Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հարցը փակված է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգի հարցն այսուհետ «փակված» է: «Վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշվել է՝ ով է կառավարելու Թուրքիան։ Խորհրդարանական համակարգի շուրջ քննարկումներն այլևս դադարեցված են»,- ասել է Էրդողանը: Մինչև 2016 թվականը Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր գործում։ 2017 թվականի հանրաքվեից հետո…
