Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով: «Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնը։

Read More
Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է Բաքվին, Էրդողանն աջակցություն է հայտնում

Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է Բաքվին, Էրդողանն աջակցություն է հայտնում

Բաքվի գործողություններին աջակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը ներկայացրել է, թե Հայաստանը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոստում է տվել և սպասում են, որ Երևանն այդ խոստումը կատարի: «Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է»,- հայտարարել է Էրդողանը, հավելել՝ դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Թուրքիայի…

Read More
Շվեդիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Շվեդիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Շվեդական Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի և ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության անդամները հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանց ագրեսիան «հակաահաբեկչական գործողություն է», որը նրանք ձեռնարկել են Լեռնային Ղարաբաղում, սակայն դա, կարծես, հերթական փորձն է…

Read More
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետը

ԼՂ-ի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր ընկել է ադրբեջանական ցեղասպան ուժերի հետ մարտում՝ պաշտպանելով իր հայրենիքը։   Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:   «Անձամբ ճանաչում էի նրան: Նա խիզախ, ազնիվ ու նվիրյալ հայ էր, ով միշտ եղել է բոլոր մարտերի առաջնագծում»,- գրել է Բեգլարյանը:

Read More
Բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան. Միրզոյանը՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

Բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան. Միրզոյանը՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:   Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։     Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների…

Read More
Պետք է շտապ վերադառնալ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը. ՌԴ ԱԳՆ

Պետք է շտապ վերադառնալ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղն…

Read More
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ադրբեջանի  կողմից ԼՂ-ի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին

Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։ Նա նկատել է, որ պատերազմի հետևանքները նկատելի են ոչ միայն մարդասիրական առումով դրանք ազդեցություն կունենան համաշխարհային մակարդակով գնաճի վրա։  Ֆերնանդեսի խոսքով՝ ինքն օրեր առաջ անդրադարձել էր Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։  «Հենց այսօր,…

Read More
ԱՄՆ-ը լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքեն

ԱՄՆ-ը լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ:   Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։    «ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ վարչապետին հայտնել է, որ Միացյալ…

Read More
Սա էթնիկ զտում է, որն Ադրբեջանն իրականացնում է օրը ցերեկով. ԼՂ ՄԻՊ

Սա էթնիկ զտում է, որն Ադրբեջանն իրականացնում է օրը ցերեկով. ԼՂ ՄԻՊ

120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, 2,000 հղի կանայք, 20,000 տարեցներ, ովքեր 9-ամսյա շրջափակման ընթացքում բախվել են սաստիկ սովի, թերսնման և զրկված են եղել կենսական անհրաժեշտության բոլոր մթերքներից ու ապրանքներից, այժմ ենթարկվում են ֆիզիկական սպառնալիքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված մասշտաբային ահաբեկչության հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ…

Read More
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և լիցքաթափել իրավիճակը։    Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։     Ալիևը պատրաստակամություն է հայտնել…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ, տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. ԼՂ ՊՆ
		20.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ, տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. ԼՂ ՊՆ 20.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից: «Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և…

Read More
Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ

Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ: «Ես խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից։ Մի քանի ժամվա ընթացքում այն հանգեցրեց զոհերի խաղաղ բնակիչների շրջանում: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել կրակը:…

Read More
Ավելի քան 4000 արցախցի տարհանվել է համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով. Արտակ Բեգլարյան

Ավելի քան 4000 արցախցի տարհանվել է համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով. Արտակ Բեգլարյան

ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարհանվածների թվի վերաբերյալ գնահատականներին:    «Իմ կոպիտ և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է տալիս, որ ավելի քան 4000 արցախցիներ տարհանվել են իրենց համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով։   Վեց համայնք ամբողջությամբ տարհանվել է, մյուսները՝ մասնակի։ Թիվն ավելանում է»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Read More
Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մասին։   «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։   Ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են…

Read More
Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ

Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ

ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Դրանում ասված է. «Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային…

Read More
Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանին՝ ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանին՝ ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում բախումների առնչությամբ, բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ եռակողմ հայտարարությունների դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։ Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ ու ընդգծել. «Իրանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում և վստահ է՝ այդ շրջանի խնդիրները, այդ թվում՝ դրա բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը,…

Read More
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Այս գործողությունները վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանի համար, վեճերը լուծելու համար…

Read More
Բրեդ Շերմանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Բրեդ Շերմանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական շրջանների ահասարսուռ ռմբակոծությունները և սարսափով տեղեկանում, որ հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի երեխա: Այս հարձակումը, զուգորդված շարունակվող շրջափակման հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող ստանալ ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ վերջ չի դրել Արցախում…

Read More
Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին. Էրդողան

Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին. Էրդողան

Հարավային Կովկասում խաղաղության, հանգստության և համագործակցության հաստատման ճանապարհին մեր առջև պատմական հնարավորություն է առկա։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և լիարժեք կարգավորման գործընթաց են սկսել։ «Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը…

Read More
Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Թվում է, թե դրանք բռնապետ Ալիևի ցեղասպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կրակոցներն ու հարվածներն էին: Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար։ Ալիևի ցեղասպան…

Read More
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն. Շոլց

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն. Շոլց

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:    «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ ծայրահեղ իրավիճակում, և այդ պատճառով մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը։…

Read More
Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների պաշտպանությունն է, ինչը նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների խնդիրն է: Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Եվրամիության ղեկավարության ներքո անցկացվող բանակցություններին: «Հաշվի առնելով այսօրվա…

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել «կայուն և ընդգրկուն երկխոսություն»։ Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որոնք այս պահին Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։

Read More
Եթե Ադրբեջանը անհապաղ չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է պատժամիջոցներ կիրառվեն․ Ռասմուսեն

Եթե Ադրբեջանը անհապաղ չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է պատժամիջոցներ կիրառվեն․ Ռասմուսեն

Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «Եթե նրանք հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- նշել է նախկին…

Read More
Բաքուն արձագանքել է բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին

Բաքուն արձագանքել է բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին, պատրաստակամություն հայտնել Եվլախում հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ: Ադրբեջանում հավելել են, որ ռազմական գործողությունները չեն դադարի, մինչև Պաշտպանության բանակը վայր չդնի զենքը, և ԼՂ իշխանությունները չլուծարվեն։

Read More
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է․ ԼՂ ՊՆ

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։   ԼՂ պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։    

Read More
Քանի դեռ ռուս խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել․ Կարտապոլով

Քանի դեռ ռուս խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել․ Կարտապոլով

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան։ «Քանի դեռ ռուս խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել»,- հայտարարել է Կարտապոլովը: Հիշեցնենք, որ այս պահի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, կա 11 վիրավոր, որից 8-ը՝ երեխա:

Read More
Միրզոյանը Քիմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան

Միրզոյանը Քիմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան։ Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter-ի) իր պաշտոնական միկրոբլոգում։ «Ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշել…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում

Որպես ԵԱՀԿ Գործող նախագահ՝ խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և դրանց հետ կապված քաղաքացիական բնակչության վտանգի մասին հաղորդագրություններով՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում նշել է Բույար Օսմանին։ «Կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և հումանիտար նկատառումները պետք է գերակշռեն։ Այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, կհանդիպեմ…

Read More
Փարիզը կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ․ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը

Փարիզը կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ․ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը

Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողության սկիզբը, այդ թվում՝ բնակելի շրջանների դեմ: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ոչ մի արդարացում չի կարող լինել միակողմանի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք արդեն տառապում են մի քանի ամիս տևած ապօրինի…

Read More