Վրաստանի իրավապահ մարմինները խոչընդոտել են թբիլիսահայ երիտասարդների հանրահավաքին ի աջակցություն Հայաստանի 18.09.2022 Sona Tonakanian Թբիլիսի, Իրավունք, Հայ-Վրացական հարաբերություններ, Վերլուծական, Վրաստան, Քաղաքական
Այսօր՝ սեպտեմբերի 18֊ին Թբիլիսիում մի խումբ հայ երիտասարդներ կազմակերպել էին երթ՝ ի աջակցություն Հայաստանի։ Առավոտյան ժամը 12։30 Թբիլիսիի Հավլաբար թաղամսից երթի մասնակիցները շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն հայտնելու սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական էսկալացիայի դեմ: Վրաստանի իրավապահ մարմինները խոչընդոտել են երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն եւ ձերբակակել են երթի 5 ակտիվիստի։ Այնուհետեւ ակցիան շարունակվել…
