Հարցազրույց Մախարե Մացուկատովի հետ |

Հարցազրույց Մախարե Մացուկատովի հետ |

«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Մախարե Մացուկատովի հետ զրուցել ենք այս տարվա գյուղատնտեսության արդյունքների՝ մասնավորապես կարտոֆիլի բերքի քանակի եւ իրացման խնդիրների վերաբերյալ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք։   Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։   Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   «Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած…

Read More
ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Read More
ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը
		17.09.2023 . Արցախ

ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը 17.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:   «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու…

Read More
ԼՂ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԼՂ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: «Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ է…

Read More
Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան

Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտի վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներով, ուղարկել է Ռուսաստանին: Մարուքյանի խոսքով՝ ներկայումս առաջարկությունները քննարկվում են: «Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով:…

Read More
Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան
		17.09.2023 . Արցախ

Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան 17.09.2023 . Արցախ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի հետ ամուր խաղաղության հաստատումը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատ արձակի գերիներին և զորքերը հետ քաշի մինչև 1975 թվականի սահմանագիծը: «Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքներից մինչև 1975 թվականի…

Read More
Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրական տեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նաև խաղաղության պայմանագրին: Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում, վարչապետը բացասական պատասխան տվեց: «Ցավոք սրտի, ո՛չ, որովհետև եթե…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ
		17.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ 17.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

Read More
ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:

Read More
Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել ԼՂ անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Տեղեկատվական շտաբ

Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել ԼՂ անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Տեղեկատվական շտաբ

Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է շտաբի…

Read More