ գյուղերի միացնող ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ընթացքի մեջ են Ծիրա եւ Ծուղրութ գյուղերի միացնող ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ընթացքի մեջ է Ախալցխայի քաղաքապետարանի Ծիրա եւ Ծուղրութ գյուղերի միացնող ճանապարհի վերականգնման գործընթացը: Ծրագրի առաջին փուլով գրեթե ավարտվել է ջրահեռացման համակարգի շինարարությունը եւ սկսվել է ճանապարհի հարթեցման գործընթացը,նորից հետո 1300 մետր հատվածը ասֆալտապատվելու է: Ծրագրի իրագործումը  տեղի է ունենում մարզերում իրականացվող ծրագրերի հիմնադրամի և տեղական բյուջեում միջոցով։

Read More
Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջյանը, ով ծագումով Ախալցխացի է դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների շիրիմին արգելելու համար։ Այս մասին akhaltskha.net-ին հայտնեց Էնֆիաջյանի փաստաբան Արթուր Մուրադյանը։ Փաստաբանի խոսքերով իրենք դիմել են Թբիլիսիի դատարան անցյալ տարի հունիսի 30-ին Էդուարդ Էնֆիաջյանի Վրաստան մուտքի արգելքի կապակցությամբ։ Նրա խոսքերով այժմ նախապատրաստվում է նաեւ երկրորդ հայցը Վրաստանի սահմանադրական…

Read More
Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Նախօրեին տեղի ունեցավ Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, երբ Արմաթի սաները ստիպված են մնալ տանը և դասերին մասնակցել հեռավար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) որոշում կայացրին կազմակերպել «Դիջիկոդ Ջավախք» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը հնարավորություն տվեց ջավախքցի…

Read More
Վրաստանի ադրբեջանական համայնքը փորձում է լարում մտցնել հենց վրացիների և հայերի միջև. էդուարդ Այվազյան

Վրաստանի ադրբեջանական համայնքը փորձում է լարում մտցնել հենց վրացիների և հայերի միջև. էդուարդ Այվազյան

Ախալքալաքի քաղաքային մարզադաշտում այսօր խաղաղ ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել էին Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից և շրջակա գյուղերից երիտասարդներ։ ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ թեև իրեն չի հաջողվել մասնակցել ակցիային, սակայն տեղյակ է, որ մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։…

Read More
Գյուղացիների արոտավայրերից եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը իսկ մյուսը մի քանի օրից (վիդեո)

Գյուղացիների արոտավայրերից եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը իսկ մյուսը մի քանի օրից (վիդեո)

Գյուղացիների արոտավայրերի եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը, իսկ մյուսը` մի քանի օրից։ Այսպիսի պայմանավորվածության են եկել եկվոր հովիվները հայկական գյուղերի ֆերմերների հետ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները բարձրացան իրենց արոտավայրեր ինքնուրույն ցրելու իրենց արոտավայրեր բերված ոչխարներին։ Տեղում մոբիլիզացբած էին նաեւ ոստիկաննական խմբեր ինչպես ներկա էին ներկայացուցիչներ քաղաքապետարանից։ Տեղացիների խոսքերով Վրաստանի ուրիշ…

Read More
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ 13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի եւ Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում ստեղծվեր երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն։ Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

2019 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության Հարթակի կողմից իրականացվեց թելեթոն դրամահավաքի նախաձեռնությունը, որի նպատակն էր Ջավախքի Ախալցխա քաղաքում ձեռք բերել հողատարածք եւ կառուցել մի համալիր, որը ծառայելու էր տեղի երիտասարդության մարզամշակութային կարիքները բավարարելուն։ Դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարը ցավոք չբավարարեց շինություն կառուցելու համար նախատեսված քառակուսի մետրին համապատասխան Ախալցխա քաղաքում հողատարածքի ձեռք բերմանը, ինչի…

Read More
Մի փոքրիկ քաղաք, որի բնակչությունը երբևէ չի գերազանցել 30.000-ը, տվել է 30 ակադեմիկոս. «Հայու տեսակ»

Մի փոքրիկ քաղաք, որի բնակչությունը երբևէ չի գերազանցել 30.000-ը, տվել է 30 ակադեմիկոս. «Հայու տեսակ»

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Ախալցխայի բնակչության մեծամասնությունը հայեր էին, անգամ տեղի վրացիները վարժ հայերեն են խոսել: Անվերջ կարելի է թվարկել հայ հանճարների, որ ծնվել են Ախալցխայում: Փոքրիկ Ծուղրութ գյուղը, որտեղ մի առվակ չկա, և այգիները չեն ոռոգվում, տվել է Դեր-ծովակալ Սաղոյան Արտավազդ, հայագիտության հիմնադիրներից Գալուստ Տեր-Սահակյան: Հակոբ Մանանդյան, Ստեփան Մալխասյանց, Հակոբ Կոջոյան, Լուսինե Զաքարյան, Վարդգես…

Read More
Նինոծմինդայի շրջանում կորոնավիրուսային դեպք է հաստատվել, բնակչի ընտանիքի անդամներին կտեղափոխեն կարանտին

Նինոծմինդայի շրջանում կորոնավիրուսային դեպք է հաստատվել, բնակչի ընտանիքի անդամներին կտեղափոխեն կարանտին

Nor.ge-Նինոծմինդայի շրջանի Ղարումա գյուղի բնակչի մոտ կորոնավիրուսի հաստատման կապակցությամբ, նրա ընտանիքի 4 անդամներին, Ախալցխայից ժամանած հատուկ խումբը կտեղափոխի կարանտին: Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից, նրանք սպասում են հրամանագրին և բրիգադին ՝ Ախալցխա քաղաքից, որպեսզի սկսեն համաճարակաբանական հետազոտություններ գյուղում: Իսկ ընտանիքի անդամները ՝ 4 հոգի, Ախալցխայում կարանտին են տեղափոխվելու: Այսօր հայտնի դարձավ Ղաուրմա գյուղի բնակչի…

Read More
Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատությունների կողքին են

Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատությունների կողքին են

Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին Ջավախքում իրականացվող ««ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները: Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահաններ և բժշկական դիմակների ամրակներ արտադրելով` ՋԱՀ-ի և ԱՏՁՄ-ի կողմից հիմնադրված «ԱրՄաթ» լաբորատորիաները Ախալքալաքում (բարերար՝ Ավետիս…

Read More
«ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» ակցիան Ջավախքում դրսևորվում է նոր գաղափարներով:

«ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» ակցիան Ջավախքում դրսևորվում է նոր գաղափարներով:

«ԱրՄաթ» տեխնոհամայնքի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով նախաձեռնված ««ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» ակցիան Ջավախքում դրսևորվում է նոր գաղափարներով: Այս անգամ արմաթցիները պատրաստել են բժշկական դիմակների ամրակներ, որոնք դիմակը կրելիս թեթևացնում են ականջների վրա ընկնող ճնշումը: Մայիսի 11-ին պաշտպանիչ դիմավահաններից բացի Սամցխե-Ջավախքի բուժհաստատություններին հանձնվեց 110 ամրակ, որոնցից 60-ը Ախալքալաքի հիվանդանոցին: Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման…

Read More
Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը, իշխանությունները պնդում են՝ կունենանք բազմաթիվ դագաղներ

Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը, իշխանությունները պնդում են՝ կունենանք բազմաթիվ դագաղներ

Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում սրվում է։ Երեկ պարզ էր դարձել, որ կորոնավիրուսը հասել է Սամցխե-Ջավախք։ Առայժմ հաստատված դեպքը գտնվում է Սամցխե-Ջավախքի հյուսիսային սահմանանակետում։ ArmDaily.am—ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն ասաց, որ վարակակիրը 30-ամյա տղամարդ է, Ախալդաբա քաղաքանման վայրից՝ Բորժոմիի շրջանից։ «Նա նույնիսկ սիմպտոմներ չունի։ Նրան ապրիլի 14-ից մեկուսացրել էին, երեկ թեստը դրական է…

Read More
Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության։ Բոլոր ծիսական արարողություններից հետո հավատացյալները հնարավորություն կունենան հերթով ու համապատասխան հեռավորություն պահպանելու միջոցով մուտք գործել եկեղեցի աղոթելու ու մոմ վառելու նպատակով։ «Եկեղեցական արարողակարգի ժամերի մեջ հանգամանքներից ելնելով  որոշակի փոփոխություններ են մտցվել։ Շաբաթ օրը ճրագալույցի պատարագը տեղի կունենա սովորականից շուտ, որից հետո ժամը 16։00-ից…

Read More
Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում նույնպես  ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում…

Read More
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ տվյալ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը գտնվում էին Վրաստանում։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գործուղումը Վրաստան տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Փետրվարի 1-ից 3-ը Զարեհ Սինանյանը Թբիլիսիում տարբեր տեսակի հանդիպումներ է ունեցել ինչպես Վրաստանի իշխանությունների այնպես…

Read More
Այսօր մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան

Այսօր մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան

Այսօր` հունվարի 31-ին մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան։ Այցը սկսվելու է մայրաքաղաք Թբիլիսիից, որտեղ երեք աշխատանքային օրերի ընթացքում տեղի կունենան Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հանդիպումները ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փետրվարի 4-ին Զարեհ…

Read More
Ջավախքը սահուն կերպով Նախիջեւանի է վերածվում

Ջավախքը սահուն կերպով Նախիջեւանի է վերածվում

Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում։ Այստեղ բախվում են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը։ Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչը արտահայտվում է տարբեր ձեւերով։ Սակայն այստեղ գլխավոր խաղացողները վերոնշյալ չորս պետություններն են, որոնց նպատակները տարբեր են։ Թուրքիան ու Ադրբեջանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջավախքի նկատմամբ, Հայաստանն ու…

Read More
Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի

Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի

Սույն թվականի Դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։ Հոգեհանգստյան արարողությունը մասնակցում էր Ախալցխայի հայ հասարակությունը եւ դպրոցների աշակերտությունը։

Read More
Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կրկին խոսվում է Ջավախքի գյուղերի հայկական ցուցանակների ապամոնտաժման եւ անվանումների փոփոխման մասին։ Կատարվածը առաջին հայացքից իրոք մտահոգության տեղիք է տալիս, սակայն եթե մտածենք խնդիրը այստեղ ավելի խորքային ու մտահոգիչ է, հաշվի առնելով այն փոստը, որ Ջավախքում չունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն, որ գրագետ ձեւով կարողանա պահանջել իր իրավունքները։ 1. Տվյալ…

Read More
Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Նոյեմբերի 28-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպեց բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար։ Ճաշկերույթին մասնակցում էին շուրջ 100 հոգի։ «Ախալցխայի» երգի ու պարի համույթը տոնական երեկոյի վերածեց տարեց մարդկանց բարեգործական ճաշկերույթը։ Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր ու վրացիներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանձինս Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր…

Read More