Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ախալքալաքի մարզական համալիրի սան, ծնունդով Արագվա գյուղից Գոռ Այվազյանը (51 կգ)  դարձավ չեմպիոն։ Ապրիլի 13֊ից 21֊ը ընթանում է Բռնցքամարտի  երիտասարդների Եվրոպայի առաջնություն 2022֊ը։ Գոռը ընդհանուր հաշվով ունեցել է 4 մենամարտ։ Առաջինը հաղթանակ է տարել գերմանացի մարզիկի հետ պայքարում, հաջորդիվ հաղթական մարտեր է անցկացրել Ուկրաինայի եւ Ադրբեջանի բռնցքամարտիկների…

Read More
Ծառատունկ Ախալքալաքում

Ծառատունկ Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ծառատունկ։ «Աիսի» ընկերությունը, Ախալքալաքի քաղաքապետարանի մասնակցությամբ, Անտառային հիմնդրամի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում, իրականացվում է ծառատունկ։ Ծառատունկի ընթացքում նախատեսվում է Ախալքալաքում  տնկել 600 սոճու և 500 հացենու տնկի: Ակցիան, որն իրականացնում է Ախալքալաքի ՀԷԿ-ը կառուցող «Աիսի» ընկերությունը ամենամյա է և ուղղված է շրջակա միջավայրի կանաչապատմանը։ Միջոցառումն անցկացվում է Երկրի…

Read More
Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում

Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 20֊ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Երիտասարդական ձեռներեցությունը գյուղի զարգացման համար» ծրագրի շնորհանդեսը։ Նախագիծը Վրաստանում իրականացնում է MERCY CORPS GEORGIA -ն՝ Ավստրաիայի զարգացման համագործակցության հիմնադրամը։ Ախալքալաքում ծրագրի գործընկերներն են  Ախալքալաքի զարգացման խումբը (ԼԱԳ)֊ը եւ Մեծահասակների զարգացման կենտրոնը։ Ծրագրի գործողություններն ուղղված կլինեն երիտասարդների սոցիալ տնտեսական գործունեությանը, բարեկեցության բարելավմանը եւ ձեռներեցության հմտությունների զարգացմանը: Ստացած գիտելիքները եւ հմտությունները…

Read More
Ախալքալաքում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել

Ախալքալաքում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել

«Սատարենք Ուկրաինային», «Ո՛չ պատերազմին», «Ռուսաստանը օկուպանտ է»՝ նման պաստառներով Ախալքալաքի կենտրոնում քաղաքի բնակիչները հավաքվել և համերաշխություն են հայտնել Ուկրաինային։ Ըստ ցուցարարների՝ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 քաղաքացի։ Բնակիչները նախատեսում են մասնակցել նաև Ուկրաինային օգնելու մարդասիրական ակցիային։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ Վրաստանի տարբեր քաղաքներում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ են տեղի ունենում։

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Հուլիսի 3-ին Աջարիայում ազգային հողի վրա հարձակման են ենթարկվել մի խումբ անչափահաս ախալքալաքցիներ, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը դանակահարվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Հայ երիտասարդների վրա հարձակվողները դանակով վիրավորել են նաեւ օգնության հասած ոստիկանին, ով եւս հոսպիտալացվել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահից հետո, երբ մի խումբ չափահաս անձինք (հավանաբար ադրբեջանցիներ) մոտեցել են…

Read More
Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Նախնական տվյալներով երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա վիրահատությունից հետո 4-5 օր մնալու է հիվանդանոցում բժիշկների խնամության ներքո։ Ինչպես Akhaltskha.net-ին պատմեց Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը դեպքը տեղի է ունեցել երեկ։ Նրա խոսքերով 5-6 չափահաս ազգությամբ ադրբեջանցի մոտեցել են մարդատար…

Read More
Ախալքալաքցիները այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացելու պահանջով  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ախալքալաքցիները այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացելու պահանջով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ախալքալաքցիները այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացելու պահանջով։ Ցուցարարները հանդիպել են Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյան հետ եւ ներկայացրել իրենց խնդիրները ու այդ խնդիրներից բխող պահանջները։ Նրանց խոսքեր իրենց համար անհասկանալի է ինչու օդային սահմանը բաց է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իսկ ցամաքայինը մնում է փակ։ Ախալքալաքի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում…

Read More
Ախալքալաքում փորձել են պայթեցնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան

Ախալքալաքում փորձել են պայթեցնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան

Այսօր Ախալքալաքում փորձել են պայթեցնել մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 16:30-ին, հաղորդում է տեղական ATV 12 հեռուստաընկերությունը։ Ուժեղ պայթյունի հետեւանքով բացվել են մեքենայի անվտանգության բարձիկները, ինչի շնորհիվ Մարտն Մկոյանը չի տուժել։ Հենզել Մկոյանի խոսքերով կատարված նա կապում է իր հասցեին վերջին շրջանում հնչող սպառնալիքների հոտ։ Մանրամասներն  ATV 12…

Read More
Ախալքալաքում հանրահավաք է տեղի ունենում ի աջակցությունը Հայաստանի եւ ընդդեմ պատերազմի

Ախալքալաքում հանրահավաք է տեղի ունենում ի աջակցությունը Հայաստանի եւ ընդդեմ պատերազմի

Ախալքալաքում մի խումբ երիտասարդների կողմից մեծաքանակ հանրահավաք է նախաձեռնվել ի աջակցությունը Հայաստանի եւ ընդդեմ պատերազմական գործողությունների։ Ջավախքի հայերը միանալով աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի եւ դատապարտում են Ադրբեջանական վերջին օրերի ագրեսիան, որին հայկական բանակը ինչպես գիտենք տվեց ծանրակշիռ պատասխան։ Հավաքվածների խոսքերով նրանք դեմ են պատերազմին եւ կոչ են անում Վրաստանի…

Read More
«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ

Հունիսի 30-ին «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց Նինոծմինդայի եւ Ախալքալաքի իր կողմնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա էին դաշինքի ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին, Վրաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իննա Ինաշվիլին, պատգամավոր Գիորգի Լոմաիան, Գոչա Թեւդորաձեն։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով հանդիպումը իրենց աջակիցների հետ դաշինքը անցկացրեց բաց տարածքում։ Հավաքին բացման խոսքով հանդես եկավ Սամվել Պետրոսյանը, որից հետո խոսք վերցրին դաշինքի…

Read More
Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ոստիկանության  բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝ Ս.Պ. 1954  թվականի ծնունդ եւ Ա.Մ.-ին 2001 թ.  ծնունդ։ Ձերբակալվածները մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացված խուլիգանության մեջ: Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 26-ին մեղադրյալները կրակոցներ են արձակել Ախալքալաքի «Gold» սրճարան-բարի շրջակա տարածքում: Քննությունն ընթանում…

Read More
Ախալքալաքում այսօր կրակոցներ են հնչել, Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում այժմ ընթանում է հարցաքննություն

Ախալքալաքում այսօր կրակոցներ են հնչել, Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում այժմ ընթանում է հարցաքննություն

Այսօր ժամը 16:00-ի կողմերը Ախալքալաքում ՝ Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի տան եւ Սամվել Պետրոսյանի ռեստորանի մոտակայքում, հնչել են հրազենային կրակոցներ: Ախալքալաքի բնակիչների խոսքերով սկզբում վիճաբանություն է եղել Սամվել Պետրոսյանի եւ Հենզել Մկոյանի միջեւ, որի հետեւանքով կրակոցներ են հնչել։ Akhaltskha.net-ի տեղեկություններով այժմ կողմերը գտնվում են Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում, որի շուրջ ինչ,որ մարդիկ են հավաքված։ Այս պահի դրությամբ…

Read More
Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի

Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի

Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին հայտարարում է, որ Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի: Ինչպես նշել է Սուբարին ճեպազրույցի ժամանակ, այս փուլում երկրի որևէ այլ քաղաքապետարանում չի նախատեսվում կարանտինային գոտի, և դա տեղի կունենա միայն արտակարգ իրավիճակների դեպքում: «Նինոծմինդան և Ախալքալաքը կարանտինային գոտի հայտարարելը չի նախատեսվում, ինչպես նաև ոչ մի այլ քաղաքապետարանում, քանի…

Read More
Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ձնաբքի և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում, արգելվել է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Read More
Ախալքալաք-Կարծախի հատվածում որոշ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը սահմանափակ է

Ախալքալաք-Կարծախի հատվածում որոշ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը սահմանափակ է

Ախալքալաք-Կարծախի հատվածում,վրաց-թուրքական սահմանին դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով երթևեկությունը սահմանափակ է: Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհին եղանակային պայմանների պատճառով ավելի քան 30 նստատեղ ունեցող մարդատար մեքենաների եւ բեռնատարի, կիսակցորդով մեքենաների համար երթևեկությունը սահմանափակ է: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է:

Read More
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։ Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։ Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։ Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական…

Read More
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ «ԱՐՄԱԹ»-Ի ՍԱՆԵՐԸ՝ ROBOTEX ARMENIA ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ «ԱՐՄԱԹ»-Ի ՍԱՆԵՐԸ՝ ROBOTEX ARMENIA ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց միջազգային ամենամեծ Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթը, որին մասնակցում էին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրները և ոլորտով հետաքրքված անհատներ ու ընկերություններ։ Մրցույթին մասնակցում էր նաև Ախալքալաքի «ԱրՄաթ»-ի թիմը խմբավար Մարգարիտա Ջավարջյանի գլխավորությամբ: Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:…

Read More
Մի խումբ ախալքալաքցիներ Արարատ լեռան գագաթին ծածանել են Հայաստանի ու Վրաստանի դրոշները

Մի խումբ ախալքալաքցիներ Արարատ լեռան գագաթին ծածանել են Հայաստանի ու Վրաստանի դրոշները

Օգոստոսի 1-ից 3-ը մի խումբ ախալքալաքցիներ եւ երկու մասնակից Հայաստանից բարձրացել են բիբլիական Արարատ լեռան գագաթին եւ այնտեղ պարզել հայկական եւ վրացական դրոշները։ «Մեր ուխտագնացությունը դեպի Արարատ լեռը նվիրեցինք հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակին։ Դեպի սրբազան լեռան գագաթին հասնելը տեւեց երեք օր։ Հասնելով լեռան գագաթին մեր խումբը այնտեղ պարզեց Հայաստանի եւ Վրաստանի դրոշները, ինչը մեզանից առաջ…

Read More
Ախալքալաքում անցկացվեց Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում

Ախալքալաքում անցկացվեց Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում

Այսօր, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան 150» խորագիրը կրող վիկտորինա, որին մասնակցում էին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցուն կից գործող «Սուրբ Գրիգոր Տաթևացի» մեկօրյա դպրոցի «Փարվանա» և «Անուշ» թիմերը։ Վիկտորինան իրենց գեղեցիկ խոսքով բացեցին մեկօրյա դպրոցի կրտսեր խմբի սաները, ապա հնչեցին ամենայն հայոց…

Read More
Ախալքալաքցիները սոցիալական ցանցերում տարածվում են իրավապահների անօրինականության կադրեր

Ախալքալաքցիները սոցիալական ցանցերում տարածվում են իրավապահների անօրինականության կադրեր

Բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր, որտեղ երեւում է թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։ Քաղաքացիներից մեկը վատացել է եւ բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երեւում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։ Մեկ ուրիշ կադրում կինը պատմում է թե…

Read More
Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում

Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում

Պարի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Ախալքալաքում։ Ախալքալաքի բերդի տարածքում, Ջավախքի հանրային զարգացման ասոցացիան, կազմակերպել էր պարի բաց դաս-միջոցառում, որին Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի պարային խմբերի հետ միասին, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, մասնակցեց նաև առաջնորդական փոխանորդության Զարթոնք խումբը։ Բաց դասին ներկա էին Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին…

Read More
Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը,…

Read More
Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Սույն թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծանուն  գրող  Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150- ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Մարտի 31- ին ցերեկույթ  էր կազմակերպվել նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ  1 հայկական դպրոցում։ Միջոցառմանը հրավիրված էին  հյուրեր  Ախալքալաքի մունիցիպալիտետից, Ռեսուրս կենտրոնից, Սուրբ Խաչ եկեղեցուց,  քաղաքի դպրոցներից և մանկապարտեզներից։ Ցերեկույթին  մասնակցում էին…

Read More
Ախալքալաքում ու Ծալկայում կստեղծվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ

Ախալքալաքում ու Ծալկայում կստեղծվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ

1tv.ge-Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ: Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունը կազմելու է օրական 10 տոննա: Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով…

Read More
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՒԱՌՈՒՄ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՒԱՌՈՒՄ

1896 թ. փետրվարին Ա. Բլրցյանը գրել է. «Տեառնընդառաջի օրը, մեր ժողովուրդը ասում է «Տէրընդէզ», հայոց եկեղեցին, ինչպէս յայտնի է, տօնում է Փրկչի քառասնօրեայ տաճար տարուիլն ու Սիմէօն ծերունուց օրհնուիլը: Ախալքալաքի գիւղերի ժողովուրդն այդ օրուայ յիշատակը ուրիշ կերպ է տօնում: Տեառնընդառաջի նախընթաց երեկոյին բոլոր գիւղացիք շտապում են եկեղեցի գնալ: Այդ օրը եկեղեցի գնալը կատարում են առանձին…

Read More
Ձնաբքի հետեւանքով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գոյություն ունեն են սահմանափակումներ

Ձնաբքի հետեւանքով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գոյություն ունեն են սահմանափակումներ

Վրաստանի ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով  Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գործում են սահմանափակումներ: Տեղեկատվության համաձայն սահմանափակումը առկա են Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածին:

Read More
Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողության հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան դիվանագետների հետ միասին,…

Read More
Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք

Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք

Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ականատեսների խոսքերով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և տեղացիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Նախնական տվյալներով ծեծկռտուքի մասնակիցներից 4 հոգու  տեղափոխել են հիվանդանոց: Տուժածները ունեն բազմաթիվ կապտուկներ դեմքի հատվածում։ Տուժածների շրջանում է նաեւ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական  բլոկի ղեկավար Աշոտ Ռաիսյանը։ Ականատեսների պնդում են,…

Read More