Ծուղրութ գյուղում նախատեսվում է նոր դպրոց կառուցել 250 աշակերտի համար

Ծուղրութ գյուղում նախատեսվում է նոր դպրոց կառուցել 250 աշակերտի համար

Ախալցխայի  քաղաքապետարանը մարզերում իրականացվող ծրագրերի հիմնադրամի շրջանակներում ներկայացրել է ֆինանսավորման 23 նախագիծ։ Դրանց թվում է, այսպես կոչված, թիվ 4 «Ջակելի» մանկապարտեզը, շինարարության արժեքը կազմում է ավելի քան 1,600,000 լարի։ Մանկապարտեզի ապամոնտաժման վրա քաղաքապետարանը ծախսել է մինչև 40 հազար լարի։ Ծուղրութ գյուղում հանրային դպրոցում ուսումնական գործընթացը 2022 թվականի սկզբին ընդհատվել էր վթարային դպրոցի շենքի պատճառով, աշակերտները…

Read More
Երեք երկրի ղեկավար հրաժարվել է Լուկաշենկոյի հետ լուսանկարվել Դուբայի համաժողովում

Երեք երկրի ղեկավար հրաժարվել է Լուկաշենկոյի հետ լուսանկարվել Դուբայի համաժողովում

Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել իրենց բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Դուբայում կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի COP28 համաժողովի ժամանակ, հայտնել է Լիտվայի առաջնորդ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ծառայությունը: «Սա ընտանեկան լուսանկար է։ Լուկաշենկոն կապ չունի այն ընտանիքի հետ, որին մենք ցանկանում ենք պատկանել»,- ասել է Լիտվայի նախագահը Delfi գործակալությանը։ Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահի…

Read More
Հրադադարը կարող է շարունակվել, եթե ՀԱՄԱՍ-ն ավելի շատ պատանդների ազատ արձակի. The Washington Post

Հրադադարը կարող է շարունակվել, եթե ՀԱՄԱՍ-ն ավելի շատ պատանդների ազատ արձակի. The Washington Post

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գործողություններին ի պատասխան վերսկսել է լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 60-ի: ՑԱՀԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է հրադադարը խախտելու և պատանդներին ազատ արձակելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար: Իսրայելական կողմի տվյալով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ գերիների…

Read More
Իրանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել COP-28-ին՝ Իսրայելի ներկայության պատճառով. ԶԼՄ-ներ

Իրանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել COP-28-ին՝ Իսրայելի ներկայության պատճառով. ԶԼՄ-ներ

Իրանի պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորությամբ, Իսրայելի մասնակցության պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Տեղեկության համաձայն՝ հինգշաբթի երեկոյան պատվիրակությունը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու համաժողովին և ծրագրել է այցի շրջանակներում Պաղեստինի հարցը քննարկել մասնակից…

Read More
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը դեկտեմբերի 1-ին հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը պարունակում է 254 մարդու անուն: Վերջին երկու ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացել է ևս 17-ով։ Ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Abzas Media ինտերնետային հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն, խմբագրության աշխատակից Նարգիզ Աբսալամովան,…

Read More
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին: ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական…

Read More
Պուտինը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի օտարերկրյա ներդրողներին զրկել է բաժնեմասից

Պուտինը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի օտարերկրյա ներդրողներին զրկել է բաժնեմասից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝  «Պուլկովոն» կառավարող «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասների» կանոնադրական կապիտալում կիպրական ընկերության բաժնետոմսերի 100%-ն անցնում է Холдинг ВВСС-ի կառավարմանը: Հրամանագրում ասվում է, որ դա անհրաժեշտ է՝ «կապված Ռուսաստանի ազգային շահերի և տնտեսական անվտանգության սպառնալիքի հետ, որն առաջացել է որոշ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների խախտման հետևանքով»: Այսպիսով, օտարերկրացիները…

Read More
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Բաքուն հավատացած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղություն հնարավոր կլինի հասնել երկխոսության և հարևանների…

Read More
Իսրայելական հետախուզությունը նպատակ ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդներին ամբողջ աշխարհում. Wall Street Journal

Իսրայելական հետախուզությունը նպատակ ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդներին ամբողջ աշխարհում. Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն առաջիկա ժամերին կփորձեն հարձակվել Գազայի հատվածում տեղակայված իսրայելական ուժերի վրա, ինչպես նաև զանգվածային հրթիռակոծության ենթարկել Իսրայելի տարածքը, հաղորդում է իսրայելական բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները: Wall Street Journal-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ…

Read More
ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմի հարձակման պատասխանատվությունը

ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմի հարձակման պատասխանատվությունը

ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմում մարդաշատ ավտոբուսի կանգառի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Պաղեստինյան խմբավորումը հայտնել է, որ զինված անձինք եղել են իր ռազմականացված թևի՝ «Ալ-Քասամ բրիգադների» անդամներ: Զինյալները նաև կոչ են արել «ուժեղացնել դիմադրությունը» Իսրայելին՝ չհստակեցնելով, դա վերաբերում է գրավյալ Արևմտյան ափի՞ն, թե՞ Գազայի…

Read More
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվել են

Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվել են

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Նոյեմբերի 24-ին ուժի մեջ է մտել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին համաձայնագիրը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ավարտից հետո երկարաձգվել է:…

Read More
Զելենսկին այցելել է առաջնագիծ

Զելենսկին այցելել է առաջնագիծ

Ռուսական և ուկրաինան ուժերը հայտնում են մարտի դաշտում փոխադարձ հարվածների և էական կորուստներ պատճառելու մասին: ՌԴ ՊՆ տվյալով՝ ռուսական կողմը հետ է մղել ուկրաինական գրոհները Կուպյանսկի և Զապորոժիեի ուղղությամբ, վերականգնել Դոնեցկի գյուղերից մեկի նկատմամբ վերահսկողությունը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ վերջին ժամերին առաջնագծում 70-ից ավելի բախում է գրանցվել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, հրթիռային…

Read More
Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Բայրամովը և Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի օրակարգը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային զարգացումներ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու բանակցությունների հեռանկարները:

Read More
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ

Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն 4-րդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները հանդիպել են Երուսաղեմում: Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա,…

Read More
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:

Read More
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 14 պատանդի՝ Թաիլանդի 4 քաղաքացու և 10 իսրայելցու: Նշվում է, որ ազատ արձակված գերիների թվում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 2 անձ է եղել: Իսրայելական բանտերից էլ ազատվել է 30 պաղեստինցի: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է՝ պատրաստ են իսրայելցի զինվորականներին փոխանակել բանտարկված մյուս պաղեստինցիների հետ: Շարժման տվյալով՝ Իսրայելի բանտերում շուրջ 6000 պաղեստինցի է…

Read More
Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է օտարերկրյա քաղաքացիների համար ներդնել «հավատարմության համաձայնագիր» հասկացությունը, որը ենթադրում է երկիր մուտք գործող օտարերկրացիների համաձայնությունը մի շարք սահմանափակումներին: ТАСС գործակալության տեղեկության համաձայն՝ դրանց թվում են Ռուսաստանի պետական քաղաքականության վարկաբեկման արգելքը, ավանդական ընտանեկան արժեքների ժխտումը և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ներդրման խեղաթյուրումը: Օրինագծի համաձայն՝ «ՌԴ տարածքում գտնվելու…

Read More
ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի

ԵԱՀԿ նախագահությունը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ «Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- ասել է նա Սկոպյեում կազմակերպության արտգործնախարարների նիստի ժամանակ, հավելել՝ ԵԱՀԿ-ն հարթակ է…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին՝ հայտնում են լրատվամիջոցները: Հատկանշական է, որ դեսպանը կսկսի իր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա լարվածության ֆոնին։ Լիբբիի թեկնածությունը հաստատվել էր նոյեմբերի սկզբին Սենատի կողմից՝ նրա նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը դեսպան չունի Ադրբեջանում անցած ամառվանից: Լիբբին ավելի վաղ զբաղեցրել է…

Read More
Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմավարական շահ ունի՝ զարգացնելու Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում: Եվրամիությունը նաև առաջարկում է Անկարային վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը, որը դադարեցվել էր 2019 թվականին: Բորելը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որը, սակայն, նրա խոսքով, չի ազդում Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների…

Read More
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն. Բորել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման մասին: «Քննարկել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը և մեր առջև բացվող հեռանկարները: Մենք միասին աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների շահերի վրա։ Տարածաշրջանային ծրագրերը, «Խաղաղության խաչմերուկը» պետք է…

Read More
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր…

Read More
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։   Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է…

Read More
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ կա Հարավային Կովկասում զարգացումներին: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ըստ հաղորդագրության՝ «անդրադարձ է եղել այդ հարցերին արտատարածաշրջանային դերակատարների միջամտության փորձերին»։ Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկարատև խաղաղության…

Read More
Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կհիշվի որպես «Գազայի դահիճ»: Էրդողանը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր անվերապահորեն սատարում են Նեթանյահուին, հավասարապես մեղավոր են: Խոսելով հրադադարի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ մարդասիրական դադարը դրական է արյունահեղության մասնակի դադարեցման առումով: Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին,…

Read More
Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք

Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք

Ֆրանսիան հայտարարել է լողափերին ծխելու արգելքի մասին՝ ծխելու դեմ ավելի լայն արշավի շրջանակում: Մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը ծխելը կարգելվի նաև դպրոցների մոտ, կանաչ տարածքներում՝ որպես քառամյա «հակածխախոտային ծրագրի» մաս։ Ֆրանսիայում արդեն կա ծխախոտից ազատ 7200 գոտի: Դրանք ներառում են երկրի հարավում գտնվող անտառային տարածքները, որոնք գտնվում են անտառային հրդեհների մեծ վտանգի տակ: Իշխանությունները դեռ մանրամասներ չեն…

Read More
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար Կատարի հետ հաշիվներ մաքրելու մտադրության մասին

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար Կատարի հետ հաշիվներ մաքրելու մտադրության մասին

Իսրայելը մտադիր է պատանդների ազատ արձակման գործարքի ավարտից հետո Կատարի հետ «հաշվեհարդար տեսնել» ՀԱՄԱՍ շարժման լեգիտիմացմանն ուղղված նրա գործունեության համար, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի ռազմավարական հարցերով տեղակալ Յոշ Զարկան: «Մենք հաշիվներ ենք մաքրելու Կատարի հետ, որը դեր է խաղացել այն ամենում, ինչը կապված Է ՀԱՄԱՍ-ի դիրքավորման և նրա գործունեության լեգիտիմացման հետ։ Կատարը մեզ…

Read More
Ռուսաստանը կորցրել է տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում

Ռուսաստանը կորցրել է տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում

Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է իր տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդում։ Այդ մասին են վկայում կազմակերպության մասնակից պետությունների 28-րդ համաժողովի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքները։ Ռուսաստանը ստացել է 65 ձայն՝ անհրաժեշտ նվազագույնը՝ 66-ի փոխարեն։ Արևելյան Եվրոպայի խմբից ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդում տեղեր են ստացել Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան։ Լիտվան խորհրդին մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Ռուսական…

Read More
Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայում երկար ու դժվար մարտերին

Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայում երկար ու դժվար մարտերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները և Կիևը պետք է պատրաստ լինեն «երկար ու բարդ» մարտական ​​գործողություններին ուկրաինական հակամարտությունում, ինչպես նաև ընդգծել է, որ F-16-ների մատակարարումները «չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում»։ «F-16-ները կուժեղացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը: Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ չկա սպառազինությունների որևէ համակարգ, որն ինքնին կփոխի իրավիճակը…

Read More
Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:

Read More