Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում ևս երկու զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. ԼՂ ԱԻՊԾ
		29.09.2023 . Արցախ

Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում ևս երկու զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. ԼՂ ԱԻՊԾ 29.09.2023 . Արցախ

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից` տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։

Read More
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են

Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` մանրամասնելով. «Մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»:

Read More
Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ
		29.09.2023 . Արցախ

Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ 29.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ: Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 20.892 տրանսպորատային միջոց: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ժամը 20:00-ի դրությամբ առկա տվյալները:

Read More
Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի համար նախատեսված մարդասիրական օգնության մասին: «Դանիան Կարմիր խաչի միջոցով 1 միլիոն կրոն (140000 դոլարից ավելի.- խմբ.) է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնության համար»,- գրել է դեսպանը:

Read More
Բայրամովը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի խորհրդականի հետ

Բայրամովը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի խորհրդականի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունից հետո և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։    Ըստ ԱԳՆ-ի՝ ադրբեջանցի նախարարն իր զրուցակցին տեղեկացրել է Բաքվի կողմից ԼՂ հայ բնակչության կարիքները բավարարելու համար ձեռնարկվող հրատապ միջոցների և նրա վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։

Read More
2 հոգի օդանավակայանում մահացավ. ՀՀ հասած ականատեսների վկայությունները

2 հոգի օդանավակայանում մահացավ. ՀՀ հասած ականատեսների վկայությունները

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան, ինսուլտի դեպքեր. Գորիսում հայտարարել է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տասն ամիս շրջափակված ԼՂ-ում թերսնված, անհրաժեշտ դեղորայք չստացած բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն առողջական խնդիրներ ունեն, և շատ կարևոր են նրանց կարիքների արագ գնահատումը, անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը: Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Read More
«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում

«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում

«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ԼՂ-ում «Ղարաբաղ տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքի դադարեցման մասին։ 

Read More
ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը պատրաստ է մոբիլիզացնելու լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին
		29.09.2023 . Միջազգային

ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը պատրաստ է մոբիլիզացնելու լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին 29.09.2023 . Միջազգային

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Հայաստանում փախստականների թվի արագ աճով, ինչպես նաև սահմանին առաջացած հերթերի կապակցությամբ: Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ներկայացրել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հայտարարությունը, ըստ որի՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շարասյուները՝ ավելի շատ օգնության պարագաներով, ճանապարհին են, և որ ՄԱԿ-ի գործակալությունը…

Read More
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։ «Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այդ հարցին, քանի որ այժմ խոսքը Ադրբեջանի տարածքում տեղակայված առաքելության մասին է։ Դա կդառնա ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հունվարի…

Read More
Ադրբեջանը հաղորդել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին

Ադրբեջանը հաղորդել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ձերբակալվել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը: Բաքուն նրան վերագրում է ահաբեկչական հանցագործություններ։

Read More
Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է

Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցերին։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է ԼՂ հայերի հետ շփումների պատասխանատու:  Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև…

Read More
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:   «Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական՝ չնայած հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշմանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետություն գոյությունը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո, և…

Read More
Արմավիրի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 մարդ են ընդունել
		29.09.2023 . Արցախ

Արմավիրի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 մարդ են ընդունել 29.09.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձի ընդունել են Արմավիրի մարզում, նրանց ապահովել տանիքով։ Սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների ապահովմանը զուգահեռ, որոշ տեղահանվածներ ստացել են բուժաջակցություն ու դեղորայք։ Առաջիկայում լուծում կտրվի նաև երեխաների դպրոց հաճախելու խնդրին։ Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան

Read More
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն օգնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն օգնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի ՄքՔեյնը Իքսի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու մասին: «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մեր թիմը Հայաստանում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է, սահմանի մոտ, աջակցում է բռնությունից փախչող ընտանիքներին: Մենք արդեն վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2000 մարդու տաք սնունդով ապահովելու համար և անհրաժեշտության դեպքում…

Read More
ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին, ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու»,- ասել է նա։ Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն նաև…

Read More
ԵՄ ներկայացուցիչները դիտորդական առաքելության հետ պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵՄ ներկայացուցիչները դիտորդական առաքելության հետ պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է իր գործունեությունը Գորիսի շրջանում: «Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների գրասենյակի գործընկերների հետ միացավ Գորիսում գտնվող մեր դիտորդներին՝ պարեկելու Լաչինի միջանցքի մուտքը՝ ներկա իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և…

Read More
Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը` հուզմունքից խեղդվելով. Ֆրանսիացի լուսանկարիչը` ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկների մասին

Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը` հուզմունքից խեղդվելով. Ֆրանսիացի լուսանկարիչը` ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկների մասին

Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով լուսանկարել է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ տեղահանված անձանց, ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուսանկարում էի երեխաներին (48 ժամ ճանապարհ` մեքենայի բեռնաթափքի վրա` Լաչինի միջանցքով անցնելու համար), և հանկարծ երեխաներից մեկը ինձ խնձոր տվեց: Ես ցանկանում էի մերժել, որովհետև դա նրան ավելի անհրաժեշտ էր, քան ինձ, բայց նրա հայրը և նա…

Read More
Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կլքեն տարածաշրջանը. Ռոբին Վագեներ

Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կլքեն տարածաշրջանը. Ռոբին Վագեներ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից։ «Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյուները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով: Հնարավոր է, որ առաջիկա օրերին բնակիչների…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը

Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը

«Երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, Եվրոպայի խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից վերջերս Հարավային Կովկասի լեռնային անկլավի ռազմական գրավումից հետո»,- նշված է ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:  «Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման արդյունքում Բաքուն վերականգնեց ռազմական վերահսկողությունը երկար ժամանակ վիճելի տարածաշրջանի նկատմամբ և հանգեցրեց էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի իրենց տներից: Հայաստանի…

Read More
ՄԻՊ հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերն աշխատում են Գորիսում, Կոռնիձորում և Վայքում

ՄԻՊ հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերն աշխատում են Գորիսում, Կոռնիձորում և Վայքում

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում են: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:   «Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։   Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116 100»,- նշված…

Read More
Ճանկաթաղ և Մյուրիշենի գյուղերի տարածքներում հայտնաբերվել է ևս երկու աճյուն

Ճանկաթաղ և Մյուրիշենի գյուղերի տարածքներում հայտնաբերվել է ևս երկու աճյուն

Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Read More
ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա․ Շերման

ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա․ Շերման

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարություն է տարածել, նշել, որ այս շաբաթ այցելել է Հայաստան՝ անձամբ շփվելու այն մարդկանց հետ, որոնք սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի խմբերի և Հայաստան փախած ավելի քան 50 հազար մարդու անվտանգությամբ: Մենք շնորհակալ…

Read More