ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ. Թոմաս-Գրինֆիլդ
ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել նման գործողությունները: Ի գիտություն ենք ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են, և եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական…
