
Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Աբդոլլահիան
Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններին ու երկխոսությանը և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում։ Թեհրանում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Եկել է ժամանակը ետևում թողնելու լարվածության և հակամարտության շրջանը և առաջ շարժվելու…