Թոշակային տարիքի 6000 մանկավարժ ինքնակամ հրաժարական է ներկայացրել

Թոշակային տարիքի 6000 մանկավարժ ինքնակամ հրաժարական է ներկայացրել

Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քայլերը մեզ հիմք են տալիս, որ Վրաստանը դիտենք կրթության տեսանկյունից զարգացած երկրների շարքում»,- այս մասին կրթության նախարար, Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է խորհրդարանի ՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով, առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեների միավորված նիստին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։ «Առաջին շատ կարևոր բարեփոխումը, որը մենք նախաձեռնել…

Read More
Գիորգի Գախարիան դարձավ վարչապետի թեկնածու

Գիորգի Գախարիան դարձավ վարչապետի թեկնածու

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան դարձավ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված հերթական վարչապետի թեկնածուն։ Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձեն երեկ ֆեյսբուքյան իր էջում հանրությանը տեղեկացրեց իր հրաժարականի մասին։ Նա Վրաստանի վարչապետ էր մեկ տարուց մի փոքր ավել։ Այսպիսով այսօր պարզ դարձավ, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային: Հայտարարությունն այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության…

Read More
Երևան-Բաթումի ճանապարհին միկրոավտոբուս է վթարի  ենթարկվել ինչի հետեւանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի

Երևան-Բաթումի ճանապարհին միկրոավտոբուս է վթարի ենթարկվել ինչի հետեւանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։ Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ,…

Read More
ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՝ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՝ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

99 տարի  առաջ այս օրերուն, Փարիզի մօտակայ՝  Սեւրի  գործարաններէն մէկուն մէջ, պատմական համաձայնութիւն մը կնքուեցաւ Առաջին Համաշխարհային Պատերազմին յաղթած դաշնակից պետութիւններու՝ Մեծն Բրիտանիա, Ֆրանսա, Ճափոն, Իտալիա, Պելճիքա, Յունաստան, Լեհաստան, Փորթուգալ,  Ռումանիա, Հայաստան, Չեխոսլովաքիա, Սերպիոյ, Խրուաթիոյ եւ Սլովենիոյ թագաւորութիւններ, Արաբական Թագաւորութեան եւ պարտուած Թուրքիոյ սուլթանական կառավարութեան միջեւ: Ժողովուրդներու պատմութեան մէջ ծանօթ՝ Սեւրի  Դաշնագրին  յատկանշական կէտերէն մէկը…

Read More
11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց Ռուսաստանի կողմից վրացական տարածքների բռնագրավումով։ Տարելիցի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում: Հայտարարությունում նշված է, որ 2019 թվականի օգոստոսի 7-ին 11 տարի է լրացել Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված…

Read More
Սննդի անվտանգության թեմայով հանդիպում Ախալցխայում

Սննդի անվտանգության թեմայով հանդիպում Ախալցխայում

Այսօր՝ օգոստոսի 2-ին,Ախալցխայի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում Ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը անցկացրեց տեղեկատվական հանդիպում սննդի անվտանգության մասին։ Հանդիպմանը ներկա էին հանրային, մասնավոր եւ ոչկառավարական հատվածի ներկայացուցիչները։ Հանդիպման առաջին փուլում Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները ներկա գտնվողներին ներկայացրին իրենց գործունեության ծավալը, իսկ այնուհետեւ պատասխանեցին ներկա գտնվողների հարցերին։ Հանդիպման նպատակն էր ավելի շատ մարդկանց տեղեկացնել սննդի պետական հսկողության…

Read More
Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին ընթանում են վերանորոգման աշխատանքներ

 1tv.ge-Ակտիվորենընթանում են միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 14.6 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, վերանորոգվող հատվածն անցնելու է Գորելովկա և Ժդանով գյուղերով և ավարտվելու՝ Վրաստան-Հայաստան սահմանի մոտ: Վարչության տեղեկությամբ, այս պահի դրությամբ, իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախագծի համաձայն, նախատեսված է առկա վնասված ճանապարհի լիարժեք վերանորոգում: Ընդլայնվելու է առկա ճանապարհի լայնությունը, վերանորոգվելու է երեք երկաթ-բետոնե…

Read More
Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թիֆլիսում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ինչպես մամուլի հետ շփումներում այնպես էլ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հատուկ շեշտեց, որ իր գործընկերների հետ քննարկել է…

Read More
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփեց այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը: Նախարարն իր խոսքում նշեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ,…

Read More
Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։ Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։ Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը,…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի անդրանիկ Սբ. Պատարագը

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի անդրանիկ Սբ. Պատարագը

2019 թվականի հուլիսի 14-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Սրբազան Պատարագին մասնակցում էր եկեղեցու հոգևոր դասը, սարկավագներն ու դպիրները: Ներկա էին թբիլիսահայ հասարակայնության անդամներ, համայնքային գործիչներ, հավատացյալներ: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը մեծ պատիվ անվանեց…

Read More
ԵՐԵԿ ՌԴ-ԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ԼԱՐԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ․ՓՈՐՁԱԳԵՏ

ԵՐԵԿ ՌԴ-ԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ԼԱՐԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ․ՓՈՐՁԱԳԵՏ

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վրաստանում հունիսի 20-իդ սկսված ցույցերն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս այն առումով, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Էդուարդն ասում է․«Եվ դա, հիմնականում, տեղի ունեցավ հուլիսի 7-ի երեկոյան երբ ընդդիմադիր «Ռուստավի- 2»  հեռուստաընկերության եթերում հաղորդավար Գեորգի Գաբունիան P.S. ծրագրի եթերում ռուսերեն լեզվով հայոյանքներ հնչեցրեց…

Read More
Հրդեհ հայ-վրացական սահմանին

Հրդեհ հայ-վրացական սահմանին

Aliq.ge-Վրաստան-Հայ պետական սահմանին, Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտները: Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է: «Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում…

Read More
Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն

Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի…

Read More
Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը սահմանել է 30 000 լարի գրավ

Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը սահմանել է 30 000 լարի գրավ

1tv.ge-«Ազգ շարժման» անդամ Նիկա Մելիայի նկատմամբ, որպես խափանման միջոց դատարանը սահմանել է 30 000 լարի գրավ: Դատավոր, Թեմուր Գոգոխիան նախատեսել է պաշտպանական կողմի միջնորդությունը: Ինչպես հայտարարել է փաստաբան, Գիորգի Կոնդախիշվիլին, Մելիայի ձերբակալությունը կապված է քաղաքական չեզոքացման հետ: Պաշտպանական կողմը պահանջել է Մելիային ազատել 10 հազար լարի գրավի դիմաց, միևնույն ժամանակ փաստաբանը դատավորին ներկայացրել է նամակ,…

Read More
Ռազմավարական վերանայման ճանապարհին

Ռազմավարական վերանայման ճանապարհին

Aravot.am-Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնին Գլենդեյլի նախկին քաղաքապետի, Կալիֆորնիայի լավագույն իրավաբաններից մեկի՝ Զարեհ Սինանյանի նշանակումը նոր էջ կարող է բացել Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ՝ բազմամիլիոն Հայկական Սփյուռքի հետ հարաբերություններում։ Նախ, այդ պաշտոնի ստեղծումն ինքնին, Սփյուռքի նախարարության լուծարումից հետո՝ ուշագրավ է, քանզի ներկայիս կառավարությունն առաջինն էր, որ անցած գրեթե երեսուն տարվա ընթացքում իր մեջ ուժ գտավ…

Read More
ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար

ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան։

Read More
Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով: Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ…

Read More
Լարսի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ավտոբուսներից մեկը

Լարսի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ավտոբուսներից մեկը

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ՀՀ դեսպանատունը։

Read More
Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է առողջապահության նախարար

Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է առողջապահության նախարար

Էկատերինե Տիկարաձեն Վրաստանի վարչապետի հրամանով նշանակվել է Վրաստանի բռնազավթվա տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար։ Իր նշանակման մասին այսօր  հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Տիկարաձեն  տվյալ պաշտոնում փոխարինելու է Դավիթ Սերգիենկոյին։

Read More
«Սամցխե-Ջավախքի հայ բնակիչները իրենց զգում են լքված»․ Զուրա Խաչիձե

«Սամցխե-Ջավախքի հայ բնակիչները իրենց զգում են լքված»․ Զուրա Խաչիձե

Սամցխե-Ջավախքի նահանգապի տեղակալը կարծում է, որ շրջանի ազգությամբ հայ բնակիչները իրենց լքված են զգում։ Զուրա Խաչիձեն նշում է, որ այդ մասին իրեն տեղացիները ասել են  2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Մաքսիմալ պիտի ներգրավենք հայ բնակիչներին Վրաստանի քաղաքացիներին շրջանի եւ պետության կյանքում։ Նրանք  իրենց զգում են լքված, որի մասին ասել են հանդիպումների ժամանակ»,- լրագրողներին…

Read More
Անդա գյուղում կացինով վնաս են հասցրել երկու անձի

Անդա գյուղում կացինով վնաս են հասցրել երկու անձի

Ախալցխայի շրջանի Անդա գյուղում  համագյուղացին կացինով վնաս է հասցրել երկու տղամարդու։ Մեկը վնասվել է գլխից, իսկ մյուսը՝ մեջքից։ Գլխին վնասված տղամարդու վիճակը ծանր է եւ առաջին բուժ օգնություն ցուցաբերելուց հետո նա  տեղափոխվել է Թբիլիսիի մասնագիտացված հիվանդանոց, իսկ մյուսը շարունակում է բուժվել Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում։ Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքը սկսել է հետաքննություն ըստ Վրաստանի…

Read More
Աշոտ Մելքոնյանը՝ սև ցուցակում. «Հրապարակ»

Աշոտ Մելքոնյանը՝ սև ցուցակում. «Հրապարակ»

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։ Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլեւ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել…

Read More
Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը և դեսպանության դիվանագետները այցելեցին Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունը այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։ Դեսպանը Կախեթիի նահանգապետ Իրակլի Քանդագիշվիլիի ուղեկցությամբ գյուղի դպրոցում շրջայց կատարելուց հետո հանդիպեց գյուղացիների հետ։ Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը,…

Read More
«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

Մայիսի 31-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում «Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական  նախարար Քեթեւան Ցիխելիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին եւ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինե Աբուլաձեն, ինչպես նաեւ վրաստանում գործող մի շարք հասարակական…

Read More
Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է Սփյուռքի Միասնության Հարթակ նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է հայ եւ վրաց երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում։ Դրամահավաքի գաղափարը հենց մարաթոնի միջոցով եզակի է իր բնույթով եւ…

Read More
Ինչ իրավիճակ է Դավիթ Գարեջիում (ֆոտո)

Ինչ իրավիճակ է Դավիթ Գարեջիում (ֆոտո)

1tv.ge-Դավիթ Գարեջիում անցկացվում է «Գարեջին Վրաստան է և Կովկասը մեր տունն է» ակցիան: Դավիթ Գարեջի են այցելել հոգևորական անձինք և հավատացյալներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ: Ակցիայի մասնակիցները հավաքված են Չիչխիտուրիի աշտարակի մոտ և հայտարարում են, որ մի մասը արդեն հեռացել է, իսկ մյուսը պատրաստվում է մնալ Դավիթ Գարեջիի տարածքում: Դրա հետ մեկտեղ, վրացի և ադրբեջանցի…

Read More
Հերոսամարտ, թե՞ օրհասակռիվ

Հերոսամարտ, թե՞ օրհասակռիվ

Մեկ տասնամյակից ավելի է, ինչ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հատիկ հատիկբեմ էր բարձրացնում, հերթական Հայոց ռազմապարն ու տքնումևս մեկ նոր ռազմապար հայտնաբերելու, գրառելու, վերականգնելու, բեմականացնելու և Հայոց բեմը նրանցով զարդարելու, և որ ավելի կարևոր է Հայոց ազնվական ոգին վերածնելու համար: Այս տաս տարիների ընթացքում զուգահեռաբար ապարդյուն փորձեր է արվել ռազմապարերը Հայոց բանակ ներդնելու, հայ զինվորի…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր…

Read More
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի՝ «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների…

Read More