Վերջին զանգն Ախալքալաքի N5 դպրոցում (Photo)

Վերջին զանգն Ախալքալաքի N5 դպրոցում (Photo)

Այսօր՝ մայիսի 21֊ին դպրոցական վերջին զանգն հնչեց Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի շրջանավարտների համար։ Դպրոցի շրջանավարտներն այս տարի  13 հոգի էին, նրանցից 8-ը պատրաստվում են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Շրջանավարտներից 4-ը դիմել են Վրաստանի, 2-ը՝ Հայաստանի, 2-ը՝ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see…

Read More
Վերջին զանգն Ախալքալաքի N4 հանրային դպրոցում
		20.05.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սամցխե-Ջավախք

Վերջին զանգն Ախալքալաքի N4 հանրային դպրոցում 20.05.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սամցխե-Ջավախք

Այսօր՝ մայիսի 20֊ին Ախալքալաքի N4  հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը։ Դպրոցին հրաժեշտ տվեց 64 շրջանավարտ, որոնցից 10֊ը ոսկե մեդալակիր են, 2֊ը արծաթե, 3֊ը բրոնզե մեդալներով կգնան դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այս դպրոցից բարձրագույն կրթական հաստատություններ են դիմել 43 շրջանավարտ, նրանցից 28֊ը Վրաստանում, իսկ 15 ֊ը Հայաստանում է պատրաստվում շարունակել ուսումը։ «Վերջին զանգի խորհուրդը լոկ դպրոցից…

Read More
Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր՝ մայիսի 19֊ին Ախալքալաքում հունական համայնքի ներկայացուցիչները եւ Ախալքալաքի այլ բնակիչներ հարգեցին 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ հունական «Պատրիդա» կազմակերպության ներկայացուցիչները  Ախալքալաքցիների հետ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ հույների ցեղասպանության զոհերի։ «Ե՛ւ հայերի, ե՛ւ հույների ցեղասպանությունը Թուրքիայի պատմության սեւ էջերից…

Read More
Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 18֊ին Ախալքալաքի կենտրոնում տոնական իրարանցում էր։ Ախալքալաքի մշակույթի տան «Ջավախք» եւ «Մուրջի» համույթները ազգային տարազներով ելույթներ ունեցան։ «Այս օրը Վրաստանում նաև ազգային տարազի տոնն է, մենք յուրաքանչյուր տարի ազգային տարազով քայլերթ էինք կազմակերպում Ախալքալաքում, համավարակով պայմանավորված 2 տարի տոնը ինչպես հարկն է չնշեցինք, այսօր նորից վերադառնում ենք ավանդական հանդիսությանը»,֊ մեզ հետ զրույցում նշում…

Read More
Պարգեւատրվեցին լավագույնները. “Helping hand”-ի հերթական ծրագիրն Ախալքալաքում

Պարգեւատրվեցին լավագույնները. “Helping hand”-ի հերթական ծրագիրն Ախալքալաքում

Մայիսի 17-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ  հանդիպում “Helping hand” կազմակերպության ներկայացուցիչների և նրանց կամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ախալաքալաքի քաղքապետարանի աշխատակիցներ և այլ հյուրեր։ Հանդիպման ժամանակ կազմակերպության կամավորական Վեներա Ալեքսանյանը պարգևատրեց 3 երիտասարդի, ովքեր մասնակցել էին նախապես հայտարարված շարադրության մրցույթին՝ թեման հիգենիա եւ առողջ ապրելակերպ։ «Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում “Helping hand” կազմակերպության աջակցությամբ ստեղծվել են…

Read More
Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը

Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը

Այսօր՝ մայիսի 17-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կենտրոնում տեղի ունեցավ “Cool School” նախագծի առաջինը հանդիպումը: Աս նախագիծը իրենից ներկայացնում է Մեդիագրագիտության վարժանքներ: Ֆինանսավորվում է Եվրոպական ֆոնդի կողմից։   «Երկու ամսվա ընթացքում դեմ առ դեմ և առցանց հանդիպումներ կանցկացնենք Ախալքալաքի և շրջակա 10 գյուղերի մասնակիցների հետ: Ընդհանուր առմամբ կանցկացվի 3 առցանց և 30 դեմ առ դեմ հանդիպում:…

Read More
Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում

Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 15֊ին Ախալքալաքի կենտրոնական այգին մարդաշատ էր՝ նշվում էր ընտանիքի միջազգային տոնը։ Ախալքալաքի մանկապարտեզների, դպրոցների, տարբեր կրթական կենտրոնների սաներ ներկայանում էին մշակութային համարներով՝ կարևորելով ընտանիք ինստիտուտի դերը հասարակության կյանքում։ Գեղարվեստի դպրոցի սաները ընտանիք խորագրով նկարների ցուցահանդես էին կազմակերպել, ինչպես նաև տեղում  նկարում էին։  Ապագայի տան սաները ներկայացել էին դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսով  եւ բեմական տարբեր…

Read More
Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է դպրոցներով

Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է դպրոցներով

Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է մունիցիպալիտետի կրթօջախներով, մինչ այս թատրոնը ներկայացումներով հանդես է եկել մանկապարտեզներում, իսկ այժմ ունենալով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության համապատասխան թույլտվությունը այցելում են նաև դպրոցներ։ «Մեր առաքելությունն է մշակույթը եւ արվեստը հնարավորինս մոտ պահել մեր մանուկներին։ Նախատեսում ենք այցելել մունիցիպալիտետի բոլոր դպրոցներ, անկախ նրանից մեծ թե փոքր, բոլորն էլ պետք…

Read More
Լոմատուրցխի դպրոցը 6 շրջանավարտ ունի, իսկ առաջին դասարանցի՝ չկա
		10.05.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Կրթություն, Սամցխե-Ջավախք

Լոմատուրցխի դպրոցը 6 շրջանավարտ ունի, իսկ առաջին դասարանցի՝ չկա 10.05.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Կրթություն, Սամցխե-Ջավախք

2021֊2022 ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Akhaltskha.net-ը այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղ եւ ուսումնական տարին ամփոփելու նպատակով զրուցել է շրջանավարտների եւ դպրոցի տնօրենի հետ։ Այս տարի դպրոցն ունի 6 շրջանավարտ, որոնցից միակ աղջիկը՝ Ֆեոժենիան, պատրաստվում է կրթությունը շարունակել Վրաստանի բարձրագույն համալսարաններից մեկում, ցանկանաում է ապագայում իրավաբան դառնալ, աղջկա կարծիքով գյուղական համայնքում դպրոցը ավելին է…

Read More
Կրակոցներ Ախալքալաքի կենտրոնում

Կրակոցներ Ախալքալաքի կենտրոնում

Այսօր՝ մայիսի 9֊ի երեկոյան Ախալքալաքի կենտրոնում՝ Ազատության եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում հնչել են կրակոցներ, որի արդյունքում կա տուժող կամ տուժողներ։ Ըստ մեր ունեցած տեղեկության վիճաբանություն է սկսվել երիտասարդների միջեւ, ինչի արդյունքում հնչել է կրակոց, որի հետեւանքով կա տուժող՝ առնվազն մեկը։ Akhaltskha.net-ը  եղել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, որտեղից պարզ է դարձել,…

Read More
Մայիսի 9֊ը Ախալքալաքում

Մայիսի 9֊ը Ախալքալաքում

Այսօր Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին հայրենական պատերազմի վետերան Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ։ Մայիսի 9-ը նշվում է որպես ԽՍՀՄ-ի Տարած հաղթանակի օրը ֆաշիստականն Գերմանիայի հանդեպ։ Առավոտյան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակիցները, ովքեր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ այցելեցին դեպի Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ եւ հարգանքի տորգ…

Read More
Ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետի գավաթի վոլեյբոլի մրցաշարը

Ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետի գավաթի վոլեյբոլի մրցաշարը

Այսօր՝ մայիսի 4֊ին ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետի գավաթի վոլեյբոլի մրցաշարը, որին մասնակցում էին մունիցիպալիտետի 20 թիմ՝ տարբեր գյուղերից եւ Ախալքալաքից։ 2 օր տեւած մրցաշարի արդյունքում երրորդ տեղն զբաղեցրեց Դադեշ գյուղի թիմը, երկրորդ հորիզոնականում Օրջա գյուղի թիմն է, իսկ քաղաքապետի գավաթը նվաճեցին Մեծ Սամսարի վոլեյբոլիստները։ «Մրցաշարը կազմակերպեցին Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակւցները։ Նպատակ ունենք…

Read More
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Ախալքալաքում

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Ախալքալաքում

Երեկ՝ Մայիսի 3-ին, մոտավորապես ժամը 22։30 սահմաններում Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքից դեպի Գումբուրդո եւ Վաչիան գյուղեր տանող ճանապարհին, որի հետեւանքով մահացել է 20 ամյա երիտասարդ։ Ըստ մեր ունեցած տեղեկության մարդատար մեքենան հարվածել է տրակտորին։ Մեքենան տեղում այրվել է եւ 20 ամյա ուղեւորի կյանքը փրկել չի հաջողվել, շտապ օգնության…

Read More
«Բարդալ Ռեյսինգ-2022» ավտո-մոտո մրցաշարին մասնակցեցին Ախալքալաքի ներկայացուցիչները

«Բարդալ Ռեյսինգ-2022» ավտո-մոտո մրցաշարին մասնակցեցին Ախալքալաքի ներկայացուցիչները

Երեկ՝ մայիսի 1-ին, Նուբարաշենում կայացավ Բարդալ Ռեյսինգ 2022 ավտո-մոտո մրցաշարը, որը կազմակերպել էր «Ավտոսան» ընկերությունը: Մրցաշարն ուներ երեք կատեգորիա. — RALLYCROSS (ավտոմրցարշավ)— MOTOCROSS (մոտոմրցարշավ)— OFF-ROAD (արտաճանապարհային) OFF ROAD կատեգորիայում հանդես եկան Ջավախքի մասնակիցները. Արսեն Կարապետյանը, Արտյոմ Այվազյանը, Վարդան Թարլամազյանը, Ռուբեն Մինասյանը, Նարեկ Մանասյանը եւ Երվանդ Ասատուրյանը։ Մրցանակային տեղեր չեն զբաղեցրել՝…

Read More
Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը

Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը

Ախալքալաքի Ապագայի տան ցուցասրահը դարձյալ լիքն էր սաների աշխատանքներով, այս անգամ թեման՝ Հարության տոնն էր։ Ապագայի տան տարբեր խմբակների սաներ Հարության տոնի խորհուրդը կրող ցուցանմուշներ էին պատրաստել։  Ինչպես նաև փոքրիկները հանդես եկան երաժշտական բեմականացմամբ. Շարլ Ազնավուրի «Ավե Մարիա»֊ի ուղեկցությամբ հրեշտակի կերպարանքով աղջիկները մոմերով պարային համար ներկայացրին։ Ցուցահանդեսին ներկա էին հայ եւ վրաց եկեղեցիների հոգեւորականներ, տեղական…

Read More
Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 29֊ին Ախալքալաքում մեծ շուքով նշվեց պարի միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից գրեթե 700 պարողներ մասնակցեցին միջոցառմանը։ Մունիցիպալիտետի գյուղական ակումբների պարի համույթների  սաները, պարուսույցների եւ տեղական իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոքրիկ քայլերթ կատարեցին Ախալքալաքի կետրոնական այգու շուրջը, այնուհետեւ Ախալքալաքի մշակութային տանը կազմակերպված միջոցառման ընթացքում պարողները հանդես եկան իրենց համարներով։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալքաի քաղաքապետ Մելքոն…

Read More
Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում

Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում

Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի այցն Ախալքալաք  ավարտվեց  ծրագրի շնորհանդեսով, որը ֆինանսավորվել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից։ «Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբատար մեքենաների տրամադրման ծրագրով» Ախալքալաքում գնվել են երկու խոշոր աղբատար մեքենա։ Ըստ նախագծի, որի արժեքը 56 000 ԱՄՆ Դոլար է, պետք է մունիցիպալիտետի 9 գյուղերում լուծվի աղբահանության հարցը։ Այս ծրագիրն իրականացվել է  Վրաստանում…

Read More
Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային

Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային

Այսօր՝ ապրիլի 28֊ին Ախալքալաքի գավառագիտական թանգարան եւ Ապագայի տուն այցելեց Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։ Ախալքալաքի գավառագիտական թանգարանում նա ծանոթացավ տարբեր ժամանակներում ջավախքցու կենցաղին, մշակույթին եւ պատմությանը։ Դեսպանը հետաքրքրությամբ զննեց Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված  սենյակը, որտեղ հատուկ ներկայացված էր նաեւ պատմական անկյուն, որը վերաբերում էր Ճապոնիային։ Նա նաև ուշադրությամբ այցելեց Հայոց ցեղասպանության…

Read More
Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ		28.04.2022 Sona Tonakanian Без рубрики

Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ 28.04.2022 Sona Tonakanian Без рубрики

Ախալքալաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան այցելեց քաղաքի հոգեւոր կենտրոններ։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի եւ փոխքաղաքապետերի ուղեկցությամբ դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Հայ Առաքելական  Սուրբ Խաչ եկեղեցում։ Այստեղ հանդիպեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ  հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի եւ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի հետ։ Հոգեւորականները դեսպանին ներկայացրին…

Read More
Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։ Այսօր՝ ապրիլի 28֊ին դեսպանը տարբեր հանդիպումներ ունեցավ։ Օրն սկսվեց քաղաքապետարանում Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումով։  Ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ…

Read More
Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան

Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան

Այսօր՝ ապրիլի 27-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կնետրոնում տեղի ունեցավ հանդիպում տեղի հասարակական կազմակերպությունների,  լրատվամիջոցների ներկայցուցիչների եւ Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի միջեւ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական, առողջապահական, ինտեգրացիոն, տնտեսական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ։ Դեսպանը լսեց ներկաների առաջարկները տարբեր խնդիրների վերաբերյալ։ «Առաջին անգամ եմ Ախալքալաքում, ինձ շատ բան է հետաքրքիր, հատկապես, թե…

Read More
Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով տուժել է 3 մարդ։ Տուժածները տեղափոխվել են Ախալցխայի «Եվեքս» կլինիկա, ինչպես մեզ հայտնեցին հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նրանցից երկուսը մակերեսային վնասվածքներ են ստացել, իսկ երրորդը՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ Այս պահին կատարվում են հետազոտություններ։  

Read More
Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքի առողջապահության կետրոնը, Իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակներում, իրականացնում է պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում։  Ախալքալաքի Առողջապահության կենտրոնի աշխատակիցների հետ այցելել ենք Կարտիկամ գյուղ, որտեղի բուժկետում պատվաստեցին գյուղի երեխաներին։ «Ակցիայի նպատակն է մանրամասնորեն ներկայացնել պատվաստումների կարևորությունը։ Իմունիզացիան գործառույթ է, որի շնորհիվ անձը ձեռք է բերում իմունիտետ եւ պաշտպանվում է մի շարք հիվանդություններից։ Ցավոք ոչ բոլորն են պատվաստված, շատերի…

Read More
Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի «Կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից՝ Լեհաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ներկա էին Վրաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան…

Read More
Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար

Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար

Սույն թվականի մայիսի 3֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի կունենա վոլեյբոլի մրցաշար, որին կմասնակցեն մունիցիպալիտետի գյուղերի թիմերը։ Մրցաշարի սկսվելու ժամի վերաբերյալ յուրաքանչյուր գյուղի ակումբի կտեղեկացնի գյուղի լիազորը։ Խաղի անցկացման հերթականությունը որոշելու համար Ախալքալաքի քաղաքապետարանում անցկացվեց վիճակահանություն։ Ըստ վիճակահանության արդյունքների թիմերը կխաղան հետեւայլ կերպ. Կոչիո֊Խավեթ Բուզավեթ֊ Դադեշ Կարտիկամ֊Ղադոլար Գումբուրդո֊ Բուղաշեն Վաչիան֊Չունչխա Չամդուրա֊ Իխտիլա Կիրովական֊Սուլդա Ազավրեթ֊ Սամսար Զակ֊Օրջա Խուլգումո֊Ախալքալաք…

Read More
Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները

Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները

Բազմազգ Վրաստանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Լիտվիայի ազգային փոքրամասնությունների հարցերով պետական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների, տեղական մեդիայի ներկայացուցիչներ եւ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Հանդիպման նախաձեռնող Մարի Միկոյանը մեզ հետ զրույցում նշում է. «Լիտվայի պատվիրակությունը արդեն 2 օր է Վրաստանում է։ Նրանց հետաքրքրում է մեր երկրում փոքրմասնությունների կենցաղը…

Read More
Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 24֊ին, վաղ առավոտվանից Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ էին այցելում ախալքալաքցիները եւ ծաղիկներ խոնարհում։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին  մատուցվեց  Պատարագ: Օրվա պատարագիչը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր:   Պատարագից հետո եկեղեցու բակում՝ ի հիշատակ Հայոց…

Read More
Ջահերով երթ Ախալքալաքում

Ջահերով երթ Ախալքալաքում

Այսօր՝ Ապրիլի 23֊ին Ախալքալաքի երիտասարդներն անցկացրին պահանջատիրական ջահերթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։ Ավանդական դարձած ջահերով երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդի տարածքից։ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները եւ «Զորի Զորյան» պատանեկան միության սաները Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշներով, Ցեղասպանության հատուցում ու դատապարտում պահանջող ցուցապաստառներով, պահանջատիրական կոչերով ու մարտական ոգին բարձրացնող երաժշտությամբ համաքաղաքացիներին ջահերթին միացման կոչ…

Read More
Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է. Բուռնաշեթ գյուղի կամրջի խնդիրն առաջիկայում կլուծվի
		22.04.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է. Բուռնաշեթ գյուղի կամրջի խնդիրն առաջիկայում կլուծվի 22.04.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղի բնակիչ Վարշամ Հարությունյանը ահազանգում է, որ գյուղից դեպի Ազավրեթ տանող ճանապարհի կամուրջը քանդվել է եւ ջուրն արդեն հասնում է իր ավտոտնակ։ «Արդեն մեկ տարուց ավելի է այս իրավիճակն է, ժամանակի հետ ավելի քանդվեց եւ այսօր արդեն ճանապարհով անցնել հնարավոր չէ։ Տեղյակ են բոլորը, գյուղի լիազորները քաղաքապետարան դիմում են գրել, քաղաքապետ Մելքոն…

Read More
Շաբաթօրյակ Ախալքալաքում

Շաբաթօրյակ Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 21-ին, «Երկրի օրվան»  ընդառաջ, Ախալքալաքում շաբաթօրյակ իրականացվեց։ Մաքրման աշխատանքներ կատարվեցին ոչ միայն քաղաքում, այլ նաև մունիցիպալիտետի գյուղերում։ Բուն ակցիան իրականացրեց Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որի աշխատակիցները վաղ առավոտվանից մաքրեցին քաղաքի տարբեր փողոցներ։ Ակցիային միացան նաև Ախալքալաքի քաղաքապետարանի եւ քաղաքային վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքապետարանին պատկանող IP-ների աշխատակազմերը։ Այս բնապահպանական ծրագիրը ամենամյա բնույթ ունի եւ …

Read More