Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ապա այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։ Ծովակալ Իրանին այցելել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորամասեր և այս երկրի բարձրագույն ռազմաուսումնական կենտրոններ: Իրանցի հրամանատարն ընդգծել է հարևան երկրների կարևորությունը՝ նշելով, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել հարաբերությունները պաշտպանական, հատկապես ծովային…

Read More
ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի վերջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն. Պանկին

ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի վերջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն. Պանկին

ԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստվում են դեկտեմբերի վերջին ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը կստորագրվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում՝ դեկտեմբերի վերջին: Փոխնախարարը չի պարզաբանել, թե ով է ստորագրելու փաստաթուղթը Իրանի կողմից։

Read More
Միացյալ Նահանգները, ի թիվս այլոց, պետք է աջակցի նաև էթնիկ հայերին. Բլինքեն

Միացյալ Նահանգները, ի թիվս այլոց, պետք է աջակցի նաև էթնիկ հայերին. Բլինքեն

Վաշինգտոնը ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքավորներին ամբողջ աշխարհում՝ հայտարարել է Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի կազմակերպած միջոցառմանը: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի նաև էթնիկ հայերին: Բլինքենը պնդել է՝ ամերիկյան կողմի աջակցությունը դուր չի գալիս որոշ դերակատարների՝ մասնավորապես Պեկինում, Մոսկվայում և Թեհրանում:

Read More
ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումներին

ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումներին

Ռուսաստանը խիստ բացասաբար է վերաբերվում ցանկացած երկրի կողմից Կիևի ռեժիմին օգնելու ցանկացած դրսևորման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումների վերաբերյալ հարցին: «Դա վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանից, թե մենք ինչ կապերով ենք կապված»,- ասել է Զախարովան, հավելել՝ այդ զենքերով սպանում են ՌԴ քաղաքացիների:

Read More
Զախարովան Հայաստանին կոչ է արել Արևմուտքին վստահելու հարցում հաշվի առնել հարևան երկրների փորձը

Զախարովան Հայաստանին կոչ է արել Արևմուտքին վստահելու հարցում հաշվի առնել հարևան երկրների փորձը

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին կայացած հանդիպումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել սահմանազատման գործընթացին: «Դա ենթադրում է անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում: Դա երեկ հաստատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է փոխվարչապետների…

Read More
Չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում. Բայդեն

Չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում. Բայդեն

Ջո Բայդենը հայտարարել է՝ վստահ չէ, որ կառաջադրվեր ԱՄՆ նախագահի ընտրություններում, եթե Դոնալդ Թրամփը չառաջադրվեր: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի, քանի որ վերջինս, ըստ Բայդենի, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Ավելի ուշ՝ լրագրողների հարցին՝ արդյոք նա դուրս կգա ընտրապայքարից, եթե Թրամփը հրաժարվի մասնակցել ընտրություններին՝ Բայդենը պատասխանել է՝ ո՛չ…

Read More
Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով. Ալիև

Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով. Ալիև

Ադրբեջանի նախագահը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողովին, որին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկա են օտարերկրյա 60 փորձագետներ։   Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն հստակ դիրքորոշում էր որդեգրել. Ղարաբաղում բնակվող մարդիկ երկու ընտրություն ունեին՝ կա՛մ դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ բնակության այլ վայր են գտնում։ Այլ տարբերակ չկար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։…

Read More
Իսրայելի հետ Թուրքիայի դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին․ Ֆիդան

Իսրայելի հետ Թուրքիայի դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին։ Պատասխանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալի հարցին՝ Ֆիդանն ասել է. «Իսրայելի հետ մեր հարաբերությունների 74-ամյա պատմությունը երբեք չի տարվել ի վնաս Պաղեստինի արդար գործի»։ Պատգամավորը նաև հարցրել է՝ արդյոք Թուրքիան կդադարեցնի՞ դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի Պետության հետ, կամ…

Read More
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ

Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման համար։ Այդ մասին նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ «ԵՄ-ն մոբիլիզացնում է ջանքերը՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ 2023…

Read More
ԱՄՆ-ը չի դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ․ Միլլեր

ԱՄՆ-ը չի դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ․ Միլլեր

Վաշինգտոնը երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ. դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին։   Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր՝ խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար Վաշինգտոնը համապատասխան արձագանք կտա, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն լինի:…

Read More
Այս տարի կարևոր քայլ ենք կատարել բյուջեի եկամուտները և ծախսերի արտացոլումն ամբողջական դարձնելու ուղղությամբ. ՀՀ ֆինանսների նախարար

Այս տարի կարևոր քայլ ենք կատարել բյուջեի եկամուտները և ծախսերի արտացոլումն ամբողջական դարձնելու ուղղությամբ. ՀՀ ֆինանսների նախարար

Առաջին ընթերցմամբ ներկայացված բյուջեի համեմատությամբ եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 47,5 միլիարդ դրամ: Այս տարի կարևոր քայլ ենք կատարել բյուջեի եկամուտները և ծախսերի արտացոլումն ավելի ամբողջական դարձնելու ուղղությամբ և եկամտային հարկի հիփոթեքի գծով վերադարձը նախատեսել ենք եկամուտներում և ծախսերում: Նախկինում այս գումարները չէին արտացոլվում ո՛չ եկամուտներում, ո՛չ էլ ծախսերում՝ էականորեն խեղաթյուրելով թե՛ մեր եկամուտների…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար
		06.12.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար 06.12.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար։   Երեկ Բորելը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:   Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԵՄ պաշտոնյան հերթական անգամ սխալ տեսակետ…

Read More
Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները: Նշվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, կարևորել Իրանի տարածքով…

Read More
Ռազմական գործողությունների ավարտին Իսրայելի բանակը պետք է զինաթափի Գազայի հատվածը. Նեթանյահու

Ռազմական գործողությունների ավարտին Իսրայելի բանակը պետք է զինաթափի Գազայի հատվածը. Նեթանյահու

Ռազմական գործողությունների ավարտին Գազայի հատվածը պետք է զինաթափվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` ընդգծելով, որ դա կարող է ապահովել միայն Իսրայելի բանակը: Նեթանյահուն այս հարցում միջազգային մասնակցությունն անընդունելի է համարել:

Read More
Բաքուն շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում. Բայրամով

Բաքուն շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարին Մոսկվայում ընդունել է Լավրովը: Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգիչ է համարել հակամարտությունները ուժի միջոցով լուծելը, նշել, որ Ադրբեջանի ռազմական միջամտությունը 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել ԼՂ-ից մեկ շաբաթվա ընթացքում: Տարածաշրջանային զարգացումները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
Այսօր Ախալցխայում  կայացել է հանդիպում թուրքական պատվիրակության հետ

Այսօր Ախալցխայում կայացել է հանդիպում թուրքական պատվիրակության հետ

Վերջին ամիսներին Ախալցխայի բնակիչները գնում են Թուրքիա՝ Արդահան սննդամթերք և կենցաղային իրեր գնելու համար։ Պատճառը ապրանքների ցածր գներն են՝ թուրքական լիրայի արժույթի գնաճի պատճառով։ Այսօր Ախալցխայի և Արդահանի քաղաքային մարմինների նիստում խոսվել է առևտրի դյուրացման և դրա հետ կապված խնդիրների մասին։ Զրույցն անդրադարձավ նաև այս երկու քաղաքապետարանների միջև հարաբերությունների խորացմանը։ Հանդիպմանը խոսվել է «Վալե» մաքսակետում…

Read More
Պարսից ծոցի երկրները 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար

Պարսից ծոցի երկրները 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների առաջնորդները լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար, երբ անկլավում հակամարտությունն ավարտվի: Այս որոշումն ընդունվել է Դոհայում կայացած գագաթնաժողովից հետո։ «Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կանգնած է պաղեստինցի ժողովրդի կողքին, մշտական աջակցություն է ցուցաբերում մեղմելու Գազայի հատվածի բնակիչների տառապանքները, ինչպես նաև ձգտում է օգնության…

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «ապոկալիպտիկ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «ապոկալիպտիկ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը վերսկսված մարտերի ֆոնին իրավիճակը Գազայի հատվածում որակել է որպես «ապոկալիպտիկ», և, ըստ նրա, այն շարունակում է վատթարանալ: Գրիֆիթսի խոսքով՝ Գազայում «անվտանգ վայրեր չկան»։ «Ո՛չ հիվանդանոցներում, ո՛չ ապաստարաններում, ո՛չ փախստականների ճամբարներում: Սովորական մարդկության նկատմամբ այս բացահայտ արհամարհանքին պետք է վերջ տրվի»,- շեշտել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը…

Read More
Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը: «Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև այն, ինչ մենք…

Read More
Թուրքիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Իսրայելին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ին հետապնդման հետևանքների մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Իսրայելին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ին հետապնդման հետևանքների մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան զգուշացրել է Իսրայելին թուրքական տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության հնարավոր գործողության լուրջ հետևանքների մասին։ Նախարարի հայտարարությունը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Երկուշաբթի տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացրել Է իսրայելական հատուկ ծառայություններին հանրապետության տարածքում ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներին հետապնդելու հետևանքների մասին: Այդ զգուշացումը…

Read More
ԱՄՆ-ը աշխատում է Գազայի հատվածը Պաղեստինի հսկողությանը փոխանցելու ծրագրի ուղղությամբ. Politico

ԱՄՆ-ը աշխատում է Գազայի հատվածը Պաղեստինի հսկողությանը փոխանցելու ծրագրի ուղղությամբ. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները Գազայի հատվածի հետկոնֆլիկտային կառավարման բազմափուլ պլան են մշակում: Ինչպես հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, այն նախատեսում է տարածաշրջանի անցում պաղեստինյան իշխանությունների վերահսկողությանը, անկլավում իրավիճակի կայունացման համար միջազգային ուժերի ժամանակավոր ներգրավումից հետո։ Ընդհանուր հայեցակարգը հանգում է «Գազայի բազմափուլ վերակառուցմանը իսրայելական զորքերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև ծանր մարտերի…

Read More
ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով. ТАСС

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով. ТАСС

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,…

Read More
Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։   Իր…

Read More
Իսրայելական զորքերը գրոհել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքը

Իսրայելական զորքերը գրոհել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքը

Իսրայելական բանակը Գազայի հատվածից բացի ռազմական գործողություններ է իրականացնում նաև Հորդանան գետի արևմտյան ափին: WAFA պաղեստինյան գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 50 ռազմական մեքենա և չորս բուլդոզեր է օգտագործել երեքշաբթի գիշերը պաղեստինյան Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ: Ըստ գործակալության՝ քաղաքի վրայով թռել են անօդաչու թռչող սարքեր, իսրայելցի դիպուկահարները դիրքեր են զբաղեցրել…

Read More
Մոսկվան հեռանկարային է համարում Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային հարթակը. Լավրով

Մոսկվան հեռանկարային է համարում Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային հարթակը. Լավրով

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Հանդիպումից առաջ արտգործնախարարները հանդես են եկել կարճ հայտարարություններով, նշել՝ անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային հարցերին: Լավրովն ասել է, որ գործընկերոջ հետ մտադիր է մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, որը, նրա խոսքով, Մոսկվան հեռանկարային է համարում: ՌԴ ԱԳ…

Read More
ԱՄՆ 60 սենատոր կոչ են արել Կոնգրեսին և նախագահին՝ ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ 60 սենատոր կոչ են արել Կոնգրեսին և նախագահին՝ ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ 60 սենատոր և ներկայացուցիչ, միանալով դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին՝ մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: «Քանի որ Կոնգրեսը դիտարկում է լրացուցիչ ֆինանսավորում մեր դաշնակիցների անվտանգությունը բարձրացնելու համար, մենք կցանկանայինք ընդգծել Հայաստանի Հանրապետության խոցելի ժողովրդավարությունը, որն ամերիկյան աջակցության կարիքն ունի։ Մենք…

Read More
Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։   Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:   Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների…

Read More
Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ

Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ

Գազայի հատվածում ակտիվ մարտերը շարունակվում են, ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը: Իսրայելական կողմը գործողություններ է իրականացնում նաև հարավում, ուր ավելի վաղ մեկ միլիոնից ավելի մարդ էր տեղափոխվել՝ համեմատաբար անվտանգ պայմաններում լինելու համար: Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակիչներին Իսրայելի բանակը կոչ է արել տարհանվել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջակա տարածքներ, որոնք,…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար

Մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա:…

Read More
«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

Վրաստանի բոլոր շրջաններում «Դու Եվրամիությունում ես» արշավի  շրջանակներում  Եվրամիության դրոշի համար խորհրդանշական կերպով աստղեր են կարվում, մեկ աստղ կարվել է նաեւ Ախալցխայում։ Ակտիվիստները հավաք են անցկացրել, որին մասնակցել են քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ։  Հանդիպումը տեղի է ունեցել ժողովրդավարական փոխգործակցության կենտրոնում, որտեղ խոսվել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության մասին։ Քաղաքացիական ակտիվիստներն նշում  են, որ իրենք արդեն…

Read More