Վրաստանն ավարտել է Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ աշխատանքը, և լրացված հարցաշարը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, կփոխանցվի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելին,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել այս գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին և յուրաքանչյուր անձի՝ հարցաշարի առաջին մասի լրացմանն ուղղված ջանքերի համար։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում հարցաշարի երկրորդ՝ սեկտորային մասի լրացման ուղղությամբ, որը ներառում է 33 գլուխ և մինչև 2300 հարց բոլոր ոլորտներից։ Հանդիպմանը քննարկվել են հարցաշարի երկրորդ մասի լրացման ժամկետները։ Նշվել է, որ գործընթացը ինտենսիվ է։ ԵՄ-ն հարցաշարի երկրորդ մասի ներկայացման օր է նշանակվել մայիսի 13-ը, սակայն Վրաստանի կառավարությունը ցանկանում է հնարավորինս շուտ այդ հարցաշարը տրամադրել ԵՄ-ին։
Կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետն այսօրվա նիստում որոշել է, որ ինչպես հարցաշարի առաջին մասը, երկրորդ՝ ոլորտային մասը ևս կհրապարակվի։ Իրակլի Ղարիբաշվիլին պետական գերատեսչություններին կոչ է արել շարունակել ակտիվ աշխատանքը հարցաշարի երկրորդ մասի վրա, որպեսզի այն, ինչպես առաջին մասը, հնարավորինս արդյունավետ և արագ լրացվի։
Լրացված հարցաշարի ներկայացումից հետո Եվրահանձնաժողովը կսկսի պատրաստել սեփական գնահատման զեկույցը, որը կներկայացվի Եվրամիության խորհրդին, իսկ համապատասխան որոշումը սպասվում է հունիսի վերջին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Վրաստանը փորձում է խուսափել նոր լարվածությունից Ռուսաստանի հետ եւ փորձում են խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ. Էդուարդ Այվազյան
09.04.2022 news Հարցազրույց, Վերլուծական
ArmDaily.am-ի զրուցակիցն է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը:
-Վերջերս հաճախակի են դարձել հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Վրաստան ու հանդիպումները իրենց վրացի գործընկերների հետ: Արդյո՞ք հանդիպումների նմանատիպ հաճախակիացումը որևէ կերպ կապ ունեն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակի հետ:
-Հաճախակի դարձած հանդիպումները կապված են ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ, այլ նաեւ 2018 թվականի հեղափոխության ու հիմա էլ ուկրաիանական պատերազմի հետ։ Փորձենք հերթով անդրադառնալ այս հարցերին։ Առաջինը՝ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն էր եւ ձեր վարչապետի այցը Վրաստան, որը առաջինն էր իր համար։ Այդ ընթացքում նա այցելեց նաեւ Ջավախք։ Ջավախքում տասնյակ տարիներ չէին տեսել նման բարձրաստիճան այց ՀՀ-ից ու ինչը չափազանց կարեւոր է՝ այդ այցի ընթացքում Փաշինյանը խոսեց հենց նրա մասին, որ Ջավախքը պետք է դառնա հայ-վրացական հարաբերությունների առանցք, ինչպես նաեւ Վրաստանում պետք է համոզված լինեն, որ ոչ մի դավադրություն չի կարող լինել իրենց նկատմամբ Հայաստանի կողմից եւ Հայաստանում էլ պետք է համոզված լինեն, որ Վրաստանից էլ չի լինի որեւէ դավադրություն ընդդեմ Հայաստանի։ Այդ այցը եւ տվյալ հայտարարությունները չափազանց կարեւոր էին Վրաստանի համար, քանզի Վրաստանում միշտ մտավախություն կար, որ ՀՀ-ից կարող են սադրանքներ լինել ընդդեմ Վրաստանի հենց Ջավախքի միջոցով։ Ու Փաշինյանի տվյալ այցով ու հայտարարություններով Վրաստանի իշխանությունները սկսեցին ավելի վստահել Հայատանի իշխանություններին ու գնալով այդ վստահությունը ամեն հանդիպումով ոչ թե նվազեց, այլ ավելացավ։ Դրանից բացի հեղափոխությունը Վրաստանում ընկալվեց որպես ժողովրդավարական ընթացքի ու բարեփոխումների քաղաքականության մեկնարկ, որը Վրաստանի համար չափազանց կարեւոր է։ Այստեղ ցանկանում են, որ ՀՀ-ի հետ միասին խորացնեն իրենց եվրաինտեգրման եւ պետական բարեփոխումների ընթացքը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա այստեղ եւս Վրաստանի իշխանությունները տեսան ու համոզվեցին, թե ինչքան վտանգավոր քաղաքականություն են վարում տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը։ Սկզբնական փուլում, եթե տվյալ գիտակցությունը չկար կամ բավարար չէր Վրաստանում, ապա հիմա շատ ավելի առկա է, որ Թուրքիան ու Ադրբեջանը վտանգ են սպառնում ողջ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար եւ այստեղ, ՀՀ-ից հետո, կարող է բացառություն չլինել նաեւ Վրաստանը։ Հիշեցնեմ, որ Էրդողանը բազմիցս է խոսել Բաթումիի եւ նույնիսկ Ախալցխայի մասին, իսկ Ադրբեջանը հաճախ է խնդիրներ ստեղծում վրաց-ադրբեջանական սահմանին՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածում եւ բռնագրավված է պահում վանական համալիրը ու նենգափոխում պատմությունը, ինչպես եւ Արցախի բռնագրավված շրջաններում հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների հանդեպ։ Եւ երրորդը, ռուս-ուկրաինական պատերազմն է, որը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր մեր տարածաշրջանում, ինչպես Թուրքիայից ու Ադրբեջանից, այնպես էլ Ռուսաստանից։ Այս հարցերի շուրջ եւս հիմա ինտենսիվ քննարկումներ են ընթանում ՀՀ-ի ու Վրաստանի միջև, որպեսզի համատեղ ջանքերով հնարավորինս նվազեցվեն ռիսկերը տարածաշրջանում:
-Մասնավորապես ո՞ր դրվագները կառանձնացնեիք պաշտոնական այցերից և ինչո՞ւ:
-Պետք է կրկին նշեմ, որ 2018-ից հետո բավականին ակտիվացել են պաշտոնական ու ոչ պաշտոնական փոխայցերը եւ դա կապված է նաեւ անձնական նախաձեռնողականությունից։ Ինչպես արդեն նշեցի, այստեղ Վրաստանում, Վրաստանի իշխանությունները լավ ընկերական կապ են ձեւավորել ՀՀ-ի իշխանությունների հետ, ինչը գալիս է անկեղծ հարաբերություններ ձեւավորելու ցանկությունից, որը նախկինում չէր եղել։ Գիտեք, շատ բան կապված է անհատներից եւ քաղաքականության մեջ եւ ինչպես սովորական կյանքում անձնական ջերմ ու անկեղծ հարաբերություններ մեծ նշանակություն ունեն փոխհարաբերությունների զարգացման համար։
-Որպես Վրաստանի հայազգի քաղաքացի, ո՞ր ուղղությամբ կցանկանայիք, որ ՀՀ իշխանությունները աշխատանք տանեին իրենց վրացի գործընկերների հետ:
-Որպես Վրաստանի քաղաքացի, ով բնակվում է Ջավախքում կցանկանայի, որ ՀՀ իշխանությունները իրենց վրացի գործընկերների հետ հանդիպելիս, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն ջավախահայության խնդիրները, որոնք ցավոք սրտի դեռ շատ -շատ են։ Այստեղ կան կրթական, կրոնական, իրավական, տնտեսական եւ բազմաթիվ այլ տեսակի կարեւոր խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։ Դրանից բացի մշտապես նշել եմ, որ մենք ` Վրաստանում ապրող հայերս, ցանկանում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները դարավոր բարեկամական եղբայրական հարաբերություններից վերջապես թեւակոխեն ռազմավարական գործընկերության փուլ։ Դա կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։ Չնայած նրան, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, սակայն պետական կառուցվածքով եւ քաղաքակրթական ու ժողովրդավարական արժեքներով Վրաստանին ավելի մոտ է Հայաստանը ու դա վերջիվերջո իր արտահայտումը կգտնի եւ Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերությունները կդառնան ռազմավարական, ինչի շնորհիվ շատ բան կարող է փոխվել տարածաշրջանում:
-Շատերն են ասում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը գրավել է Վրաստանի բիզնես ոլորտը ու Հայաստանի հետ հաճախակի դարձած հանդիպումներով ու խորացող գործակցությամբ Վրաստանը փորձում է կոալիցիա ստեղծել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի «լծից» ազատվելու համար: Իրատեսական համարո՞ւմ եք նման կարծիքները:
-Վրաստանի նախկին իշխանությունները խորացնելով իրենց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ հաշվի չառան կամ նույնիսկ անտեսեցին առկա ռիսկերը եւ երկիրը հայտնվեց թուրք-ադրբեջանական ազդեցության տակ։ Ցավոք, դա իներցիայով շարունակվեց նաեւ «Վրացական երազանքի» իշխանության օրոք, բայց ի տարբերություն նախորդների՝ այս իշխանությունները փորձում են բալանսավորել հարաբերությունները ու դա է պատճառը, որ հիմա Վրաստանը փորձում է խուսափել նոր լարվածությունից Ռուսաստանի հետ եւ փորձում են խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, ինչը Սահակաշվիլին միշտ հակառակն էր անում ու ստիպված ընկնում թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը: Դա եւս կարեւոր պատճառներից մեկն է ՀՀ-ի հետ հարաբերություների խորացման համար:
Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։
Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերը մասնավորապես ընդգծեցին ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի կարևորությունը։
Մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ եղավ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի, Սենատի, Ֆլանդրիայի և Վալոնիայի տարածաշրջանների խորհրդարանների դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Բելգիայի կառավարության կողմից խնդրի բարձրացման համար։
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքականության կենտրոնում:
საქართველოს თავდაცვის მინისტრი ჯუანშერ ბურჭულაძე დიდი ბრიტანეთისა და ჩრდილოეთ ირლანდიის გაერთიანებული სამეფოს შეიარაღებული ძალების მინისტრს, ჯეიმს ჰიპის შეხვდა. ინფორმაციას ამის შესახებ საქართველოს თავდაცვის სამინისტრო ავრცელებს.
უწყების ცნობით, მინისტრმა ხაზგასმით აღნიშნა გაერთიანებულ სამეფოსა და საქართველოს შორის არსებული მეგობრული ურთიერთობები და წარმატებული პარტნიორობა.
„ჯუანშერ ბურჭულაძემ ბრიტანულ მხარეს საქართველოს სუვერენიტეტის, ტერიტორიული მთლიანობისა და ევროატლანტიკური მისწრაფებების მხარდაჭერისთვის მადლობა გადაუხადა. შეხვედრაზე მინისტრებმა რუსეთის მიერ უკრაინაში წარმოებული ომისა და არსებული უსაფრთხოების გამოწვევების შესახებ ისაუბრეს. ხაზგასმით აღინიშნა საერთაშორისო საზოგადოების, განსაკუთრებით კი ბრიტანეთის მთავრობის როგორ პოლიტიკური, ასევე პრაქტიკული მხარდაჭერა უკრაინის მიმართ. მხარეებმა უკრაინის მიმართ მხარდაჭერა კიდევ ერთხელ გამოხატეს.
თავდაცვის მინისტრმა აღნიშნა, რომ საქართველო თავდაცვითი შესაძლებლობების განვითარებას და აუცილებელი რეფორმების გატარებას, მათ შორის, საწვრთნელი შესაძლებლობების გაძლიერებას განაგრძობს.
საუბარი შეეხო ნატო-საქართველოს თანამშრომლობის პრაქტიკული მექანიზმების ეფექტიანად გამოყენებას, რაც ალიანსთან ურთიერთთავსებადობის გაზრდას ხელს შეუწყობს. ასევე, ნატო-საქართველოს არსებითი პაკეტის (SNGP) განხორციელების პროცესში გაერთიანებული სამეფოს მნიშვნელოვანი წვლილი აღინიშნა.
შეხვედრაზე ყურადღება ჰიბრიდული გამოწვევებისა და დეზინფორმაციის წინააღმდეგ ბრძოლის გზებსა და მოსალოდნელ საფრთხეებზე გამახვილდა. მხარეებმა ორმხრივი თანამშრომლობის კონკრეტული ასპექტებიც მიმოიხილეს, მათ შორის უორდროპის სტრატეგიული დიალოგის ფორმატი, რომელიც თავდაცვის სფეროში თანამშრომლობის კიდევ უფრო გაძლიერებისთვის შესანიშნავი პლატფორმაა.
შეხვედრის დასასრულს, ჯუანშერ ბურჭულაძემ ბრიტანელი კოლეგა, თავდაცვის მდივანი ბენ უოლასი საქართველოში მოიწვია“, – აღნიშნულია გავრცელებულ ინფორმაციაში.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում:
Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ):
Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:
Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Փակ են Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը՝ 80 սմ -1,20 մ):
Դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80 սմ -1 մ-ի):
Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:
Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատար մեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՆԳ նախարարությունը հորդորում է՝ եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն, զանգահարել 047 943 227 հեռախոսահամարին:
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, մարտի 21-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի տեղեկատվական շտաբ
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը: Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»:
Ադրբեջանի հերթական հանցավոր քայլի մասին Արցախի կառավարությունը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ընթանում են բանակցություններ:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) — Տարբեր սադրանքներով ժողովրդին հիասթափեցնելու, Արցախից հեռացնելու քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Եվ ակնհայտ է, որ Արցախին վերջնական տիրանալու համար միայն այս տարածքը հայաթափելով կարող է հասնել իր նպատակին: Բնականաբար, նույնպես ակնհայտ է, որ ինչքան այստեղ շատ մարդ մնա, ինչքան այստեղ ապրենք, արարենք և ուժեղանանք, այնքան հարցի լուծման մեր տարբերակը մեզ ավելի մոտիկ է լինելու:
ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ ԿՈՉ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները: Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման Ադրբեջանի պետական քաղաքականությունը դատապարտել են Քրիստիննե Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը՝ կոչ անելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար:
Ավելի քան 100000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը դժվարանում է ասել, թե երբ Արցախում կրկին գազամատակարարում կլինի: Գազատարի մոնտաժումն առայժմ իրատեսական չէ, քանի որ դեռ հստակ չէ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վերջնական տարբերակը:
Հայկ Խանումյան — Դա հնարավոր կլինի միայն նոր ճանապարհի կառուցումից հետո կամ կառուցմանը զուգահեռ: Այս պահին դա անիմաստ է, որովհետև այնքան էլ հստակ չէ, թե ճանապարհների տարբեր հատվածներ որտեղով են անցնելու:
Հայկ Խանումյանն ընդգծում է՝ որպեսզի գազամատակարարման խափանումները էական խնդիրներ չհարուցեն, այլընտրանքային աղբյուրների որոնումն առաջնահերթություն է:
ჩატარებული ინტენსიური გაწმენდითი სამუშაოების შედეგად, საერთაშორისო მნიშვნელობის ახალციხე-ნინოწმინდის საავტომობილო გზის კმ90-კმ112 მონაკვეთზე მსუბუქი ავტოტრანსპორტის გადაადგილება აღდგენილია.
ამავე მონაკვეთზე, ლიპყინულის გამო, აკრძალულია მისაბმელიანი, ნახევრადმისაბმელიანი ავტოტრანსპორტის და 30 ადგილზე მეტი ტევადობის ავტობუსების მოძრაობა.
საავტომობილო გზების დეპარტამენტი მოუწოდებს მოსახლეობას, იმოძრაონ ზამთრის პერიოდისათვის შესაბამისი საბურავებით, გამართული ავტოტრანსპორტით და დაემორჩილონ საავტომობილო გზებზე დაწესებულ რეჟიმებს.
ინფორმაციას საავტომობილო გზების დეპარტამენტი ავრცელებს.
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) — Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք այսպես կոչված «բաց դռների» մասին, բայց արդեն լսել ենք նաև, որ ՆԱՏՕ չենք մտնելու։ Դա պետք է ընդունել:
Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել Միավորված էքսպեդիցիոն ուժերի երկրների ղեկավարների հանդիպմանը, արևմտյան երկրներին խնդրել ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, գլխավորապես ավելացնել ավիատեխնիկայի մատակարարումը։ Զելենսկին ընդգծել է նաև, որ Կիևին անհրաժեշտ են Արևմուտքի հետ գործակցության նոր ձևաչափեր և անվտանգության հուսալի երաշխիքներ։
«Եթե մենք չենք կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա պետք է աշխատենք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք մեզ կօգնեն և կպաշտպանեն», — հայտարարել է նա։
ՆԱՏՕ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ
ՆԱՏՕ-ի մոտեցումներում դեռևս փոփոխություն չկա.
«Ներկայում չենք դիտարկում Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցը»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։ Նրա խոսքով՝ դաշինքը չի ցանկանում սրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխարենը նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ զենք կամ մարդասիրական օգնություն են տրամադրում Ուկրաինային։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլետենբերգն էլ իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հաղորդակցության խողովակներ՝ կանխելու ռիսկերն ու հնարավոր միջադեպերը։
Նա հայտարարել է նաև, որ դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը արևելյան դաշնակիցների տարածքում։
«Մարտի 16-ին պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկենք դաշինքի պաշտպանական դիրքորոշման փոփոխությունը», — պարզաբանել է Ստոլտենբերգը։
Ռուսական կողմը նույնպես արձագանքել է․
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) — Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից: Ապառազմականացում, ապաազգայնականացում․ Ռուսաստանի այս պահանջները պետք է իրականացվեն, երբ հատուկ ռազմական գործողության խնդիրներն իրագործվեն, հրադադարն ուժի մեջ կմտնի:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Նրա խոսքով՝ տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Շարունակվում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցային ճանապարհով լուծելու՝ Մոսկվայի և Կիևի ջանքերը։ Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ռուսական կողմը ձգտում է անել հնարավորը՝ իրագործելու խաղաղության հասնելուն ուղղված Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները։
«Ամեն օր առանց հանգստյան օրերի, տեսակապի միջոցով մենք բանակցում ենք ուկրաինական պատվիրակության հետ»,- հայտնել է նա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով էլ՝ երկու երկրի պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են հրադադար հաստատելու տարբերակները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով ընթացող բանակցություններին, դրական էր գնահատել կողմերի ջանքերը՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պաշտոնական Կիևը, սակայն, շարունակում է պնդել՝ ռուսական կողմի որոշ պահանջներ, մասնավորապես տարածքների հետ կապված՝ անընդունելի են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ զրույցում գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները, նրա խոսքով՝ Կիևն անլուրջ է տրամադրված փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Լարված է իրավիճակը նաև Ուկրաինայի մի շարք շրջաններում։ Կիևի շրջանում պարետային ժամ է սահմանվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում այն գործելու է մարտի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ի առավոտյան ժամը 7:00-ը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են լքել իրենց տները միայն ապաստարան հասնելու համար։
Այսօր Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ ռուսական կողմի վերահսկողության տակ էին անցել նաև Մելիտոպոլն ու Խերսոնը։
Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են։ Գործարկվել են մարդասիրական միջանցքներ. շրջափակման մեջ գտնվող քաղաքը լքել է քաղաքացիներին տարհանող ավելի քան 2000 մեքենա:
Երկրում երկարաձգվում է նաև փետրվարի 24-ից գործող ռազմական դրությունը․ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել համապատասխան օրինագիծը։ Նա նաև ստորագրել է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի գործակցության քրեականացման մասին օրենքը։
Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոյի խոսքով՝ նոր հոդվածը կարող է տարածվել Ռադայի պատգամավորների վրա, որոնք լքել են Ուկրաինայի տարածքը կամ էլ նախկինում ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշում են ունեցել։
«Այս արարքների համար նրանք պետք է դատապարտվեն առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման»,- ընդգծել է պաշտոնյան։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Չեն դադարում նաև փոխադարձ պատժամիջոցների մասին որոշումները․ Մոսկվան այսօր պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ամերիկյան վարչակազմի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ: Նրանց արգելվել է մուտք գործել Ռուսաստան:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ պաշտոնական կապերի պահպանումից, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներից:
«ԱՄՆ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխանը անխուսափելի հետևանքն է ներկայիս ամերիկյան վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց քաղաքականության», — ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 10:34-ին Թբիլիսիից 55 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի շրջանի Սալամալեյկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել 3,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Stopcov.ge-ზე გამოქვეყნებული ინფორმაციის თანახმად, ინტენსიური ტესტირების ფარგლებში, ბოლო 24 საათში ქვეყნის მასშტაბით ჩატარდა 65 829 კვლევა ტესტით, მათ შორის 40 367 კვლევა ანტიგენის ტესტით და 25 462 PCR ტესტით.
ჩატარებული ტესტირების შედეგად, ბოლო 24 საათში გამოვლინდა ვირუსით ინფიცირების 20 326 ახალი დადასტურებული შემთხვევა. ქვეყანაში კოვიდ-19-ის პანდემიის გავრცელებიდან დღემდე გამოვლენილი დადასტურებული შემთხვევების საერთო რაოდენობა შეადგენს 1 438 353.
რაც შეეხება დადებითობის მაჩვენებელს, 11 თებერვლის მდგომარეობით, დადებითობის დღიური მაჩვენებელი არის 30.88%, ბოლო 14 დღის მანძილზე – 31.06% ხოლო 7 დღის მანძილზე – 33.18%.
ბოლო 24 საათში ვირუსისგან გამოჯანმრთელდა 48 468 პირი, ხოლო ჯამში გამოჯანმრთელებულთა რაოდენობა გაიზარდა 1 226 619.
ბოლო 24 საათში კორონავირუსით გარდაცვალების 57 ახალი შემთხვევა დაფიქსირდა. პანდემიის გავრცელებიდან დღემდე ვირუსს ჯამში 15 516 პირი ემსხვერპლა.
დღეს ქვეყანაში გამოვლენილი ინფიცირების 20 326 ახალი შემთხვევიდან:
თბილისში გამოვლენილია 9 535 შემთხვევა, აჭარა – 1 488, იმერეთი – 3 269, ქვემო ქართლი – 1 145, შიდა ქართლი -1 079, გურია – 572, სამეგრელო – ზემო სვანეთი – 1 337, კახეთი – 1 127, მცხეთა-მთიანეთი – 370, სამცხე-ჯავახეთი – 307, რაჭა-ლეჩხუმი და ქვემო სვანეთი – 97.
ამ ეტაპზე ინფიცირების მიმდინარე აქტიური შემთხვევა 196 192 საიდანაც:
6 100 ადამიანი მკურნალობს საავადმყოფოში, მათ შორის, თბილისის საავადმყოფოებში – 2 483, აჭარაში – 768, იმერეთში – 1 226.
ამ ეტაპზე მძიმე პაციენტია 1 261 პირი, მათ შორის, თბილისში – 488, აჭარაში – 153, იმერეთში – 398. ხელოვნური სუნთქვის აპარატზე იმყოფება 278 პირი, მათგან თბილისში – 163, აჭარაში – 39, იმერეთში – 23.
1 758 ადამიანი მოთავსებულია კლინიკურ-სასტუმროებში, მათ შორის 1 073 – თბილისში, 445 – აჭარაში.
188 334 პირი ვირუსის მკურნალობის კურსს გადის საცხოვრებელ ბინაზე.
საკარანტინე სივრცეებში მოთავსებულია 41 ადამიანი, მათ შორის, თბილისში – 41, ხოლო აჭარაში – 0.
რელიგიის საკითხთა სახელმწიფო სააგენტო მართლმადიდებელ ეკლესიას დავით აღმაშენებლის ხსენების დღეს ულოცავს.
როგორც რელიგიის საკითხთა სახელმწიფო სააგენტოში განმარტავენ, საქართველოს მართლმადიდებელი ეკლესია დღეს წმინდანად შერაცხული მეფის, დავით აღმაშენებლის ხსენების დღეს აღნიშნავს.
„დავით აღმაშენებლის სახელს საქართველოს აღმავლობის ეპოქა – ქვეყნის გაერთიანება, აღმშენებლობა, დიდი საბრძოლო გამარჯვებები, მათ შორის – ქვეყნის ძლიერების სიმბოლოდ ქცეული დიდგორი უკავშირდება.
ამ დღეს კიდევ ერთი საეტაპო მოვლენა, კავკასიაში პირველი ქართული უნივერსიტეტის გახსნა უკავშირდება: 1918 წლის 26 იანვარს (ახალი სტილით, 8 თებერვალს), დავით აღმაშენებლის ხსენების დღეს, გაიხსნა კავკასიაში პირველი ეროვნული უნივერსიტეტი – ევროპული ტიპის უმაღლესი სკოლა.
რელიგიის საკითხთა სახელმწიფო სააგენტო გილოცავთ ამ უმნიშვნელოვანეს თარიღს და ერთიან, განათლებულ, ბედნიერ საქართველოს გისურვებთ“, – ნათქვამია ინფორმაციაში.
9 დეკემბერს ახალციხელი მაყურებლის წინაშე მესხეთის დრამატულ თეატრში ცნობილი სომეხი ესტრადის ვარსკვლავები წარდგნენ.
მომღერლები სომხეთიდან ჩამოვიდნენ სპეციალურად წინასახალწლო ტურნის ფარგლებში,
ტურნე ნინოწმინდის კულტურის სახლით დაიწყო ახალციხეში გადმოინაცვლა, ხოლო 10 დეკემბერს ახალქალაქის კულტურის სახლში გამართება კონცერტი.
მავრ მკრტიჩიანი, გურგენ დაბაღიანი , გევორგ მარტიროსიანი და სევაკ ამროიანი მონაწილეობდნენ საახალწლო კონცერტში ხოლო საღამო თაგუჰი ღაზარიანს მოყავდა.
საღამომ ანშლაგით ჩაიარა, მაყურებლები კმაყოპილები იყვნენ.
„ ძალიან ბედნიერი და გახარებული ვარ , ძალიან მომეწონა დღევანდელი კონცერტი და მადლობას ვუხდი ყველას ვინც ორგანიზება გაუწია ამ კონცერტს და მოგვცა საშალება ერთი საღამო სასიამოვნოდ გაგვეტარებინა”, ამბობს ლეილა ამბარიან სომხური სკოლის ცეკვის ანსამბლის მოცეკვავე.
Թուրքական իշխանությունները կվերականգնեն Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, շուրջ 3769 քառ. մետր տարածք զբաղեցնող եկեղեցին տեղի հայ համայնքի բացակայության պատճառով անխնամ է մնացել և ժամանակի ընթացքում քանդվել: Այժմ եկեղեցին բոլորովին առանց տանիքի է մնացել:
Վերջին անգամ այն վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է Դիարբեքիրի հնագիտական թանգարանում: Անցած տարի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել էր Դիարբեքիրի նահանգապետ Մունիհ Քարալօղլուին և բարձրացրել այս եկեղեցու պահպանության հարցը:
2021-ի դեկտեմբերի վերջին եկեղեցու վերականգնման համար Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների տնօրինության կողմից մրցույթ էր հայտարարվել: Հաղթած ընկերության հետ 947 հազար 640 լիրայի (շուրջ 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել: Արդեն սկսվել են չափագրման և եկեղեցու պահպանված հատվածների նյութերի ուսումնասիրման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կառույցի նախնական տեսքը:
Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձե եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա:
ბაქოში საქართველოს და აზერბაიჯანის პრეზიდენტების პირისპირ, გაფართოებულ ფორმატში გამართული შეხვედრის დროს, სადაც მხარეებმა საქართველოსა და აზერბაიჯანის სტრატეგიული თანამშრომლობის ძირითადი პრიორიტეტები განიხილეს, სალომე ზურაბიშვილმა საქართველოს და აზერბაიჯანის ისტორიულ წარსულზე გააკეთა კომენტარი:
,,ჩვენი ქვეყნების მეგობრობას დიდი ისტორია და ტრადიცია გააჩნია, ჩვენ დავიწყეთ თანამედროვე ცხოვრება ერთად. 100 წლის წინ ჩვენ აღვადგინეთ დამოუკიდებლობა, ერთ დროს პატარა ფედერაციაც გვქონდა და ჩვენ ერთობლივად განვიცადეთ, რას ნიშნავს დამოუკიდებლობის დაკარგვა და განვლილი მძიმე წლები, რომლის კვალი ჩვენი სახელმწიფოების მშენებლობაზე დღესაც აღინიშნება. ჩვენ ერთად დავიბრუნეთ დამოუკიდებლობა და განვიცადეთ მსგავსი ტრაგედიები და დღესაც განვიცდით იმას თუ რას ნიშნავს ოკუპირებული ტერიტორია, რომ ჩვენი ქვეყნის ტერიტორიული მთლიანობა ჯერ არ არის აღდგენილი, ოკუპაციის ხაზები ჩვენთვის დღესაც ღია ჭრილობაა, რომელიც ერთის მხრივ ჩვენს განვითარებას აფერხებს, მაგრამ ამავდროულად, ჩვენ მაინც შევძელით და გავაძლიერეთ ჩვენი სახელმწიფოები. ჩვენ ასევე ვავითარებთ ეკონომიკას, რათა ჩვენი გზა, როგორც დამოუკიდებელმა სახელმწიფოებმა განვაგრძოთ. ეს არ არის პატარა წარმატება და გამარჯვება“, – ნათქვამია ინფორმაციაში, რომელიც საქართველოს პრეზიდენტის ადმინისტრაციამ ზურაბიშვილის ბაქოში ვიზიტის დროს გაავრცელა.
საქართველოს პრეზიდენტმა სალომე ზურაბიშვილმა ამრიგად, სომხეთსა და აზერბაიჯანს შორის არსებული ყარაბაღის კონფლიქტი აფხაზეთისა და სამხრეთ ოსეთის კონფლიქტებს შეადარა. წინათ საქართველოს ხელისუფლება ყარაბაღის საკითხში კატეგორიულობას ერიდებოდა და ნეიტრალიტეტს ინარჩუნებდა.
„სალომე ზურაბიშვილს პრაქტიკულად არაფერზე აქვს კონტროლი, ასე რომ, მხოლოდ განცხადებით შეიძლება შემოიფარგლოს, საქმეში ვერანაირად ჩაერთვება“, – აცხადებს ექსპერტი თორნიკე შარაშენიძე საქართველოს პრეზიდენტის განცხადებასთან დაკავშირებით.
როგორც “ალიქ მედიასთან” საუბარში თორნიკე შარაშენიძე აღნიშნავს, რომ “ზურაბიშვილის კონტროლი ძალიან რთულია. მე ჯერ კიდევ არჩევნების წინ ვამბობდი, რომ “ქართული ოცნება” ინანებს ზურაბიშვილის ნათქვამებზე და შარში გახვევს თავისი განცხადებებით “ქართულ ოცნების” მთავრობას”.
ექსპერტის თქმით, ზურაბიშვილის განცხადება არ ჯდება საქართველოს საგარეო პოლიტიკის ჩარჩოებში. მისი აზრით, ამ განცხადებამ რაიმე დაძაბულობას არ გამოიწვევს.
“იდეაში, სომხეთშიც იციან, რომ ეს ქალი ეგეთია. მისი კონტროლი შეუძლებელია”, – ამბობს შარაშანიძე.
ანალიტიკოსი, სამცხე-ჯავახეთის საინფორმაციო “ახალცხა-Net”-ის დამფუძნებელი და მთავარი რედაქტორი ედუარდ აივაზიანი, ჩვენთან საუბარში ხაზს უსვამს, რომ ადრე, საქართველოს ხელისუფლება უფრო თავშეკავებული იყო თავის განცხადებებში.
“პრეზიდენტის განცხადება შეგვიძლია დავუკავშიროთ იმ ფაქტს, რომ სალომე ზურაბიშვილმა ჯავახეთში თავის წინასაარჩევნო პროგრამის დროს განაცხადა, რომ საქართველოს ექს-პრეზიდენტი მხოლოდ აზერბაიჯანის მოქალაქეებს აძლევდა მოქალაქეობას და დაპირდა, რომ ამ შეცდომას გამოასწორებდა. რის შედეგადაც აზერბაიჯანელი საზოგადოება უკმაყოფილება გამოთქვა, ზოგიც კი ზურაბიშვილს ანტი-აზერბაიჯანული ფიგურაც უწოდა. ასევე, ბოლო დროს აზერბაიჯანული საზოგადოების ხმაური მიხეილ ავაგიანის ბიუსტის გახსნის შესახებ – ესეც გახდა ასეთი მკაცრი ფორმულირების მიზეზი“, – აცხადებს აივაზიანი.
მან ასევე არ გამორიცხა, რომ ეს არის ზურაბიშვილის სტილში ერთ-ერთი რიგითი განცხადება, თუმცა, ყოველ შემთხვევაში, აუცილებელია დაზუსტება.
სალომე ზურაბიშვილი აზერბაიჯანში 27 თებერვალს ერთდღიანი ვიზიტით ჩავიდა. ეს მისი პირველი რეგიონული ვიზიტია მას შემდეგ, რაც გასული წლის დეკემბერში ზურაბიშვილი პრეზიდენტი გახდა. პირისპირ საუბრის შემდეგ ალიევმა და ზურაბიშვილმა გაფართოებული შემადგენლობით გამართეს შეხვედრა, რომელზეც ზურაბიშვილი ორ ქვეყანას შორის არსებული მჭიდრო და მეგობრული კავშირების შესახებ ისაუბრა.
ისრაელის სამხედრო ავიაციამ სირიის დედაქალაქ დამასკოს გარეუბანში მდებარე ობიექტები დაბომბა. სირიის სამთავრობო მედიის ინფორმაციით, ისრაელის ავიაციამ შეტევა განახორციელა ლიბანის ტერიტორიიდან, რასაც გარკვეული მატერიალური ზარალი მოჰყვა.
არსებული ინფორმაციით, სირიის საჰაერო თავდაცვის სისტემამ რამდენიმე რაკეტა გაანეიტრალა. მსხვერპლის შესახებ ინფორმაცია არ ვრცელდება.
ეს არის ისრაელის პირველი ავიაიერიში მას შემდეგ, რაც სირიის საზღვრებზე, მათ შორის მაღლობების ზონაში, რუსეთმა და სირიამ ერთობლივი საავიაციო პატრულირება განახორციელეს.
გლობალური ეკონომიკური ფაქტორები, რისკები, საერთაშორისო და ადგილობრივ ბაზრებზე არსებული ვითარება – ეს იყო ეროვნული ბანკის პრეზიდენტის, კობა გვენეტაძის და საქართველოში ამერიკის შეერთებული შტატების საგანგებო და სრულუფლებიანი ელჩის, კელი დეგნანის შეხვედრის მთავარი თემა.
ეროვნული ბანკის ინფორმაციით, ეროვნული ბანკის პრეზიდენტმა ამერიკის ელჩს ქვეყანაში მიმდინარე ეკონომიკური მდგომარეობის შესახებ ვითარება გააცნო, ესაუბრა მთავარ გამოწვევებსა და საფრთხეებზე, რომლებიც კოვიდ-პანდემიის შედეგად მსოფლიოში შეიქმნა.
„აღნიშნა, რომ ფასების ზრდამ ყველაზე მეტად განვითარებად ქვეყნებზე, მათ შორის საქართველოზე იმოქმედა, რადგანაც განვითარებადი ქვეყნების სამომხმარებლო კალათებში მაღალია სურსათის წონა. თუმცა ინფლაციის პრობლემა განვითარებულ ქვეყნებშიც მწვავედ დგას.
შეხვედრაზე მხარეებმა გლობალური რისკ ფაქტორები და საერთაშორისო ბაზრებზე არსებული ვითარებაც გააანალიზეს და ყურადღება გაამახვილეს იმ რეგიონალურ და გეოპოლიტიკურ რისკებზე, რომლებმაც, გამწვავების შემთხვევაში, შესაძლოა პოტენციური ზეგავლენა მოახდინოს საქართველოს ეკონომიკაზე. აღინიშნა, რომ ცოტა ხნის წინ გამოქვეყნებულმა ფინანსური სტაბილურობის შეფასების დოკუმენტებმა (International Monetary Fund Financial System Stability Assessment და World Bank Financial Sector Assessment Report) ცალსახად დადებითად შეაფასა საქართველოს ეროვნული ბანკის მიერ განხორციელებული ეფექტური ზედამხედველობისა და რეფორმების წვლილი მძიმე პანდემიურ პერიოდში ფინანსური სტაბილურობის შენარჩუნებაში.
შეხვედრაზე მხარეებმა ასევე საქართველოსა და ამერიკის შეერთებულ შტატებს შორის სტრატეგიული პარტნიორობის მნიშვნელობასა და თანამშრომლობის შემდგომი გაღრმავების პერსპექტივებზე ისაუბრეს.
ამერიკის საგანგებო და სრულუფლებიან ელჩთან შეხვედრას ეროვნული ბანკიდან ვიცე-პრეზიდენტი პაპუნა ლეჟავა ესწრებოდა, ხოლო ამერიკის შეერთებული შტატების საელჩოს მხრიდან პოლიტიკური ოფიცერი ჯინ ფოსტერი“,- ნათქვამია ინფორმაციაში.
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Լևան Դավիթաշվիլիին փոխարինել է Օթար Շամուգիան 09.02.2022 Լրահոս Վրաստան, Քաղաքական
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Լևան Դավիթաշվիլիին փոխարինել է նրա տեղակալ Օթար Շամուգիան։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Լևան Դավիթաշվիլին կգլխավորի Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Լևան Դավիթաշվիլին Վրաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչ այսօր եղել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար։ Միևնույն ժամանակ Լևան Դավիթաշվիլին զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, որը, ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, կպահպանվի։
Սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր Վրաստան եւ այն առանձնահատուկ ոչինչով կարող էր աչքի չընկներ եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք։ Այցը տեղի էր ունենում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած 44 օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում նոր իրողություններ են հաստատվել։ Պատերազմի օրերին մշտական ռեժիմով բոլորը ականատես էին լինում մամուլում հրապարակվող սկանդալային նյութերի ըստ որոնց Թուրքիան Վրաստանով դեպի Ադրբեջան զենք զինամթերք էր փոխադրում։ Չնայած վրացական կողմի բազմաթիվ հերքումների, կատարվածը չէր կարող բացասական չազդել հայ մարդկանց գիտակցության եւ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Սակայն իրավիճակը մի փոքր մեղմվեց այն բանից հետո, երբ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ Բաքուն ազատ արձակեց մի խումբ հայ գերիների։ Սրա հետ մեկտեղ Վրաստանը քաղաքական փոքրիկ ազդակներով հասկացնել տվեց Հայաստանին, որ պատրաստ է հարաբերությունների խորացման եւ նոր մոտեցումների, քանզի Արցախյան պատերազմի նմանատիպ ավարտը եւ ռուսական կողմի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի նոր ռազմական ներկայությունը Արցախում ոչ բարենպաստ միջավայր ստեղծեցին Վրաստանի համար։ Եւ դրանով փաստացի Վրաստանը հասկացավ, որ իրեն Ադրբեջանը, Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին դուրս է մղելու տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից։
Դրանից բացի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի սուվերեն տարածքներին եւ ձգտում է ամեն գնով Սյունիքով միջանցք ստանալ, ինչին կտրականապես դեմ են մի շարք երկրներ, որոնց թվում է ԱՄՆ, Իրանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Վրաստանը եւ մի շարք այլ երկրներ։ Խոսքը այստեղ ոչ թե լոկ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, այլ նրա, որ տվյալ երկրները շահագրգռված են Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրով, որը անցնելու է Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով։ Այդ իսկ պատճառով Սյունիքի շուրջ լարվածությունը ձեռնտու չէ, Իրանին, Հնդկաստանին, Վրաստանին, ԵՄ երկրներին ու նույնիսկ Չինաստանին ու ԱՄՆ-ին։ Այս հարցի շուրջ համընկնում են նույնիսկ Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը, որոնք թշնամական երկրներ են համարվում։
Ծրագրին բնականաբար դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ամեն գնով փորձում են տապալել այն, քանզի դրանով Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս շրջափակումից այլ նաեւ զրկում է Ադրբեջանին ու Թուրքիային տվյալ նախագծին հնարավոր մասնակցությունից։ Հարցը նրանում է, որ եթե Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք չիրականացվի Հայաստանի տարածքով, ապա այն կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով, որը մեղմ ասած հարմար չէ մասնակից բոլոր պետությունների համար եւ առաջին հերթին Իրանի, Հունաստանի եւ Բուլղարիայի համար, որոնք հիմնական կողմերն են համարվում տվյալ ծրագրում։ Դա եւս պատճառներից մեկն է, որ Բաքուն փորձում է ապակայունացնել իրավիճակը Սյունիքի շուրջ, հաճախ ճանապարհներ է փակում ու անկայուն իրավիճակ առաջացնում Հայաստանի շուրջ։ Այս կոնտեքստում մինչեւ վերջ պարզ չէ նաեւ Մոսկվայի դիրքորոշումը, որը մի կողմից ստորագրել է տվել կողմերին եռակողմ տխրահռչակ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, դառնալով տվյալ փաստաթղթի իրականացման երաշխավորը, իսկ մյուս կողմից չի կարող կամ չի ուզում ստիպել Ադրբեջանին հետեւել ստորագրված փաստաթղթի կետերին։ Այստեղից երեւում է, որ Մոսկվան Արցախյան հակամարտության եւ Հայաստանի սահմանների շուրջ ունի այլ մոտեցում եւ լարվածության պահպանումը լրիվ այլ նպատակ է հետապնդում, որը կարծես թե ոչ մի կերպ չի համընկնում Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրի հետ։ Կարճ ասած Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին ունի այլընտրանքային ծրագիր, որը ՌԴ-ն կապելու է Թուրքիային Սյունիքի եւ Նախիջեւանի միջոցով։
Կարծես հենց դա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ ինքը կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որը թույլ կտա Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել միմյանց ճանապարհներից, բնականաբար առանց միջանցքների հասկացողության։ Դրանից բացի նա Վրաստան մեկնելուց առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է խոսել, ինչը Թբիլիսի այցից առաջ պատահական չի կարելի համարել։ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։
Նիկոլ Փաշինյանն փաստացի դրանով արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մենք պատրաստ ենք նման խոսակցության», — շեշտեց Հայաստանի կառավարության ղեկավարը՝ շարունակելով․ — «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Նահանգները ևս հետաքրքրված են այս գործընթացով»։
Բնականաբար Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետաքրքրությունը այստեղ Արեւելք-Արեւմուտք կապող ճանապարհն է, իսկ Ֆրանսիա Նահանգներ ՀՀ վարչապետի ասածում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին կստանան ապաշրջափակված ճանապարհներ Հայաստանի եւ բռնագրավված Արցախի տարածքներով, ինչի դիմաց Հայաստանը կստանա նմանատիպ ճանապարհ դեպի ՌԴ Ադրբեջանի տարածքով եւ ճանապարհ Թուրքիայի միջով արտաքին աշխարհի հետ։ Այստեղից պարզ է դառնում թե ինչու հենց հիմա Երեւանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները անդրադարձան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եւ ռեգիոնալ խաղաղության մասին։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առիթ են փնտրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, իսկ նման հայտարարություններով Հայաստանը ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, որ հայկական կողմը պատրաստ է հարաբերությունների վերականգնման։ Ինչպես ասվում է քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է եւ հյուսիս-հարավ կարեւորագույն ծրագրի իրականացման համար պետք էր խոսել պանթուրքիզմի արեւելք-արեւմուտք ճանապարհի մասին, իսկ թե երբ կլինի վերջինս դա ժամանակը ցույց կտա հիմա կարեւորը Իրանից դեպի Վրաստան երկար սպասված ճանապարհի կառուցումն է, որ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի ու Վրաստանի համար։
Տվյալ ծրագրի իրականացման միջոցով Հայաստանը իր տնտեսական կախվածությունը կթուլացնի Ռուսաստանից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից եւ դրա հետ մեկտեղ զգալի կամրապնդվի երկու երկրների ինքնիշխանության մակարդակը, ինչը հնարավորություն կընձեռնի առանց ձեւական կենացաճառերի իրական հողի վրա խորացնելու հայ-վրացական հարաբերությունները։
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Կալինդրայի հետ: Նահանգապետը և դեսպանը քննարկել են Լիտվա-Վրաստան համագործակցության և բարեկամության վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել դեսպանության և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի միջև մշակութային համագործակցության զարգացմանը:
Բեսիկ Ամիրանաշվիլին պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանատան մշակութային նախաձեռնություններին, իսկ դեսպանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին նախկին աջակցության համար:
Հանդիպումն անցկացվել է պետական ներկայացուցչի վարչակազմում, որին մասնակցել են պետական ներկայացուցչի տեղակալ Շալվա Բերձենիշվիլին, Գիորգի Միկրլաձեն `պետական ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Գիորգի Միքելաձեն և Լիտվայի Հանրապետության դեսպանի ներկայացուցիչները:
Սամցխե-Ջավախքում միայն 2 թափուր տեղ է մնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, երկուսն էլ Ախալքալաքում: Այլ քաղաքապետարաններում թափուր տեղեր չկան: Ըստ «Էվեքս Ախալցխա» կլինիկայի մենեջեր Բեսո Բուրջալիանիի ՝ պատվաստումներն իրականացվում են շաբաթը 4 օր: Չնայած ցանկությանը կլինիկան չունի բավարար թերապևտներ, ուստի նրանք չեն կարող պատվաստումների մեկ լրացուցիչ օր ավելացնել: Բուրջալիանին ասում է, որ Աստրազենեկայի պահանջարկը քիչ է, և գրանցվում են միայն նրանք, ովքեր պետք է երկրորդ անգամ պատվաստվեն: «Բորժոմի» կլինիկայից մեզ տեղեկացնում են, որ այս փուլում պատվաստման լրացուցիչ օր ավելացնելու անհրաժեշտություն չկա, բայց եթե շատ ցանկացողներ լինեն, նրանք օրեր կավելացնեն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
Հուլիսի 24-ին հեռավար կարգով Ջավախքի Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջև անցկացվեց «Ջավախքի Դիջիկոդ 2020» ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։ Ամեն տարի Հայաստանում տեղի էր ունենում Դիջիկոդ ծրագրավորման մրցույթը։
Համաճարակի պատճառով այս տարի այն տեղի չունեցավ: Փոխարենը` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ջավախքին աջակցություն հիմնադրամի համագործակցությամբ այս տարի որոշվեց նման մրցույթ անցկացնել առցանց։
Մրցմանը Ջավախքում գործող երեք ԱրՄաթ ինժեներական լաբորատորիաների հետ մասնակցեցին նաև Ախալցխայի նորաստեղծ ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի սաները։ Տասնչորս մասնակցից եզրափակիչ փուլ է անցել ութը։ Եզրափակիչում Կրիա ծրագրի մաթեմատիկա անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Հարություն Լոքյանը, երկրորդ տեղը՝ Լենա Թաթևոսյանը, Scratch ծրագրով համակարգչային անիմացիա անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց Սիմա Գրիգորյանը, իսկ համակարգչային խաղի խրախուսական մրցանակի արժանացավ Շալվա Լազարաշվիլին։
Ինչպես նշեց Ախալցխայի ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մանուշակ Նահապետյանը՝ թագավարակի պատճառով նրանք միայն չորս ամիս էին կարողացել աշխատել լաբորատորիայում, որից հետո դասընթացները դառել էին հեռավար և սաների մի մասը ունեցել են տեխնիկական խնդիրներ տանը աշխատելու։ Չնայած այս բարդությունների, երեխաները կարողացել են մասնակցել և գրավել պատվավոր տեղեր։
Հայաստանի վերաքննիչ դատարանում այսօր 5 ժամից ավելի քննվում էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։
Դատարանը որոշեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամի դիմաց։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք:
Մահացել է 75-ամյա տղամարդ է Մուշեւան գյուղի բնակիչ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով մահացածը ուներ թոքերի խրոնիկ հիվանդություն:
Վրաստանում սա կորոնավիրուսից 13-րդ մահն է:
Հունիսի 3-ի առավոտյան դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է 4 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 800: Ապաքինվածների թիվը կազմում է 640, որոնցից 6-ը այսօր են ապաքինվել:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 738 մարդ: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 16-ով և դարձավ 573:
3076 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 250 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:
Այսօր` ապրիլի 30-ին Ախալցխայի բժշկական կենտրոնում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ դեպքը։ Այն կրկին կապված է կարանտինային գոտու հետ։ Այս անգամ վարակվածը 30 ամյա քաղաքացի է, ով Ռուսաստանի դաշնությունում շրջագայության պատմություն ունի։
Բուժանձնակազմի խոսքերով Հիվանդին հավանաբար կրկին տեղափոխելու են Գորիի հիվանդանոց։
Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 2 դեպք: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge վեբ-կայքում:
Պաշտոնական տվյալներով Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք: Սրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 4427, իսկ ստացիոնար բուժում է ստանում 247 քաղաքացի:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 77: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge:
Կարանտինային ռեժիմով կա 4,055 մարդ, իսկ հիվանդանոցում ստուգվում է 252 մարդ:
Նշենք, որ 77 վարակվածներից 10-ը արդեն վերականգնվել են:
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում Հայաստանում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Այսպիսով Հայստանում կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հասավ 34-ի, որոնցից 1-ը՝ նույնպես առողջացել է:։
Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի 2020թ Փետրվարի 13-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Երեկոյան Ժամերգություն, Տյառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ։
Հոգևոր Տեսուչ Հոգշ. Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ Քհն. Վարդանյանը շնորհավորեցին նորապսակներին և միասին վառեցին տոնական խարույկը։Ավարտին եկեղեցու խաչքավոր Սերգեյ Պետրոսյանը նվերներ բաժանեց նորապսակների։
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր երեկոյան Սբ. Ծննդյան կապակցությամբ Ճրագալույցի Պատարագ է մատուցվել։ Այն մատուցել է Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը։
Պատարագի ընթացքում հայր սուրբը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի տոնական ուղերձը, որից հետո ներկայացրել եկեղեցու գործունեության հաշվետվություն։
Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Նշենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:
Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:
Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է օրինագծին, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանում: Նախաձեռնած միջոցները հայտնի են «դժոխքի պատժամիջոցներ» անվանմամբ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի և Ուկրաինայի մասին:
Նշված որոշմանն աջակցել է հանրապետականների կողմից վերահսկվող կոմիտեի 17 անդամ, հինգը եղել է դեմ: Հակառակորդների թվում է եղել կոմիտեի նախագահ հանրապետական Ջիմ Ռիշը:
Դեռևս հայտնի չէ, թե նախագծի համար երբ են քվեարկելու սենատի լիագումար նիստին: Նախքան նախագահին ուղարկելը, փաստաթուղթը պետք է ստանա կոնգրեսի երկու պալատների աջակցությունը:
Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանին պետք է հրապարակավ կոչ անի, վերադարձնել Ղրիմն Ուկրաինային, դադարեցնել ռուսամետ ուժերի բռնության աջակցելը Արևելյան Ուկրաինայում, դադարեցնել օկուպացիան և Ռուսաստանի գլխավորությամբ գործող ուժերին աջակցելը Վրաստանի և Մոլդովայի տարածքներում:
Բացի այդ, փաստաթղթի հեղինակները հանդես են գալիս նախաձեռնությամբ, որ Ռուսատանի ազդեցության դեմ պայքարի հիմնադրամից գումար ծախսվի Եվրոպայի և Ասիայի այն երկրների վրա, որոնք խոցելի են Ռուսաստանի վնասակար ազդեցության առջև:
Վրաստանի ազգային բանկի կողմից սահմանված նոր պաշտոնական փոխարժեքը կազմում է 2.9055 լարի:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն ՝ այսօր անցկացված աճուրդի արդյունքում դոլարի արժեքը կազմել է 2.9055 լարի: Նախորդ փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց 2.9044 լարի է: Լարի պաշտոնական փոխարժեքի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 0.0011 լարի:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա նոր փոխարժեքը 3.2356 լարի է: Նախորդ փոխարժեքը 3.2396 լարի էր: Լարի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը եվրոյի դիմաց կազմել է 0.0040 լարի:
2019 թվականի հոկտեմբերի 24-ին, Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» — «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» չորրորդ կոնֆերանսը:
Կոնֆերանսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի խորհրդարանի և կառավարության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի, ակադեմիական շրջանների ներկայացուցիչները:
Կոնֆերանսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ընկերակցությամբ:
Կոնֆերանսի նպատակն էր կրոնական կազմակերպությունների աջակցությունը՝ 2008 թվականին տարբեր ազգային պատկանելության և կրոնական դավանանքի քաղաքացիների մեծամասնությամբ ձեռք բերված եվրա-ատլանտյան կուրսին և եվրաինտեգրման գործընթացին:
Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմեց Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Ելույթ ունեցան երկրի կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները:
Կոնֆերանսին ներկա էին նաև Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թեմի Իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:
Սեպտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀդեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։
Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը անդրադարձավ օրվա խորհրդին և հայ ժողովրդի դարավոր պատմության համատեքստում դրա նշանակությանը։
Դեսպանը խոսեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին՝ միաժամանակ անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին։
Հայ-վրացական դարավոր բարեկամության համատեքստում դեսպանը խոսեց երկու եղբայրական ժողովուրդների ընդհանրությունների և այդ հարաբերություններում վիրահայ համայնքի կամրջող նշանակության մասին։
Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխվարչապետը նույնպես խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։
Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն ապրեց Հայաստանի պարի պետական անսմաբլի անզուգական կատարումներից, որի վառ ապացույցը չդադարող ծափողջույններին էին ողջ համերգի ընթացքում։
Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն գոհունակությամբ ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորեցին նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը:
Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:
Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:
Հունիսի 30-ին Ախալցխայում նշում են Շալվա Ախալցիխելու տոնը։ Տոնի կապակցությամբ Ռաբաթ թաղամասում այսօր տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ։ Ռաբաթում տեղի է ունեցել Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհման ամենամյա պաշտոնական արարողությունը։
Այս տարի պատվավոր քաղաքացու կոչման համար ներկայացված էին 6 թեկնածուներ, որոնցից 4-ին տրվեց Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում։
Պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան Հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների պատվավոր ուսուցչուհի Մարիամ Կարապետյանը, Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի տնօրեն, դասախոս Ցիուրի Լապաչին, Վրաց ուղղափառ եկեղեցու Նեկրեսիի Մետրոպոլիտ Սերգին եւ Իզոլդա Ծիքարիշվիլին։
Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն:
Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր։
Հոգեշնորհ Տեր Հայրը պատարագի ավարտին կատարեց երեխաների օրհնության կարգ և հավատացյալ ժողովրդին շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար:
Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում նշեց, որ կարևոր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկին՝ Ծաղկազարդին, այցելությունը հայկական եկեղեցի:
Նախորդ օրը Հոգեշնորհ Հայր Սուրբը՝ Տեր Արմաշ քահանայի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին, մասնակցել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզ Փաչուաշվիլիի կեցավայրում անցկացված ընդունելությանը:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանագիտության
Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը պատկանող ՆԱՏՕ-յի եւ Եվրամիության մասով տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպված առանց վիզայի երթեւեկության մասին տեղեկատվական քարոզարշավը Սամցխե-Ջավախքում սկսվեց մարտի 27-ին ժամը՝ 13:00-ին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանից, որտեղ ուսանողների եւ գիտնական- դասախոսների հետ դասախոսություն են անցկացրել Դիվանագիտական ինստիտուտի հետազոտող, արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլոզ Ռթվելիշվիլին եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վերլուծության եւ պլանավորման բաժնի պետ Բեքա Զարանդիան։
Դասախոսության շրջանակներում ներկաները եւս մի անգամ ստացան տեղեկություն Եվրամիության Շենգենի տարածքում ոչ վիզային երթեւեկության օրենքների մասին։ Զրույցի ժամանակ նշվեց նաեւ այն ռիսկերը, որոնք կապված են ինչպես այս օրենքների խախտման հետ, այնպես էլ Եվրամիության երկրներում ապաստան ստանալու պրոցեսի անտեղի կիրառման հետ։
Փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ, գործադիր վարչությունը, «Կարիտաս Վրաստան»-ի ղեկավար կազմը՝ Բեն Բեթ Յադեգարի և Անահիտ Մխոյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները՝ (ԱՏՁՄ) Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, լաբորատորիայի սաները և այլ հյուրեր Վրաստանից ու Հայաստանից:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ելույթում նշեց, որ այսուհետ Ջավախքի պատանիները և աղջիկները իրենց ազատ ժամանակը տնօրինելու լուրջ հնարավորություն են ստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: Նաև հավելեց.
«Արմաթ բառը կարելի է հասկանալ որպես հայկական մաթեմատիկա, որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին»:
Կարեն Վարդանյանի խոսքերով, Արմաթ-Հեշտիայի սաները հնարավորություն ունեն առաջ ընկնել մյուս պատանիներից, քանի որ այսպիսի կոմպլեքս լաբորատորիաներ շատ քիչ են անգամ աշխարհի զարգացած երկրներում: Այս լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործել և գումար վաստակել: Անկախ նրանից Սան-Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում:
«Ձեզ շատ շնորհակալություն, որ նման խիստ պայմաններում եք ապրում: Մենք գալուց տեսանք ճանապարհը և կփորձենք անպայման վրացական իշխանություննրի հետ համագործակցել, և խնդրել, որպեսզի ճանապարհի հարցը լուծեն», – ելույթի իր խոսքում նշեց Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:
«Կարիտաս Վրաստանի» գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվել է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ և կարևորեց համագործակցության շարունակականությունը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ուրախությամբ փաստեց, որ բացվում է արդեն 2-րդ «Արմաթ» լաբորատորիան Ջավախքում: Առաջինը բացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի հովանավորությամբ Ախալքալաքում:
Ավանդույթի համաձայն, ԱրՄաթ-Հեշտիայի բացման կարմիր ժապավենը կտրեցին լաբորատորիայի սաները, որից հետո հյուրերը ծանոթացան լաբորատորիային և նրանում ներդրված ծրագրերի հնարավորություններին, ինչպես նաև երեխաների պատրաստած աշխատանքներին:
Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ:
Ախալցխայի Սբ. Գիրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոտ երկու ամիս է, ինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքները ընթանում են բարերարների ու հասարակ հավատավոր ժողովրդի օժանդակությունների հաշվին:
«Ներկա պահին իրականացնում ենք եկեղեցու ներսի պատերը ուղղելու եւ եկեղեցու սյուների վերանորոգման աշխատանքներ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակելու համար հարկավոր է բարերարների աջակցությունը, ինչի շնորհիվ մենք նախատեսում ենք եկեղեցու խորանը եւ Սուրբ Սեղանը լիովին վերանորոգել եւ մարմարով սալապատել: Դրանից բացի, նախատեսվում է եկեղեցու մուտքի մոտ զանգագատուն կառուցել, որը ավելի մեծ ծրագիր է քան ներքին վերանորոգման աշխատանքները»,-Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասաց Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը:
Եկեղեցու ներսում վերանորոգման աշխատանքները ավարտելուց հետո ծրագիր կա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հիմնովի վերանորոգել «մատաղատուն» կոչվող շինությունը եւ այն ընդլայնելով դարձնել եկեղեցուն կից մշակույթի տուն եւ տեսչության ընդունարան:
«Եկեղեցու բակում տարածքը լիովին բավարարում է նոր շինություն կառուցելու համար, որը ծառայելու է որպես մշակույթի տուն եւ Ախալցխայի հոգեւոր տեսչության գրասենյակ»,-ասում է Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ տեր Թորգոմ քահանա Վարդանյանը ավելացնելով, որ այն եկեղեցու վերանորոգման ծրագրի կարեւոր կետերից մեկն է համարվում:
Դրանից բացի շինարարական ծրագրի համաձայն՝ նոր գեղեցիկ տեսք է ստանալու նաեւ եկեղեցու մուտքի պարիսպը: Եւ այս բոլոր ծրագրերի իրականացման համար հարկավոր է գտնել բարերարներ, որոնց շնորհիվ թղթի վրա կազմված գեղեցիկ ծրագրերը կյանքի կկոչվեն իրական կյանքում:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։
Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։
Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և դրանում առկա ներուժն օգտագործելու հնարավորություններին։
Քննարկվել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի սպասվող նիստին առնչվող հարցեր։
Սեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1914 թվականին ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։ Նա 20-րդ դարի գուսանների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որի երգերը աչքի են ընկնում թեմատիկայի բազմազանությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում` ձեռք բերելով ճանաչում և սեր:
Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը հիմնադրվել է 1991թ-ին Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի նախաձեռնությամբ և մշտապես կազմակերպվում է Ծալկայի շրջանի ղեկավարության կողմից ամեն տարվա սեպտեմբեր ամսին:
Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու հիշատակին նվիրված ավանդական աշուղական տոնին ժամանել էին նահանգային և շրջանային բարձր պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից, մշակույթի գործիչներ, անհատ երգիչներ, պարզապես գուսանական արվեստի երկրպագուներ և գնահատողներ, որով տոնը վերածվել էր հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի:
Հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ուղիղ 100 տարի առաջ մեծ դժվարությունների ու կորուստների գնով ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ XIV-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անկումից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին հայկական պետությունն էր, որը կազմավորվեց ավելի քան վեց դարերի անկումից հետո։ Հայաստանի անկախության հռչակումը շատ մեծ ու դժվարին պահ էր հայ ժողովրդի համար, որը նոր էր վերապրել ցեղասպանություն ու հազարավոր հայեր փրկվելով թուրքական կոտորածներից անտուն, սոված ու ջարդված համաճարակով ստիպված էին վերջին կենաց մահու ճակատամարտ մղել ընդդեմ թշնամու Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում։ Ահա այդպիսի պայմաններում էր Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակում իր անկախությունը։
Սակայն մինչեւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի, հայ ժողովուրդը Ջավախքում արդեն ամիսներ շարունակ եւս կենաց-մահու պայքար էր մղում ընդդեմ զավթիչ թուրքական բանակի։ Ախալցխայի ինքնապաշտպանությունը, որը սկսվել էր դեռեւս 1917 թվականի աշնանը, կարելի է արդարորեն համարել Սարդարապատում ապագա հաղթանակի սկիզբը։ Քանզի, եթե ամիսներ շարունակ տեւած ինքնապաշտպանությունը ավարտվեր անհաջողությամբ, ապա թուրքական զորքերը գրավելով Ախալցխան հետո էլ ամբողջ Ջավախքը առաջ էին շարժվելու դեպի Ալեքսանդրապոլ արդեն Հայաստանի հյուսիսային սահմաններից։ Այս առումով Ախալցխայի ինքնապաշտպանությունը պետք է ընդունել, որպես առաջին սարդարապատ, որը ամիսներ շարունակ պաշտպանեց շրջանը թուրքական բանակի գրավումից եւ ճանապարհ բացեց հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների։
Այդ օրերին սարսափելի դժվար էր Ախալցխայի իրավիճակը։ Տեղի ժողովուրդը զրկված էր Թիֆլիսի եւ Երեւանի օգնությունից եւ ինքնուրույն էր հայթայթում ինչպես սնունդ, այնպես էլ զենք, զինամթերք։ Ախալցխայի շրջանում թուրք մեսխեթցի կոչվող ցեղերը քաղաքից դուրս կազմում էին շրջանի բնակչության մոտ 60 տոկոսը։ Նրանք լրիվ համակրում ու իրենց հնարավորությունների սահմանում աջակցում էին թուրքական զորքերին։ Սակայն շնորհիվ Ախալցխայի քաղաքապետ Զորի Զորյանի շրջանում թուրքական ներկայության վտանգը գրագետ ձեւով չեզոքացվեց եւ թուրք մեսխեթցիների ու հայերի միջեւ լուրջ ընդհարում տեղի չունեցավ, ինչը թույլ տվեց քաղաքապետին իր ողջ ուժերը կենտրոնացնել ինքնապաշտպանության կազմակերպման վրա։ Այս իմաստով Ախալցխայի, Դամալայի ու Սաթխայի ինքնապաշտպանությունը պետք է համարել հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների անբաժանելի մաս։
Եթե չլիներ Ախալցխայի ինքնապաշտպանությունը, ապա վստահորեն կարելի է ասել, որ Ջավախքը չէր լինի Վրաստանի կազմում ու այն կլիներ այսօր թուրքական։ Թուրքիան ու Ադրբեջանը այսօր կունենային ցամաքային սահման, ինչը լրիվ շրջափակման մեջ կառներ Հայաստանին։ Եվ հնարավոր է այդ ամենից հետո Հայաստանում մայիսյան հաղթանակները եւս չլինեին այնպիսին, ինչպիսին այսօր են։ Ուստի մենք բոլորս միասին պարտավոր ենք լավ գիտակցել Ախալցխայի ինքնապաշտպանության դերն ու կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ Հայաստանի ու Վրաստանի անկախության ու երկու ժողովուրդների անվտանգ գոյության համար։
100 տարի է անցել այդ հերոսական օրերից եւ մենք այսօր էլ դեռեւս վերաիմաստավորելու կարիք ունենք այս մեծ հերոսական իրադարձությունները, որոնց արժեքն ու նշանակությունը մինչեւ օրս շատ հաճախ լավ չենք գիտակցում։
Այսօր Մեծ Պահքի միջինքին է, որը սովորաբար նշվում է Վրաստանի հայկական եկեղեցիներում, որպես «Հայկական Գաթայի» փառատոն։ Ավանդության համաձայն այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ Գաթայի փառատոն։ Ախալցխայի հավատավոր ժողովուրդը իրենց պատրաստած գաթաները բերեց եկեղեցի։
Մարդիկ մասնակցեցին Խաղաղական Ժամերգությանը, որի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը օրհնեցին գաթաները և բաժանվեց ներկա հավատացյալներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տարվա մարտի 7-ը խորհրդանշական է։ Այս օրը Մեծ Պահքի Միջինքն է։
Այսօր՝ փետրվարի 16-ին Ախալցխայի քաղաքապետարանում «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաքապետ Զազա Մելիքիձեի միջեւ:
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացրին իրենց հուզող մի շարք խնդիրներ։ Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկման արժանացան հետեւյալ թեմաները․
Քաղաքացիների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործունեության մեջ.
Տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ քաղաքացիական հասարակության պասիվ վերաբերմունքը.
● Շրջակա էկոլոգիային վերաբերվող հարցեր․
● Մշակութային ժառանգության պահպանման վերաբերվող հարցեր․
Սպորտ եւ մշակույթ․
● Քաղաքապետարանի զարգացման ընդհանուր տեսլականը.
Հանդիպման ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքապետ Զազա Մելիքիձեի ուշադրությունը հրավիրեցին թուրքական ռեստորանների աճի եւ նրանց ծածկի տակ գործող հասարակաց տների առկայության խնդրի շուրջ իրենց տեսակետները։
Ինչպես տվյալ հարցի շուրջ նշեց Զազա Մելիքիձեն՝ հասարակությունը ակտիվ դեմ է արտահայտվել թուրքական ռեստորանների ու հասարակաց տների առկայությանը քաղաքում եւ նրանք միջոցներ են ձեռնարկել տվյալ օբյեկտների դեմ։
Սակայն Զազա Մելիքիձեն այնուամենայնիվ չցանկացավ կոնկրետացնել, թե ինչ օրենքով նախատեսված միջոցներ են ձեռնարկել թուրքական ռեստորանների ու հասարակաց տների դեմ Ախալցխայում։
Երկու օր առաջ ուշ գիշերով Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին։ Նուրջան Վաիչը ընդդիմադիր հայացքներով բլոգեր կին էր, ով մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող գրառումներ էր կատարում իր էջում։
Նուրջան Վաիչը հաճախակի գրառումներ էր կատարում դատապարտելով Թուրքիայի ներսում աճող ֆաշիզմի դրսեւորումները, որոնք վերջին շրջանում հալածանքի կոչեր էին հնչեցնում համշենում ապրող ժողովրդի նկատմամբ։
Նուրջան Վաիչի ընկերները համոզված են, որ կես գիշերին տեղի ունեցած ձերբակալությունը տեղի է ունեցել կազմակերպված դավադրության հետեւանքով։
Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության:
«Այս պահից ի վեր մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և սատարենք քրդական պետության ստեղծմանը: Իսրայելը պետք է անի այն ամենն, ինչը չէր անում Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար»,-հայտարարել է կուսակցության առաջնորդը, որը մանդատների քանակով երկրորդն է Քնեսեթում, հայտնում է Rusarminfo-n:
Ըստ Լապիդի, եկել է ժամանակը գիտակցելու, որ Թուրքիայի հետ բարեկամությունն անցյալում է և արդեն հնարավոր չէ վերականգնել:
Հուլիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը վնասում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդականների խորհրդանիշին՝ Ալ Աքսա մզկիթին, ինչն էլ ավելի է խորացնում հրեաների և արաբների առճակատումը: Իսրայելի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի մասին՝ անվանելով այն անհեթեթ ու սխալ:
Հուլիսի 2-ին Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանի հետ Ախալցխա են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր ԱՄՆ-ից, Հայաստանից ու այլ երկրներից: Այցելության ընթացքում նախատեսվում է այցելություն հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ ծաղկեպսակի տեղադրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծաղկեպսակներ են դրվելու նաեւ Կարապետ Բագրատունի Սրբազանի շիրիմին, 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանին եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակին:
Հուլիսի 3-ին նախատեսվում է պատվիրակության հանդիպումը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի եւ Վրաստանի մի շարք պատգամավորների ու տեղական իշխանությունների հետ:
Նույն օրը Ախալցխայում տեղի կունենա հանդիպում քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 15-ին Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով մեկ միավոր ռազմական պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահռթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Թեման ակտիվորեն քննարկվեց վրացալեզու մամուլում, հատկապես ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»-ը աջակցող լրատվամիջոցներում, որոնց ղեկավարները հաճախ աչքի են ընկնում ադրբեջանամետ հայտարարություններով:
Ուշագրավ է, որ «Միացյալ ազգային շարժման»-ը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը անդրադառնալով թեմային Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործում է Արցախ տեղանունը. «Արցախի մոտակայքում Ադրբեջանի բանակը կրակ է բացել»,- հղվելով հայկական լրատվամիջոցներին, «Ռուսթավի 2»-ը հաղորդում է, թե ադրբեջանական հրթիռները ոչնչացրել են ռազմական տեխնիկա:
Ընդդիմադիրներին սատարող մեկ այլ` Грузия Онлайн «Apsny.ge»-ն, անդրադառնալով թեմային վրաց ընթերցողին է ծանոթացրել կողմերի պաշտոնական հայտարարություններին` հաղորդման մեջ պահպանելով հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ վերոնշյալ պարբերականը 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին աչքի էր ընկել ադրբեջանամետ հոդվածներով:
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես: Continue reading “Հայտարարություն”
Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական ինքնաթիռների սարքերի արտադրության գործարանի շինարարությունը։ Գործարանի շինարարությունն իրականացվում է Elbit Cyclone իսրայելական ընկերության աջակցությամբ։ Գործարանի շինարարության ծրագրի համաձայն՝ այն կընթանա երեք փուլով․ մինչ ընթացիկ տարվա ավարտը կկառուցվի գործարանի շենքը և ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները։ 2018թ․-ի հունիսին կավարտվի գործարանի թղթաբանությունը ըստ Boeing-ի չանափանիշների։ Ըստ տարածված տեղեկության՝ արդեն սկսվել է կադրերի հավաքագրումը, որոնք պետք է աշխատանքի տեղավորվեն նոր գործարանում։ Կադրերի պատրաստումը կիրականացվի Իսրայելում։ «Գործարանը կարտադրի հետևյալ սարքերը ինքնաթիռների համար՝ աերոդինամիկայի մակերևույթ, դռներ, կառավարման վահանակ և այլն։ Թբիլիսյան գործարանի արտադրանքը ձեռք կբերեն Boeing, Airbus և Bombardier ընկերությունները։ Գործարանում արտադրված ամբողջ արտադրանքը կարտահանվի։ Գործարանում աշխատանքի կտեղավորվի մոտ 100 մարդ։ Նախագծի արժեքը գնահատվում է 85 000 000 դոլար», -ասված է պաշտոնական տեղեկության մեջ։
«Բարեփոխիչներ» կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանում են երկաթուղու աբխազական հատվածի բացման հնարավորությունը։ «Երկաթուղու տվյալ հատվածի բացման նույնիսկ քննարկումը համարվում է Վրաստանի ազգային շահերի դավաճանություն։ Մեր երկրում գործող բոլոր արևմտամետ կուսակցությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան այդ հարցի նույնիսկ քննարկումը։ Այն դեպքում, եթե երկաթուղու տվյալ հատվածը բացվի, կտրուկ կաճի ռուսական բանակի ներխուժման հնարավորությունը։ Ռուսաստանը կարող է անարգել կերպով դեպի Հայաստան մատակարարել ցանկացած տեսակի զենք։ Դա, բնականաբար, կառաջացնի Ադրբեջանի դժգոհությունը», -հայտնել է «վրացի» քաղաքական գործիչը։
«Երկաթուղու աբխազական հատվածի բացման թեման ակտիվորեն քննարկվում է ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Իրականում երկրի իշխանությունները այսօր նման հարց նույնիսկ չեն էլ քննարկում։ Ընդդիմությունը փորձում է արհեստականորեն օրակարգային դարձնել տվյալ հարցը։ Ինչպես երևում է, այս ամենն արվում է, որպեսզի ստեղծեն որոշակի տրամադրություններ մեր հասարակության մեջ», -հայտարարել է անվտանգության հարցերով խորհրդարանական հաձնաժողովի նախագահը։
Շաբաթվա կեսին փախստականների հարցերով նախարարի ղեկավարությամբ վրացական պատվիրակությունը այցելել է Երևան, որտեղ տեղի են ունեցել բանակցություններ բռնագրավված Աբխազիայից ժամանած պատվիրակության հետ։ «Այցի նպատակն է Աբխազիայի փաստացի կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումը անհայտ կորած անձանց հարցի վերաբերյալ», -ասված է պաշտոնական տեղեկության մեջ։ Հիշեցնենք, որ Երևանը երկար տարիների ընթացքում հմարավորություն է տրամադրում Վրաստանին իր երկրում բանակցություններ և հանդիպումներ անցկացնել վրացական շրջան Աբխազիայի փաստացի ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017թ․-ի հունվարին գրանցվել է Վրաստանի ՀՆԱ-ի 5.5%-անոց աճ։
Պաշտոնկաան տվյալների համաձայն՝ 2017թ․-ի հունավրի ինֆլյացիայի մակարդակը կազմել է 1․7%, նախորդ ամիսների համեմատությամբ։ 2016թ․ փետրվարի համեմատությաբ ինֆլյացիան կազմում է 5․5%։
Վրաստանում շարունակվում են նոր Սահմանադրության տեքստի ընդունման աշխատանքները։ Երկրի Խորհրդարանի տարածած տեղեկության համաձայն՝ «տվյալ փուլում հատուկ հանձնաժողովը ուսումնասիրում է տեղական ինքնակառավարման մարմինները լիազորությունների ընդարձակման հարցը»։ «Մենք աշխատում ենք, որպեսզի ընդարձակենք տեղական ինքնակառավարման մարմինները ազատությունն ու լիազորությունները։ Սահմանադրական ուղղումների նախագծի համաձայն՝ տեղական վարչությունների անդամների 5%-ը կարող են գանգատներով դիմել երկրի Սահմանադրական դատարանին»։
Սահմանադրական հանձնաժողովը աշխատում է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի լիազորությունների փոփոխության շուրջ։ «Այսօրվա դրությամբ գործող օրենսդրության համաձայն՝ մեզ մոտ քաոս է իշխանության կարևոր ճյուղերի լիազորություններում։ Փաստացիորեն, գործում է մարմին, որը նախագահին երաշխավորումներ է տալիս կառավարության լիազորությունների հարցի շուրջ։ Այսինքն, մի պետական մարմինը երաշխավորում է մեկ այլ մարմնի, թե ինչ պետք է անի երրորդ պետական մարմինը։ Մենք կարծում ենք, որ Անվտանգության Խորհուրդը պետք է վերաձևակերպված լինի Ազգային Անվտանգության Խորհրդի։ Հատկապես կարևոր է, որպեսզի ռազմական գործողությունների պայմաններում իշխանության բոլոր պետական մարմինները կարողանան աշխատել համակարգված։ Ծրագրվում է, որ պատերազմի պայմաններում Խորհուրդը պետք է վերաձևակերպվի Ազգային Անվտանգության Խորհրդի՝ նրա նախագահը պետք է նշանակվի նախագահը։ Խորհրդում պետք է ներկա լինեն նրա մշտական անդամները և Խորհրդի գործունեությունը պետք է ապահովվի երկրի նախագահի վարչությունը», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։
Հրապարակված է Շենգենյան վիզայից Վրաստանի քաղաքացիների ստացած մերժումների քանակը։ «Տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 12․7%-ը մերժում է ստացել Շենգենյան վիզայից։ Դա մերժումների ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ։ Վրաստանի քաղաքացիներին եվրոպական վիզաների ստացման և մերժման մեծամասնությունը տրվում էր առանց որևէ բացատրության կամ պարզաբանման։ Վիզայի ստացման ամենաշատ մերժումները Վրաստանին տրվել է Նիդեռլանդների, Լիտվայի, Հունաստանի, Չեխիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանատների կողմից»։
«Եվրոպան բացել է իր դռները մեր քաղաքացիների առջև։ Դա վստահության բարձր մակարդակի ցուցանիշ է։ Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը», -հայտնել է Վրաստանի վարչապետը։ Մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը։ 2017թ․-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա ճանապարհորդել Եվրամիության երկրներում։
«Իսրայելը Վրաստանի քաղաքացիներին այլևս չի տրամադրի քաղաքական ապատան։ Ըստ մեր կարծիքի՝ Վրաստանում ոչ մի խմբի հանդեպ չի իրականացվում հետապնդում ըստ ռասսայական, կրոնական, ազգային կամ քաղաքական հիմունքներով։ Համապատասխանաբար, մենք այլևս քաղաքական ապաստան չենք տրամադրի Վրաստանի քաղաքացիներին», -ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը։
– Բոլոր նախորդ ընտրություններին ջավախահայերի աջակցությունը եղել է իշխանությունների կողմը, այս անգամ նորից այդպես կլինի՞։
– Այն պատգամավորները, որոնք ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում են ջավախահայությանը կամ հաջորդ խորհրդարանում ներկայացնելու են մեզ, կարիք ունեն, որ ավելի շատ զբաղվեն մեզ հետ կապված հարցերով։
– Նրանք կարողացե՞լ են ներկայացնել ձեր շահերը, թե եղել են թերություններ. խոսքը մասնավորապես ջավախահայ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Տաճատ Վարդապետյանի մասին է։
– Կոնկրետ Շիրակ Թորոսյանի մասով միայն կարող եմ ասել, որ թեկուզ իմ դատավարությունների հետ կապված խնդիրները, «Միասնական Ջավախք»-ի դեմ ծավալվող հալածանքները անընդհատ բարձրաձայնել է, զբաղվել է այդ հարցով։ Մյուսների գործունեության վերաբերյալ, ցավոք, տեղյակ չեմ, գուցե զբաղվել են։
– Կարծում եք, որ 2 պատգամավորը քի՞չ է ձեր խնդիրները բարձրացնելու համար։
– Եթե նկատի ունեք ԱԺ-ում արմատներով ջավախքցիներին՝ նրանք այս խորհրդարանում 7-ն են։ Իսկ առկա խնդիրներով զբաղվելու համար ջավախքցի պատգամավորների թիվն այնքան էլ որոշիչ չէ, կարևորը լինի ցանկություն, քաղաքական կամք, հետևողականություն, սրտացավություն։
– Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ դուք տեսնո՞ւմ եք այդ կամքը՝ ջավախահայերի խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ առաջարկելու առումով։
– Եթե հարցը վերաբերում է Ջավախքին, ցավոք, ուշադրության պակաս կա։ Իմ կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Ցավոք, նման բան չեմ լսել, իսկ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։
– Ընդհանուր առմամբ, ջավախահայերին հետաքրքրո՞ւմ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախընտրական պայքարը և այլն։
– Չի կարող ջավախահայությանը չհետաքրքրել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, քանի որ յուրաքանչյուր գիտակից ջավախահայ հասկանում է, որ Ջավախքի հայաթափման խնդրի լուծումը ուղիղ ձևով կապված է ավելի հզոր, տնտեսապես ավելի կայուն Հայաստան ունենալու հետ։
Իմ փորձից ասեմ՝ ջավախահայ գործչի խառնվելը ներհայաստանյան անցուդարձին ջավախահայությանը ոչ մի օգուտ չի բերում, բացի լարվածություն մտցնելուց: Ջավախահայության համար այսօր ամենակարևորը ՀՀ կայունության պահպանումն է:
– Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այց կատարեց Վրաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, արդյոք որևէ առումով Դուք դրական միտում տեսնում եք հայ-վրացական տնտեսական, բիզնես զարգացումների առումով։
– Ես կարծում եմ, որ Սաակաշվիլիից հետո հայ-վրացական փչացած հարաբերությունները բարելավելու ցանկություն կա իրենց մոտ։ Ես դա վաղուց եմ նկատում։ Պարզապես նման այցերը, նման շփումները կարիք ունեն ավելի հաճախակի դառնալու, կարիք ունեն ավելի կոնկրետ քայլերի։ Իսկ թե երկու երկրների վարչապետների հանդիպումը որքանով կնպաստի ջավախահայության ունեցած խնդիրների լուծմանը, ցույց կտա ժամանակը։ Այսօր ջավախահայությունը սպասում է թեկուզ փոքր, բայց կոնկրետ քայլերի, օրինակ, սահմանին հազար դրամների չեղարկումը շատ մեծ արձագանք կտար Ջավախքում։ Այսինքն՝ կան այսպիսի փոքր հարցեր, որոնք լուծման համար մեծ ջանքեր ու աշխատանք չեն պահանջում, բայց եթե դրանք իրականացվեն, ոչ միայն ջավախահայության հոգսը կթեթևանա, այլև դրականորեն կընդունվեն ջավախահայության կողմից։ Շատ անհասկանալի է, որ երկու կառավարությունները միասին 20-25 աշխատատեղ չեն փորձում բացել, գոնե փորձեն 200 աշխատատեղ բացել համատեղ ինչ-որ ծրագրով։ Դա, իհարկե, ջավախահայության արտագաղթը կանխող գործոն չի կարող հանդիսանալ, բայց դա կարող է ազդակ լինել մնացած ներդրողների համար։
– ՀՀ վարչապետը կոչ է անում Սփյուռքին գալ Հայաստանում ներդրումներ անել մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտներում։ Դուք այս կոչերն ինչպե՞ս եք ընկալում։
– Անձամբ ես՝ դրական։ Ուղղակի այդ կոչերը պետք է ավելի նյութեղեն դառնան։ Միայն կոչերով դժվար թե մարդիկ գան ու ներդրումներ անեն։
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակելով 51 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Փետրվարի 20-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը սննդամթերք տրամադրեց Ախալցիխեի շրջանի Չեչերեկ գյուղում ապրող Կուզատյան Պետրոսի ընտանիքին։ Պետրոսը արդեն վեց տարի է տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ, և ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է իր կնոջ՝ Ռուզաննա Կուզատյանի ուսերին։
Նույն օրը օգնություն տրվեց Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում ապրող Դեմիրճյան Աստղիկի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընատնիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի հայրը չունի մշտական աշխատանք։Այս ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Հոգևոր Տեսչությանը, նման սրտացավ ուշադրության եվ հոգատարության համար:
Փետրվարի 21-ին օգնություն տրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որը բնակվում է ք․Վալե փ․Ստալինի 25 հասցեում բնակվող Քիմերիձե Նանուլիի ընտանիքին։ Տիկին Նանուլիի որդին վաղաժամ մահացել է և տիկին Նանուլին է խնամում իր թոռնուհուն։ Սակայն թոշակի գումարը չի բավարարում տան և կոմունալ վճարներին։
Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը փետրվարի 22-ին այցելեցին Ախալցխայի շրջանի Մեծ Պամաճ գյուղում բնակվող Ավագյան Նարինեի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, այդ իսկ պատճառով Հոգևոր Տեսչությունը սննդամթերք տրամադրեց այս ընտանիքին։
Հիվանդության պատճառով Հոգևոր Տեսչությունը 200 լարի դրամական օգնություն ցուցաբերեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղում բնակվող Հասմիկ Պոզոյանին։
Փետրվարի 23-ին Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր տեսուչ Հոգշ․ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը այցելեցին ք. Ախալցխայի փ. Շեւչենկո 34 հասցեում բնակվող Մերոյան Արթուրի ընտանիքի։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում։ Հոգևոր Տեսչությունը այս ընտանիքին տրամադրեց սննդամթերք։
Նույն օրը այցելեցին նաև ք. Ախալցխայի փ. Մեսխեթի 29 հասցեում բնակվող Բաղդասարյան Նաթելաին։ Տիկին Նաթելան ապրում է իր ամուսնու հետ, որը տառապում է ծանր հիվանդությամբ։ Այս երկու ընտանիքներն իրենց երախտագիսությունն հայտնեցին Հոգևոր Տեսչությանը։
Փետրվարի 24-ին Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը այցելեց ք. Ախալցխայի փ. Նիկոլաձե 47 հասցեում բնակվող Պետրոսյան Արարատին։ Արարատը ունի առողջական լուրջ խնդիրներ, անաշխատունակ է, ապրում է ծեր մոր հետ, որը մի քանի տարի է զրկված է տեսողությունից։
Օգնություն տրվեց նաև ք. Ախալցխայի փ. Թամարաշվիլի 6 հասցեում բնակվող Արոյան Ազնիվին։ Տիկին Ազնիվը ծանր հիվանդ է, ապրում է միայնակ և իր կարիքները հոգում է թոշակի գումարով։
Սննդամթերք տրամադրվեց նաև ք. Ախալցխայի փ. Ռուսթավելի 88 հասցեում բնակվող Գևորգյան Ասյաին։ Տիկին Ասյան ապրում է իր քրոջ հետ և գոյատևում են թոշակի գումարով։
Փետրվարի 25-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․ Վալե փ. Ստալինի 21 հասցեում բնակվող Գոգոլաձե Մարինաի ընտանիքին։ Տիկին Մարինան ապրում է իր մոր հետ և գոյատևում են մոր թոշակի գումարով։
«Շնորհակալ եմ Հոգևոր Տեսչությանը, որ խտրականություն չդնելով՝ օգնում են սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասաց տիկին Մարինան։
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ:
Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ միայն իրավունք է, այլ նաեւ մեծ պարտավորություն երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու համար, ուր կհարգվեն մարդու կրոնական եւ ազգային բոլոր իրավունքները: Եւ այս առումով մեծ աշխատանք կա իրականացնելու հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, ուր տեղի հայկական կազմակերպությունները մշտապես բարձրաձայնում են բազմաթիվ խնդիրների մասին:
Այս տեսանկյունից Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության մեծամասնությունը աջակցում է Վրաստանի իշխանություններին եվրոինտեգրման հարցում, նույն ժամանակ ցանկանալով տեսնել լավ հարաբերություններ Վրաստանի հյուսիսային հարեւանի հետ:
Վրաստանի համար վիզաների չեղարկման եւ Եվրոմիության հետ նոր կարգի հարաբերությունների հաստատման պարագայում մեր ժողովուրդը հույս ունի, որ մոտ ապագայում կլուծվեն Սամցխե-Ջավախքի հայության լեզվական, կրթական, կրոնական ու այլ տեսակի բոլոր խնդիրները եւ երկիրը կդառնա ավելի զարգացած, ամուր ու ժողովրդավարական: