ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են 26.09.2023 . Արցախ

Կառավարության հումանիտար կենտրոնում առողջապահության նախարարը ներկայացրեց վիրավորների և պայթյունից տուժած բուժառուների առողջական վիճակի վերջին տվյալները: Հայաստան տեղափոխված բուժառուների մեծ մասի վիճակը նախարարը գնահատեց ծանր կամ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Ըստ նախարարի՝ այս պահին 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժօգնություն: Այրվածքաբանների թիմին են միացել նեղ մասնագետներ այլ բուժկենտրոններից, այդ թվում նաև…

Read More
Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 26-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն այսօր կրկին բանակցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է նա: Բլինքենը զրույցի…

Read More
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բժշկական օգնություն է…

Read More
Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. Կոլոննա

Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին նախարարը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Read More
Վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում

Վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում

Արդեն 3 օր է՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառում և տեղաբաշխում: Նրանց ընդունման, տեղավորման, կարիքների գնահատման ու դրանց լուծման խնդիրներով զբաղվող հումանիտար կենտրոնը գործում է փոխվարչապետի Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որը հայտնել է, որ կարճաժամկետում իրենց հիմնական խնդիրն է, որ բոլոր ժամանողներն ունենան կեցության անհրաժեշտ պայմաններ: ՆԳՆ օպերատիվ կենտրոնից հայտնում…

Read More
Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է Թուրքիայի համար հեշտացնել ամերիկյան F-16 կործանիչների գնումը. Էրդողան

Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է Թուրքիայի համար հեշտացնել ամերիկյան F-16 կործանիչների գնումը. Էրդողան

Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ F-16 կործանիչների գնման հնարավոր գործարքը խոչընդոտող ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին, որին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն հանցագործությունների համար: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է հեշտացնել ամերիկյան կործանիչների գնման գործընթացը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսուհետ ուշադիր կհետևի Մենենդեսի գործի հետ կապված զարգացումներին, իսկ Անկարան կպահանջի…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան 26.09.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբՀայաստանից Ստեփանակերտ է մեկնել նաև շտապօգնության մեքենաների շարասյունը: Այսօրվա տվյալով՝ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ: Տեղահանվածներին Կոռնիձորի ճանապարհին ստուգում են մի քանի կետում, հերթերի մեջ մարդիկ օրեր են անցկացնում: Ինչ են պատմում նրանք՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։

Read More
Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր…

Read More
ԵՄ հովանու ներքո տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

ԵՄ հովանու ներքո տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնը և Յենս Պլյոտները, ինչպես…

Read More
Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել

Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել

Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած` բենզինի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:   «Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,- գրել է…

Read More
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների կանխմանն ուղղված օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների կանխմանն ուղղված օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների հարցերով գլոբալ ենթակոմիտեի նախագահ Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վայրագությունների և էթնիկ զտումների կանխմանը: Օրինագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գուս Բիլիրակիսը, Ջիմ Կոստան և Ֆրենկ Հիլը: Փաստաթուղթը պետքարտուղարությունից պահանջում է մշակել մանրամասն ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի երկարաժամկետ անվտանգության և բարեկեցության խթանման համար, մասնավորապես….

Read More
Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքների: Այդ մասին հայտնել են Եվրոպական հանձնաժողովից:   «Ակնկալվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան, ընդ որում՝ մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ,…

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Հարգարժան դեսպան, մենք Վրաստանում բնակվող հայերս ինչպես աշխարհի տարբեր ծայրերում այնպես էլ այստեղ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի կապակցությամբ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Մենք տեղյակ ենք, որ միացյալ նահանգները եւ մասնավորապես պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի եւ ռազմական ագրեսիա չիրականացնի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սակայն Ադրբեջանը…

Read More
ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է

ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:   Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. 3-ը այրվածքային բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:  

Read More
Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։   «Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ…

Read More
Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր…

Read More
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ
		26.09.2023 . Արցախ

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ 26.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:   «Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և…

Read More
Շվեդիան ԿԽՄԿ-ին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար. դեսպան

Շվեդիան ԿԽՄԿ-ին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար. դեսպան

Շվեդիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ բժշկական փոխադրումների, պարենի և դրամական ներդրումների համար: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Read More
Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ

Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։   «Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։   Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։   Ներկա պահին մեզ…

Read More
Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված…

Read More
Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Կալյուրանդ

Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Կալյուրանդ

Հարավային Կովկասի հետ կապերի հարցով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ շատ մտահոգիչ է համարում երկու միտում. առաջինը, որ էթնիկ հայերը վախից ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, և երկրորդ՝ Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերը:   The Guardian պարբերականի հետ զրույցում Կալյուրանդը նշել է, որ հասկանում է ԼՂ հայերի վախը, հույս հայտնել, որ մարդասիրական…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի՝ ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:   «Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհոֆստադտը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհոֆստադտը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհոֆստադտը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ:   «Լեռնային Ղարաբաղում աղաղակող էթնիկ զտումը պահանջում է Եվրամիության խիստ պատժամիջոցներ: Այն պահանջում է նաև վերաիմաստավորել, թե որքանով ենք մենք էներգետիկ ոլորտում կախված նման ռեժիմներից։   Ե՞րբ պետք է Եվրամիությունը վերջապես սովորի աշխարհաքաղաքական խաղը խաղալ ուժով, այլ ոչ թե խոսքերով»,- նշել է նիդերլանդցի պատգամավորը…

Read More
ՀՀ տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով

ՀՀ տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։   Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ…

Read More
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա
		26.09.2023 . Տարածաշրջան

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա 26.09.2023 . Տարածաշրջան

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը և կրկին կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին հավատարիմ մնալ տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան:   «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարանալուց հետո ես անմիջապես հանդես եկա հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Դրանից հետո, որքանով…

Read More
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ուժեղացնող խոսքերից ու գործողություններից

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ուժեղացնող խոսքերից ու գործողություններից

Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: «Վաշինգտոնին կոչ ենք անում զերծ մնալ ծայրաստիճան վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը: Դրանով հաստատվում է, որ ԱՄՆ և իր դաշնակիցների խնդիրը ոչ…

Read More
Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

Սեպտեմբերի 26-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում…

Read More
Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. Կոլոննա

Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «ԼԵռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:

Read More
ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ՄԱԿ-ն օգնություն կցուցաբերի ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց, եթե նրանց հասանելիություն ապահովվի: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը: «Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Եթե ՄԱԿ-ին հասանելիություն ապահովվի, մենք պատրաստ կլինենք հումանիտար կարիքների գնահատում կատարել և իրավիճակից տուժած անձանց օգնություն ցուցաբերել: Մենք ներկայացուցիչներ ունենք…

Read More
ՌԴ-ն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ խաղաղապահ Հաղորդում է, որ զորախումբը վերահսկում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի պահպանումը: «Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը նոր զինված առճակատման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի բացառումն է: Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից զանգվածային հումանիտար աջակցություն…

Read More