Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում

Վրաստանի Սահամադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։ «Վրաստանի Սահմանադրական դատարանը…

Read More

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը՝ որպես ԵԱՏՄ երկրների հետ կապող ուղի ։ Այս համատեքստում, հիմնականում քննարկվում է երկու ճանապարհի հնարավորություն՝ Աբխազիայիայով և Հարավային Օսիայով։ Սակայն երկուսն էլ իրատեսական չեն, քանի դեռ Վրաստանի համար վերջիններիս կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում։ Բայց կա երրորդ այլընտրանք, որի մասին գրեթե չի…

Read More

«Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում»,-նախագահի մամլո խոսնակ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն, հաղորդում է apsny.ge կայքը: «Ինչ վերաբերվում է Վանո Մերաբիշվիլու համաներման հարցին, ապա ներկա դրությամբ այդ հարցը չի դիտարկվում», -ասում է Միշվելաձեն: Նրա խոսքերով Մերաբիշվիլին այդ հարցով չի դիմել նախագահին:

Read More

Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները…

Read More

Ախալքալաքից օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում

Ախալքալաքում հասարակական կազմակերպությունները քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքում» անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու թեման, որպեսզի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորներին ընտրեն հավասարաչափ ընտրողներ: 2017 թ.-ի աշնանը Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում անցկացրեց, որի նպատակն էր քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքը»: Հանդիպմանը ներկա էին 17 մասնակից, և չնայած,…

Read More

Թբիլիսահայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության…

Read More

Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումները

Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր…

Read More

Երկրի հիմնական օրենքում պետք է՞ արձանագրվի երկրի եվրատլանտյան ինտեգրացիան

Վրաստանի ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները պահանջում են երկրի սահմանադրության մեջ ամրագրել ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մղումը: «Սահմանադրության նախաբանում ամրագրել, որ մենք եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի անդամ ենք, ցանկանում ենք անդամակցել ԵՄ և ՆԱՏՕ-ին, սա մեր երկիրն աշխարհին ներկայացնել է: Որպեսզի բոլորին ցույց տանք, որ դա մեր ռազմավարական, անփոփոխ խնդիրն է: Բացի այդ, միջազգային…

Read More

Սահմանի բացումը զարգացման չբերեց

Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: Վրաստանում միասնության ա յս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում…

Read More
«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն

«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն

Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարը կլինի Ռոման Գոցիրիձեն: Այս մասին հայտարարել է ինքը՝ Գոցիրիձեն: Վերջինս նշել է, որ խորհրդարանում կներկայացնեն խմբակցության ցուցակը, որպեսզի հունվարի 23-ին այն հաստատվի: Խմբակցությունում 6 անդամ կլինի: Նրանք են՝ Ռոման Գոցիրիձեն, Նիկա Մելիան, Թինաթին Բոկուչավան, Կոբա Նակղոփիան, Սալոմե Սամադաշվիլին  և Ազեր Սուլեյմանովը: aliq.ge    

Read More

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    სამცხე-ჯავახეთის მედია ანალიტიკური ცენტრი Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն Media Analitic Centre of Samtskhe-Javakheti Медиа Аналитически центр Самцхе-Джавахети დირექტორი ედუარდ აივაზიანი Տնօրեն՝ Էդուարդ Այվազյան Director Eduard Aivazyan Директор Эдуард Айвазян Georgia Akhaltsikhe 0800, P. Natenadze st. N 38 Հասցե՝ Վրաստան Ախալցխա 0800, Պ. Նաթենաձե N 38 Tell: +995 593 98 13 37 E-mail: Info@akhaltskha.net  mihruni@mail.ru Մեր կայքերը՝ www.Mediaanalytic.org,…

    Read More

    ԿՎԻՐԻԿԱՇՎԻԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 103-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

    Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման ծրագիր տարածելու մասին է խոսել: Վարչապետն այսօր՝ հունվարի 16-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում 1000 աշակերտի համար նախատեսված 103-րդ դպրոցի բացման արարողությանն է մասնակցել, խոսել նաեւ նոր նախաձեռնության մասին: «Կառավարության 4 կետից բաղկացած ծրագրի կարեւորագույն առաջնահերթությունը կրթության բարեփոխումն է: Այս բարեփոխման շրջանակներում ընդգրկված է մի նոր ուղղություն: Մեր երեխաներն…

    Read More
    ԱՅՍ ԲԱՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ

    ԱՅՍ ԲԱՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ

    Հայաստանը ու Վրաստանը մեջք մեջքի դարերով պայքարել են օտար զավթիչների դեմ: Շատ հաճախ երկու երկրները ունեցել են նման ճակատագիր եւ ընդհանուր թշնամիներ, տառապել տարածքների կորուստով: Այսօր էլ մեր երկու պետություններին ու ժողովրդին ավելի շատ հարցեր միավորում են քան բաժանում: Ներկայումս Վրաստանը եւ Հայաստանը վերածվել են քրիստոնեության կղզյակների եւ ինչ որ մի տեղ թուրքական աշխարհին զսպող…

    Read More

    ԶՈՐԵՂԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆ

    1990-ական թվականներից սկսած Սամցխե-Ջավախքի հայությունը բախվել է բազմաթիվ խնդիրների: Սակայն այս բազմաթիվ խնդիրների մեջ շրջանի հայության ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է արտագաղթը: Օրինակի համար անցած 25 տարիների ընթացքում արտագաղթի պատճառով Ախալցխայի հայությունը 90%-ից վերածվեց 40%-ի, ինչը ուղղակի ազդեց քաղաքի ու շրջանի հայության դիրքերի վրա եւ բացասական իմաստով իրեն զգացնել տվեց բոլոր բնագավառներում: Արտագաղթը իր…

    Read More
    «ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    «ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թե իրականում ինչ նպատակով իրականացվեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխվել նաեւ…

    Read More
    ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

    ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

    Հայկական ազգային հոգեբանությունը ունի, ինչպես շատ դրական դիմագծեր, այնպես էլ բացասական: Այդպես է գրեթե բոլոր հին ազգերի մոտ եւ բացառություն չեն նաեւ վրացինեըը: Խոսել միայն դրականից եւ զբաղվել ինքնագովեստով վայել չէ ցանկացած հասուն ու գրագետ մարդու, ինչը նույնն է ազգերի ու ժողովուրդների պարագայում նույնպես: Սակայն քննադատությունները անպայման օբյեկտիվ պիտի լինեն ու չափ ու սահման ունենան,…

    Read More

    ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

    Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական…

    Read More

    ՄԵՐ ՁԱՅՆԸ ՈՐՈՇԻՉ ԵՂԱՎ

    Հոկտեմբերի 30-ին Ախալցխայում տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլ: Ախալցխացիները ընտրում էին իրենց քաղաքապետին եւ Վրաստանի խորհրդարանում իրենց շահերը ներկայացնող մաժորիտար պատգամավորին: Երկու դեպքերում էլ հաղթող դուրս եկան «Վրացական երազանք»-ի թեկնածուները ում եւ սատարում էր շրջանի հայությունը: Առաջին անգամ Ախալցխայի շրջանի հայությունը ինքնուրույն որոշում կայացրեց որ ուժին սատարի եւ շատ ծանրակշիռ պատճառներով չաջակցեց «Միացյալ ազգային շարժում»…

    Read More
    IRI-Ի ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

    IRI-Ի ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

    Հոկտեմեբերի 7-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում IRI կարճաժամկետ դիտորդական առաքելության անդամներ ՝Մեծ Բրիտանիայի պատգամավոր Գրեհեմ Իվանսի, Ուկրայինայի IRI կազմակերպության տնօրեն Մայքլ Դրաքմենի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նախընտրական գործընթացին եւ ազգային փոքրամասնության խնդիրներին: Մայքլ Դրաքմենի խոսքերով՝ նրանց հետաքրքիր են բոլոր խնդիրները, որոնց կարիքն ունի բարձրաձայնել…

    Read More
    ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

    ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

    Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 19-ին Ախալցխայում տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ պատասխանում էր Սամցխե-Ջավախքի լրագրողների հարցերին: Սամցխե-Ջավախքի հայ հասարակությանը հուզող հիմնական հարցը ուղղված Բիձինա Իվանիշվիլուն Jnews.ge-ին էր. «2012 թ.-ին, երբ Դուք Ախալքալաքում էիք, դուք խոստացել էիք, որ կվավերացվի «Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան», ըստ որի հայոց լեզուն կունենար տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»: Բիձինա Իվանիշվիլու պատասխանը հետեւյալն էր. «Ախալքալաքում…

    Read More

    ՆԱՄԱԿ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ

    Փօթի-Թիֆլիզեան երկաթուղու Միխայելօվօ կոչուած կայարանից Բորջոմի ձորի միջով 172 վերստ դէպի հարաւ գնալով, ճանապարհորդը կհանդիպի մի ընդարձակ հովտի` շրջապատած մեծ և փոքր լեռներով: Այդ հովտի արևմտեան կողմում մի բարձր ապառաժուտ լեռան վերայ կանգնած է մի հինաւուրց  բերդ, որի հարաւային և արևելեան կողմերից օղակաձև հոսում է մի գետ հովտի բուն հիւսիսային ծայրում, մի ձորի մէջ, իսկ…

    Read More