ԼՂ-ում ՌԴ ՊՆ-ի խաղաղապահների ամփոփագիր

ԼՂ-ում ՌԴ ՊՆ-ի խաղաղապահների ամփոփագիր

Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերը ներկայացրել են հետևյալ տեղեկությունը. Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Read More
Մշտադիտարկում է իրականացվելու՝ պարզելու՝  հնարավո՞ր է արդյոք շարունակել կրթական գործընթացը ԼՂ-ում. ԼՂ կրթության նախարար
		01.09.2023 . Արցախ

Մշտադիտարկում է իրականացվելու՝ պարզելու՝ հնարավո՞ր է արդյոք շարունակել կրթական գործընթացը ԼՂ-ում. ԼՂ կրթության նախարար 01.09.2023 . Արցախ

Չնայած գրենական պիտույքների սղությանը, աշակերտների թերսնմանը, շրջափակված ԼՂ-ում այսօր տոնական տրամադրությամբ մեկնարկել է նոր ուսումնական տարին: Առաջին տասնօրյակում մշտադիտարկում է իրականացվելու՝ պարզելու խնդիրները և հասկանալու՝ հնարավո՞ր է արդյոք շարունակել կրթական գործընթացը, հայտարարել է ԼՂ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Նորայր Մկրտչյանը նշել է՝ կան դպրոցներ, որտեղ մասնագետների խնդիր կա, քանի որ մոտ 300 ուսուցիչ…

Read More
Ռազմատենչ հռետորաբանությամբ զուգորդված՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան

Ռազմատենչ հռետորաբանությամբ զուգորդված՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային:   «Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք  զուգորդվում են…

Read More
Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ

Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ

Սեպտեմբերի 1-ին Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 ամենամյա բազմազգ զորավարժությունները, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Դրանց մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 21 երկրի մոտ 3600 զինվորական, մասնավորապես, Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի և Ճապոնիայի զինվորականները։  Առաջին անգամ մասնակցել…

Read More
Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե նախագահի ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ

Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե նախագահի ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պորտուգալական RTP հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները տեղի ունենան 2024 թվականին՝ պատերազմի ժամանակ։ «2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, և ընտրություններ լինեն, ես չեմ լքի իմ պետությունը, քանի որ ես Սահմանադրության երաշխավորն եմ ու պաշտպանում եմ այն»,- ասել է նա։ 2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին…

Read More
Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ագրեսորը պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ագրեսորը պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր X-ի էջում (նախկին Թվիթեր) գրառում է կատարել Ադրբեջանի նոր հարձակման վերաբերյալ: «Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջնորդական ջանքերին։ Դա ուղղակի վնասում է ընթացող խաղաղ բանակցային գործընթացը և խախտում է մինչ օրս…

Read More
Ուկրաինական հակահարձակման հաջողությունը մեծ չէ, բայց նշանակալի է. New-York Times

Ուկրաինական հակահարձակման հաջողությունը մեծ չէ, բայց նշանակալի է. New-York Times

Ամերիկացի պաշտոնյաներն ուկրաինական հակահարձակման հաջողությունը համարել են ոչ մեծ, բայց նշանակալի, գրում է New-York Times-ը։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ճեղքել է Ռոբոտինոյի շուրջ ռուսական պաշտպանության հիմնական գիծը և կռվում է Վերբովե գյուղի մոտ։ Նշվում է, որ նույնիսկ նման հաջողությունները Վաշինգտոնում նշանակալի են համարվում, քանի որ դրանք «մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծեցին առաջին իրական…

Read More
Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի…

Read More
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին
		01.09.2023 . Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին 01.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 1-ին ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին: «Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է,…

Read More
Մենք պետք է օգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ պահպանելու խաղաղություն բոլոր հայերի համար. Տիտուս

Մենք պետք է օգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ պահպանելու խաղաղություն բոլոր հայերի համար. Տիտուս

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը իր X-ի (նախկին Թվիթեր) էջում գրառում է կատարել, որում կոչ է արել ԱՄՆ վարչակազմին անդրադառնալ ԼՂ-ում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակմանը: «Հնարավոր է ևս մեկ  ցեղասպանություն և դրանով պայմանավորված՝ կարևոր է, որ մենք օգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ բոլոր հայերի համար խաղաղություն պահպանելու նպատակով»,- նշել է կոնգրեսականը։

Read More
Հռոմի Ֆրանցիսկոս Пապը պատմական այց է կատարել Մոնղոլիա

Հռոմի Ֆրանցիսկոս Пապը պատմական այց է կատարել Մոնղոլիա

Հռոմի Ֆրանցիսկոս Пապը պատմության մեջ առաջին անգամ առաքելական այցով ժամանել է Մոնղոլիա: Այցի ընթացքում հովվապետը կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև հավատացյալների և միսիոներների հետ։ Մոնղոլիան ունի աշխարհի ամենափոքր և նորագույն կաթոլիկ համայնքներից մեկը՝ ամենաերիտասարդ կարդինալ, միսիոներ Ջորջիո Մարենգոյի գլխավորությամբ: Օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Պոնտիֆիկոսը գնացել է Առաքելական պրեֆեկտուրա, որտեղ նրան դիմավորել է կարդինալ Մարենգոն։ Ժամանել…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում հատուկ լսում կանցկացվի ԼՂ իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում հատուկ լսում կանցկացվի ԼՂ իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հատուկ լսում կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է հանձնաժողովը՝ հայտարարությամբ: Լսումների հատուկ հյուրերն են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Դևիդ Ֆիլիպսը: «Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023…

Read More
Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

ԼՂ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը

Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսում նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով, չնայած կառավարության մերժմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Իմպիչմենթն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, և, հետևաբար, առանց արմատական ​​ընդդիմության ձայների, այն իրականացման հեռանկար չունի: Չնայած դրան՝ կուսակցության քաղաքական խորհրդի նիստում…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ-ի շրջափակման մասին ԱՄՆ հայտարարությունն «անընդունելի» է որակել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ-ի շրջափակման մասին ԱՄՆ հայտարարությունն «անընդունելի» է որակել

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որով այն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացմամբ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն «անընդունելի» է որակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին պնդումները՝ նշելով, թե Ադրբեջանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, իսկ Լաչինի միջանցքում…

Read More
ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները կալանավորվել են

ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները կալանավորվել են

Ի լրումն սույն թվականի օգոստոսի 28-ին տարածած տեղեկատվության՝  ԼՂ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար:    ԼՂ…

Read More