Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ադրբեջանական պատվիրակությունը կրկին Ռուսաստանից ներողություն է խնդրել սեպտեմբերի 20-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան համար` ռուսական կողմին վստահեցնելով, որ մանրակրկիտ հետաքննությունն է անցկացվում, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս, և բոլոր մեղավորները իրենց արժանի պատիժը…

Read More
Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազի ծավալները կավելացվեն

Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազի ծավալները կավելացվեն

Բրյուսելի ու Բաքվի միջև պայմանավորվածություն կա Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ծավալն ավելացնելու մասին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին: «Ներկայում գործում է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ, որի նպատակն է ավելացնել գազամատակարարումները և էներգետիկայի ոլորտում գործընկերություն հաստատել ապագայի համար` ներառյալ նաև վերականգնվող աղբյուրները»,- ասել է նա: Համաձայն բերված տվյալների` Ադրբեջանը ԵՄ-ին 2021 -ին…

Read More
Լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, կեղծ են. բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը. ԼՂ տեղեկատվական շտաբ

Լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, կեղծ են. բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը. ԼՂ տեղեկատվական շտաբ

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից: «Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնում…

Read More
Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ

Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա ամփոփագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։ Կատարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռուսական խաղաղապահների հսկողության…

Read More
Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ
		22.09.2023 . Տարածաշրջան

Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ 22.09.2023 . Տարածաշրջան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ԼՂ ՊԲ-ի հանձնած զինամթերքի վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է. «Լեռնային Ղարաբաղից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: Բացի այդ,…

Read More
Հացահատիկի գործարքի չեղարկումից հետո առաջին նավն Օդեսայից ուղևորվել է դեպի Ստամբուլ

Հացահատիկի գործարքի չեղարկումից հետո առաջին նավն Օդեսայից ուղևորվել է դեպի Ստամբուլ

Ուկրաինական հացահատիկով առաջին նավն Օդեսայից ժամանել է Ստամբուլ, չնայած Ռուսաստանի կողմից ծովային շրջափակմանը:  Թուրքական Resilient Africa բեռնափոխադրող նավը՝ Պալաուի դրոշի ներքո, երեքշաբթի լքել էր Չեռնոմորսկի նավահանգիստը ցորենի փորձնական փոքր խմբաքանակով՝ 3 հազար տոննա։ Հինգշաբթի նավը մոտեցել էր Բոսֆորին։ Հաջորդը պետք է ճանապարհ ընկնի երկրորդ նավը՝ «Արոյաթը», ավելի մեծ բեռնափոխադրմամբ՝ գրեթե 20 հազար տոննա, գրում է…

Read More
Հունգարիան վետո է կիրառել ԼՂ հարցով ԵՄ համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ

Հունգարիան վետո է կիրառել ԼՂ հարցով ԵՄ համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ

Երեկ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ Եվրամիության անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ նշելով, որ Հունգարիան վետո է կիրառել համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ։ Յոզվիակի խոսքով՝ այդ մասին նա տեղեկացել է երեք…

Read More
Կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները. Բելգիայի ԱԳՆ
		22.09.2023 . Տարածաշրջան

Կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները. Բելգիայի ԱԳՆ 22.09.2023 . Տարածաշրջան

Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խոր ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար՝ X միկրոբլոգում գրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը։ «Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։

Read More
Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ

Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդները միանում է Եվրամիությանը՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և դրա հետևանքով մարդկային կորուստները՝ X միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթը՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ «Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ ԵՄ մյուս անդամների…

Read More
Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ. Ամատունի

Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ. Ամատունի

Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշել է, որ կազմակերպության միջոցով նաև բժշկական պարագաներ են տեղափոխվել Ստեփանակերտ:

Read More
Ալբանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կոչ է արել ԼՂ-ում առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը

Ալբանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կոչ է արել ԼՂ-ում առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը

Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Իգլի Հասանին ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում կողմերին կոչ է արել առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանմանը: Նա նաև զսպվածության, հանգստության, խաղաղության և երկխոսության կոչ անելով՝ երկու կողմերին հորդորել է հավատարիմ մնալ նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը և խուսափել հետագա սրացումներից։ Աջակցություն…

Read More
Տարածաշրջանի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն. Էբրահիմ Ռայիսի

Տարածաշրջանի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն. Էբրահիմ Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների ցանկացած փոփոխություն: Նա վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, սակայն շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Read More
Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր կատարի. Մարուքյան

Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր կատարի. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը Իքսի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է. «Լուսանկարում պատկերված են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց պապենական տներից տեղահանված Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր: Նրանք իրական հնարավորություն չունեն վերադառնալու իրենց տները, սակայն Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։ Այն պետք է հրատապ գործողություններ կատարի»:

Read More
ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Կարոլին Աբենա Ամինա Օպոնգ-Նտրիրին հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի քննարկումները կօգնեն Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդելու վաղուց սկսված այս հակամարտության կայուն և տևական լուծումը:   «Գործողությունը, որ Ադրբեջանն իրականացրել երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, և զոհերի առկայությունը, հիշեցնում է մեզ տարածաշրջանում փխրուն խաղաղության և ողբերգական պոռթկումների ռիսկի մասին, ինչին նախկինում երկու անգամ…

Read More
Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը

Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը

ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչ Դոմինգոս Էստևաո Ֆեռնանդեսը ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում իր երկրի մտահոգությունն է հայտնել ռազմական բռնության սրման կապակցությամբ և ցավակցություն հայտնել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո բռնությունը գերակշռեց երկխոսությանը՝ վտանգելով երկու երկրի միջև…

Read More
ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի դատարանի որոշումներին և բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Խալիլա Հեկմանը կոչ է արել ՄԱԿ-ին ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ օգնելու, որ կողմերը մնայուն լուծում գտնեն ԼՂ հակամարտությանը, քանի որ այն խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը:  Նրա համոզմամբ՝ պետք է կոչ արվի կողմերին, որ տարածաշրջանային  և բազմակողմ գործընթացներն արդյունավետ օգտագործեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ հիմնվելով փոխընդունելի և կայացած ու ճանաչված սկզբունքների վրա:…

Read More
ԱՄՆ սենատորները ներկայացրել են «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտը

ԱՄՆ սենատորները ներկայացրել են «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտը

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Փադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի Փիթերսի հետ ներկայացրել է երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտը: Օրինագիծն առաջ է քաշվել ի պատասխան Ադրբեջանի կառավարության գործողությունների և նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայությանը, կանխել անվտանգության օգնության…

Read More
Ադրբեջանին այլ տարբերակ չէր մնացել. Թուրքիայի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանին այլ տարբերակ չէր մնացել. Թուրքիայի ԱԳ փոխնախարար

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական գործողությունն» ավարտված է, սկսվել են բանակցություններ: «3 տարի է` Թուրքիան բազմիցս ընդգծել է, որ պատմական հնարավորություն կա վերջապես համապարփակ և տևական խաղաղության հասնելու Հարավային Կովկասում: Բոլոր երրորդ կողմերին, միջազգային սուբյեկտներին կոչ ենք արել այս…

Read More
Պետք է ամբողջովին բացել Լաչինի միջանցքը, բնակչությունը պիտի սննդի և դեղորայքի հասանելիություն ունենա. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Պետք է ամբողջովին բացել Լաչինի միջանցքը, բնակչությունը պիտի սննդի և դեղորայքի հասանելիություն ունենա. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դենեզեն Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում խորը ափսոսանք հայտնեց լարվածության սրման և բռնության հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ: «Բրազիլիան ցավակցություն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին, խորապես ափսոսում ենք, որ վիրավորներ և զոհեր կան նաև ռուս խաղաղապահների շրջանում, դատապարտում ենք միակողմ գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների նկատմամբ հարձակումները,…

Read More
Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնում ԼՂ-ում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնում ԼՂ-ում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ճապոնիայի ներկայացուցիչ Յուկիա Համամոտոն խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և նշել, որ մարտական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել դրանք: Նրա խոսքով՝ իրավիճակի ցանկացած միակողմանի փոփոխություն անընդունելի է: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով»,- նշել է դիվանագետը, հավելել՝ պետք է…

Read More
Բորելը Ադրբեջանին կոչ է արել աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Բորելը Ադրբեջանին կոչ է արել աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է, որ ԵՄ-ն ուշիուշով հետևում է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: «Իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում Ղարաբաղի հայերին, ովքեր ապրում են ինտենսիվ դժվարությունների ժամանակաշրջանում»,- ասել է Բորելը։  Ըստ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Ադրբեջանն է կրում պատասխանատվություն՝ լիարժեք ապահովելու ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ…

Read More
Պեկինը հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացումներին. ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ
		22.09.2023 . Միջազգային

Պեկինը հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացումներին. ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ 22.09.2023 . Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը հետևում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումներին, և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի: Նա ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս զինվորների ընտանիքներին և նշել, որ նրանց անվտանգությունը պիտի երաշխավորված լիներ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելը կծառայի երկու երկրների շահերին, կօգնի միասնաբար ապահովել…

Read More
Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Բերբոք

Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Բերբոք

Ադրբեջանն ընտրել է տեղում ռազմական ուժով իրավիճակ փոխելու ճանապարհը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը: «Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն բռնությւոնը պետք է դադարի: Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է…

Read More
ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը․ պետնախարար

ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը․ պետնախարար

ՄԹ Արտաքին հարաբերությունների և համագործակցության նախարարության պետնախարար Թարիք Ահմադը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ ասաց, որ ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը:   «Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, այն շարունակում է մեծանալ: Մի քնաի օր առաջ, ինչպես ԱՄԷ ներկայացուցիչն ասաց, բոլորս քաջալերված էինք լավ լուրերը…

Read More
Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն. ՄԱԿ-ում Էկվադորի դեսպան

Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն. ՄԱԿ-ում Էկվադորի դեսպան

ՄԱԿ-ում Էկվադորի ներկայացուցիչ Էրնան Պերեզ Լուսը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ելությի ժամանակ ասաց, որ իր երկիրն ի գիտություն է ընդունում իրավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի նամակները, որոնք ուղարկվել են ԱԽ-ին:   «Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն: Դրանց հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել: Հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց…

Read More
ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ. Թոմաս-Գրինֆիլդ

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ. Թոմաս-Գրինֆիլդ

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել նման գործողությունները: Ի գիտություն ենք ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են, և եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական…

Read More
ԼՂ-ում վերջին օրերի զարգացումները պետք է դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում. Միրոսլավ Ենչա

ԼՂ-ում վերջին օրերի զարգացումները պետք է դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում. Միրոսլավ Ենչա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին:    «Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացման: Ադրբեջանական ԶՈՒ-ն հատեց շփման գիծը: Ստացվեցին…

Read More