Տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»

Տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»

Այսօր, քաղաք Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվեց տեղեկատվական հանդիպում «Ներգրավվիր բյուջետավորման գործընթացին քո մասնակցությամբ»։ Շրջանի բնակիչներին, ոչ  կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցի եւ հետաքրքրված խմբերի ներկայացուցիչներին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ աջակից կազմակերպությունների, USAID-ի քաղաքավարական ղեկավարության  նախաձեռնության (GGI) տնօրեն Լեւան Սամադաշվիլին մանրամասն տեղեկությունների հայտնեցին նախագծի մասին։ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն եւ անցյալ…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ. Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին: Ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը: Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունենալիք Պատարագից հետո տեղի է ունենալու…

Read More
Պահպանել հայերենը, սովորել վրացերենը․ զրույց ջավախահայության խնդիրների շուրջ

Պահպանել հայերենը, սովորել վրացերենը․ զրույց ջավախահայության խնդիրների շուրջ

Civilnet.am-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ն այցելել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջան և կարևոր ուղերձներ հղել վրացերեն սովորելու, Վրաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ Զուրաբիշվիլիի այցի, շրջանում հայերենի դասավանդման, վրացերենի իմացության մակարդակի մասին ՍիվիլՆեթը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ — Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մայրենի լեզվի օրն այցելել է Ջավախք։ Ի՞նչ ուղերձներ է հղել նա, և…

Read More
Խուլո-Զարզմա ճանապարհաշինությունը սկսվելու է մայիս ամսից

Խուլո-Զարզմա ճանապարհաշինությունը սկսվելու է մայիս ամսից

Խուլո-Զարզմա ճանապարհի նորոգման համար արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է  Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը Խուլո այցի ժամանակ։ «Այսօր արդեն սկսվել է աշխատանքները, հավաքվել է տեխնիկան։ Սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ»,- նշեց Մաիա Ցքիտիշվիլին։ Խուլոյից Զարզմա տանող ճանապարհը 47 կմ է։ Այն նորոգելու համար հատկացված է 110 մլն լարի։ Նոր ճանապարհը…

Read More
«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

Ախալցխայի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները այսօր՝ ապրիլի 2-ին հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Երիտասարդները Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներով բարձրացան քաղաքի Մարտա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքար հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ։ Երիտասարդները նաեւ այցելեցին Ախալցխայի Սբ․Նշան եկեղեցի եւ մեկական մոմ վառեցին զոհված ազատամարտիկների հոգիների հանգստյան համար։

Read More
Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

2019-2020 թվականներին Սամցխե-Ջավախքի չորս քաղաքապետարաններում կառուցվելու է շտապ բուժ օգնության կենտրոն։ Շրջանի մասշտաբով  բոլոր գործող ամբուլատորները վերանորոգվելու են։ Երկու տարվա ընթացքում Ասպինձայում, Ադիգենիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կառուցվելու են շտապ բուժ օգնության կենտրոններ։ Ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարությունում՝ Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններում վերանորոգվելու են բոլոր գործող ամբուլատորները։ Ծրագրված է նաեւ նոր ամբուլատորների կառուցում, բայց որ քաղաքապետարանում  եւ…

Read More
Սաթխա գյուղում երկու անդձի սպանությունում մեղադրվողը ստացել է 17 տարվա ազատազրկման պատիժ

Սաթխա գյուղում երկու անդձի սպանությունում մեղադրվողը ստացել է 17 տարվա ազատազրկման պատիժ

Ախալցխայի դատարանը հաշվի առնելով մեղադրող կողմի փաստարկները 17 տարվա ազատազրկման որոշում է սահմանել անցյալ տարվա օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու անձի սպանության մեջ մեղադրվող անձին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսի 10-ին գիշերը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում, Գ.Մ.-ն վեճի հողի վրա, սպանության նպատակով դանակով վնասել էր Ս.Պ.-ին և Պ.Մ.-ին, որոնք կյանքին անհամատեղելի վնասվածքների հետևանքով…

Read More
1910 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1910 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 14-ին, Ս. Փրկիչ եկեղեցում կայացած քաղաքիս ծխականների ընդհանուր ժողովում, ի միջի այլ հարցերի, որոշւեց շուտօրոք Ախալցխայում նոր փոխանորդի ընտրութիւն անել, թէ Ախալցխայի և թէ Ախալքալակի վիճակների բոլոր հայ ծխականների մասնակցութեամբ իրանց շրջակայ հայ գիւղերի ու աւանների հետ: Այդ մասին նախաձեռնութիւնը յանձնւեց ծխական հոգաբարձութեան, որը դիմել է հոգևոր իշխանութեան համար թոյլտւութիւն ստանալու: Մեր վիճակի ներկայ…

Read More
1905 Թ. ՄԱՐՏ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ

1905 Թ. ՄԱՐՏ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ

Կիրակի, մարտի 13-ին, երեկոյեան քաղաքիս ս. Վարդանանց եկեղեցում, խուռն բազմութեան ներկայութեամբ, ժամերգութիւնից յետոյ կատարվեց հոգեհանգստեան մաղթանք նորերս վախճանված հանգուցեալ Քրիստափօր Միքայէլեանի յիշատակին: Նախքան հոգեհանգիստը մի դամբանական խօսեց եկեղեցու քահանաներից Մինաս քահանայ Ազնաւուրեանը, դրուատելով նրա հասակակական գործունէութիւնը: Այս օրերս քաղաքիս հայ ազգաբնակութեան մէջ մի խնդրագիր էին շրջեցնում, ուղղած Վեհափառ Կաթողիկոսին, որ մեր յաջորդ Սիօն վարդապետը եպիսկոպոս…

Read More
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց հայ համայնքին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց հայ համայնքին

Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել…

Read More
Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Մարտի 7-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից Ախալցխա ժամանած մի շարք հեռուստադիտողների հետ: Հանդիպման գլխավոր նպատակը մարդկանց կարծիքները իմանալն էր հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա հանրային հեռուստաընկերությունը մտադիր է անցկացնել փոփոխություններ հեռարձակման ծրագրում: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախ հանրային հեռուստաընկերությունը…

Read More
«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ: Սերոբ Հարությունյանը 1980-ական թվականներին սեփական ջանքերով ստեղծել էր համակարգիչ, որը մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակվա Խորհրդային Միության հայտնի համակարգիչները: Դրանից բացի նա Ախալցխայի հայկական դպրոցի աշակերտների համար ստեղծել էր բոլոր բարենպաստ պայմանները առաջին համակարգիչներին ծանոթանալու համար եւ իր կողմից ստեղծված տարբեր ծրագրերի միջոցով օգնում էր երեխաներին ավելի լավ…

Read More
Ադրբեջանամետ քաղաքականությո՞ւն. Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

Ադրբեջանամետ քաղաքականությո՞ւն. Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

Aliq.ge-Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են։ Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող…

Read More
Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Այսօր, գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկ Պիոնի Հակոբյանը, ով արմատներով Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից էր: Հայկ Հակոբյանը հրաշալի պատմաբան էր ու հնագետ: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պատմական գիտությունների թեկնածու: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ: Բավականին վերջերս ավարտին հասցրեց իր հոր Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII-XIX դարերում» գիրքը: Հոգեհանգստի արարողությունը…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Փետրվարի 8-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց ադրբեջանական համայնքի կազմակերպված ցույցը կրում էր հակահայկական ու հակապետական բնույթ եւ նպատակ էր հետապնդում սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների միջեւ: Բուղաշենում Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրմանը հետեւած ադրբեջանական ագրեսիվ աղմուկը հստակ ծրագրված նպատակ ուներ լարվածություն առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել Վրաստանի դաշտ: Վրաստանի ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցները նույնպես ամեն…

Read More
«Երեկոյան Զրույց» Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի հետ (տեսանյութ)

«Երեկոյան Զրույց» Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի հետ (տեսանյութ)

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը սկսում է հաղորդումների շարք շրջանի մտավորականների, մշակույթի, արվեստի, արհեստի, հասարակական, կրթական եւ քաղաքական գործիչների հետ միասին: «Երեկոյան Զրույց» հաղորդաշարի առաջին հյուրն է Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը: Ախալցխայի շրջանի հոգեւոր հովիվը պատասխանում է Առաջավորած պահքին եւ Սբ. Սարգսի տոներին վերաբերվող հարցերին:

Read More
Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Բորժոմիում, Ախալքալաքում եւ Ախալցխայում բացվելու է մեքենաների  տեխնիկական զննության կենտրոններ: Ինչպես հայտարարում են  Տնտեսության նախարարության հավատարմագրման ազգային կենտրոնում՝ Բորժոմիում եւ Ախալքալաքում այս կենտրոնները բացվելու են փետրվարի սկզբին, իսկ Ախալցխայում Թբիլիսիից կգա  մեկ շարժական կենտրոն: Լրացուցիչ կենտրոնների բացման կարիքը առաջացավ վարորդների տեխնիկական զննության  համար առաջացած հերթերի պատճառով: Հավատարմագրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մալխազ Խարեբավաի խոսքերով երկու…

Read More
Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Վերջին շրջանում Սամցխե-Ջավախքի տեղական վրացական լրատվամիջոցները կարծես միտումնավոր լարել են սկսել իրավիճակը հայ-վրացական հարաբերությունների շուրջ: Այդ ամենը աչքի ընկավ անցնող տարվա հունիսին, երբ վրացական «Հարավային դարպաս» թերթը նյութ հրապարակեց այն մասին, որ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Գոչա Գելաշվիլին անհարգալի վերաբերմունք էր ցուցադրել իր հայ հարեւանների հասցեին եւ անպատիվ խոսքեր հնչեցրել հայերի նկատմամբ: Հարցը ամենեւին էլ…

Read More
Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ

Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ

Հունվարի 8-ից սկսվեց 37-ամյա պակիստանցի տղամարդու նախադատական նիստը, որին կողմերը ներկայացրին իրենց ապացույցները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ախալցխայում ձերբակալվել էր 37-ամյա  Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում անչափահաս աղջիկների վկայությամբ հետեւել է նրանց: Այդ մասին ոստիկանությունում վկայություն են տվել մի քանի անչափահաս աղջիկներ: Akhaltskha.net-ը դատական գործին ավելի մանրամասն տեղեկանալու համար կապ հաստատեց ձերբակալված…

Read More
Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Անցած տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը մեծ հույս է ներշնչում ջավախքահայության համար այն առումով, որ տասնյակ տարիներով կուտակված խնդիրները հնարավորություն կա վերջապես լուծել հայ-վրացական համատեղ ջանքերով: Խոսքը նրա մասին է, որ կարծես թե վերջապես Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իշխանություն, որը գերտերությունների դրածոն չէ եւ այստեղից ելնելով վարում է ազգային շահերի վրա հիմնված…

Read More
Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի  եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը: 2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն  Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում: Հասարակությունը կունենա հնարավորություն  տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով,   անվճար…

Read More
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի երթեւեկությունը բաց է ավտոմեքենաների երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի կայքը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ձնաբուքի պատճառով սահմանափակումներ կային Ախալցխա-Նինոծմինդա դեպի ՀՀ սահմանը գնացող ճանապարհահատվածի վրա կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաների համար:

Read More
Հոգեհանգստյան կարգ 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հոգեհանգստյան կարգ 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ 1988թ․ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչեւ օրս աղետի գոտում կան ընտանիքները, որոնք…

Read More
Երեխաները վերադարձվեցին մայրիկին

Երեխաները վերադարձվեցին մայրիկին

Նոյեմբերի 7-ին երկու անչափահաս երեխաները վերադարձվեցին իրենց ծնողներին: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Ախալցխայում դեպք է պատահել, որի շուրջ մտահոգված էր ամբողջ հասարակությունը։ Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝  Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել էին անչափահաս երեխաներին նրանց հանդեպ բռնություն կիրառելու կասկածանքով։ Տղան 5 տարեկան էր իսկ աղջիկը 4 տարեկան։ Սաթենիկը այն ժամանակ մեզ պատմել էր,…

Read More
Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

Ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 2-ը երեխաներ են

news.am-Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի եւ դրա հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» եւ «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց…

Read More
Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ

Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ

Ախալցխայի Ռաբաթ բերդի տարածքում ընթանում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում շենքերի  վնասված ֆասադներ, տեռասներ եւ վերանորոգվելու եւ թարմացվելու են: Բացի դրանից նախատեսվում է իրականացնել հիդրոկայանման աշխատանքներ, որոնց շնորհիվ խոնավության աղբյուրները կհեռացվեն շենքերից ու պատերից: Վերանորոգման աշխատանքները  ֆինանսավորվում են տեղական բյուջեից:

Read More
Անչափահասի հանդեպ անբարոյական վերաբերմունքի հետեւանքով ՆԳՆ-ը քննել է Ադիգեն շրջանի Մոխե գյուղի մեծամասնական պատգամավորին

Անչափահասի հանդեպ անբարոյական վերաբերմունքի հետեւանքով ՆԳՆ-ը քննել է Ադիգեն շրջանի Մոխե գյուղի մեծամասնական պատգամավորին

Սոցիալական ցանցում տարածվել է պատգամավորի զրույցի գրությունը 15 տարեկան աղջկան հետ: Պատգամավորը facebook սոցիալական ցանցի միջոցով հարցնում է դեռ աղջկան անունը և հետո տարիքը, աղջիկը պատասխանում է որ 15 տարեկան է, որից հետո պատգամավորը գրում է՝« փոքրիկ էս, բայց արդեն վստահում եմ քեզ»: Այս փաստը լայն քննարկման առիթ է դարձել Ախալցխայի շրջանում: Akhaltskha.net-ը միջադեպի մանրամասները…

Read More
Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Այսօր Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնք երկրորդն են երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո: Վրաստանի քաղաքացիները ընտրելու են թվով հինգերորդ նախագահին, բայց ներկայիս նախագահի լիազորությունները զգալի նվազեցված են այն բանից հետե, ինչ երկիրը անցավ խորհրդարանական ղեկավարման։ Ներկայիս նախագահի լիազորությունները տեւելու են 6 տարի, որի ավարտին ըստ նոր սահմանադրության խորհրդարանն է ընտրելու երկրի նախագահ: Ընտրություններն…

Read More
Ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ

Ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ

Աբասթուման գյուղում ավտովթարի հետեւանքով մահացել է 14-ամյա երիտասարդ։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19: 00-ի կողմերը գյուղ Աբասթումանի մոտակայքում: Տեղացիների խոսքով 2004 թ. ծնված երիտասարդը մենակ է եղել մեքենայում: Մահացածի դին այժմ գտնվում է Ախալցխայում: Հետաքննություն է ընթանում  քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով:

Read More