Տեր Տաթեւ. Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը, փորձում է Վրաց եկեղեցու հավատացյալների մեջ ատելություն սերմանել
Քրիստոնեական խոնարհության ու եղբայրասիրության մեր դիրքերից ելնելով՝ շատերս լռում էինք, խոհեմաբար սպասելով երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպումներին և Գուբուրդոյի հայտնի դեպքերին առնչվող բարձր մակարդակի քննարկումներին: Բայց., ոմն վրաց քահանա, չգիտես ինչ իշխանությամբ, իրեն առիթ է վերապահում համայն վիրահայ համայնքի հոգևոր առաջնորդիս հասցեին այսպիսի անպատասխանատու մեղադրանքներ հնչեցնել՝ նրան համարելով Վրաստանի թշնամի: Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը,…
