Ռուս խաղաղապահները ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գործողությունների սկսվելուց մի քանի րոպե առաջ են տեղեկացել դրա մասին․ Զախարովա

Ռուս խաղաղապահները ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գործողությունների սկսվելուց մի քանի րոպե առաջ են տեղեկացել դրա մասին․ Զախարովա

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի րոպե առաջ են տեղեկացել դրա մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին նախապես զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա հակաահաբեկչական գործողության մասին: Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է…

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Զաքիր Հասանովը Յաշար Գյուլերին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ագրեսիայի մասին։ Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։

Read More
Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Միշել

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր էջում անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիային:   «Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից: Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իսկական երկխոսություն սկսելու համար»,- գրել է նա։

Read More
Ադրբեջանի զինուժը փորձում է առաջանալ ԼՂ ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն

Ադրբեջանի զինուժը փորձում է առաջանալ ԼՂ ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն

ԼՂ ՊՆ-ն-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, շփման գծի ամբողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ԼՂ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։   ԼՂ ՊՆ-ն հայտնում է նաև, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։  

Read More
Էրդողանն անդրադարձել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին

Էրդողանն անդրադարձել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին

Անկարան երբեք չի ապավինել Եվրամիության օգնությանը և չի տեսնում դրա անհրաժեշտությունը՝ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու հավանականությունը՝ Ռեջեփ Էրդողանը նշել է. «Վերջին 50 տարվա ընթացքում Թուրքիան կանգնած է Եվրամիության դռների առջև, սակայն մենք երբեք հույս չենք դրել կառույցի միջոցների վրա»։ Էրդողանը, այնուհանդերձ, ընդգծել է՝ Անկարան դեռ մտադիր չէ…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ է խոցել: Ոչնչացված սարքերի բեկորներն ընկել են բնակելի տարածքներում, ինչի հետևանքով գրանցվել են ավերածություններ: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, հայտնի է 1 զոհի մասին: Ռուսական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել Կրիվոյ Ռոգում և Լվովում: Պայթյուններ են լսվել Օդեսայում, Խարկովի շրջանում և այլ բնակավայրերում: Ուկրաինայի…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

ԵՄ-ն ողջունում է բեռների մատակարարումը Ղարաբաղի հայերին Լաչինով և Աղդամով․ Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։   «ԵՄ-ն ողջունում է բեռների մատակարարումը Ղարաբաղի հայերին Լաչինով և Աղդամով։ Այժմ կարևոր է ապահովել կանոնավոր մատակարարումներ բնակչությանը, Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից երկխոսություն իրականացնել, նվազեցնել լարվածությունը շփման գծում…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը, ծայրամասերը

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը, ծայրամասերը․ «Ակտիվ հարձակողական գործողություններ են սկսվել»,-ասաց պատգամավորը։ Հարցին՝ իսկ արդյոք կա՞ն ռուս խաղաղապահներ, պատգամավորը արձագանքեց․ «Հո չեն ցնդել մի օրում, հիմա ճշտում ենք՝ ինչ է կատարվում, լայնամասշտաբ գործողություններ են։ Հիմա հավաքվում ենք, բարձրանում ենք՝…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ իբր սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետներ ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈՒ երկու զինծառայող, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։   Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով,…

Read More
ԱՀԿ դիմելու Կիևի որոշումը չի ստիպի Վարշավային վերացնել հացահատիկի մատակարարման էմբարգոն․ Մյուլլեր

ԱՀԿ դիմելու Կիևի որոշումը չի ստիպի Վարշավային վերացնել հացահատիկի մատակարարման էմբարգոն․ Մյուլլեր

Ուկրաինան հայցեր է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ, որոնք արգելել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը: «Կիևն ԱՀԿ շրջանակներում Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ խորհրդակցություններ անցկացնելու պահանջներ է ներկայացրել»,- ասված է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ երեք երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների…

Read More
Ստեփանակերտի և շրջանների կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով. ԼՂ ԿԳՄՍ նախարարություն
		19.09.2023 . Արցախ

Ստեփանակերտի և շրջանների կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով. ԼՂ ԿԳՄՍ նախարարություն 19.09.2023 . Արցախ

ԼՂ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով։   «Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
Իրանի խորհրդարանում քննարկվել են վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում

Իրանի խորհրդարանում քննարկվել են վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում՝ հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամոույին։ «Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գծով տեղակալ Ամիր Ահադին զեկույց է ներկայացրել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ ունեցած բազմաթիվ հաղորդակցությունների մասին և ընդգծել, որ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի անվտանգության միջավայրի…

Read More
Կոլոննան անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի տեղափոխմանը

Կոլոննան անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի տեղափոխմանը

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։ «Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է լինի առաջին քայլը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն անվերապահ և անարգել մարդասիրական մուտքի ճանապարհին»,- գրել է դիվանագետը։…

Read More
Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենին

Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարը։ Հասանովը գոհունակություն է հայտնել, որ ադրբեջանաիսրայելական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Իսրայելցի պաշտոնյան էլ ընդգծել է՝ նման այցերը և հանդիպումները կարևոր են առկա շփումների ընդլայնման տեսանկյունից։

Read More
Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ստուգման արդյունքում Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի: ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ կատարված ստուգումներով պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոյից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն…

Read More
ԱՄՆ-ն խրախուսում է ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն

ԱՄՆ-ն խրախուսում է ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ ծայրահեղ կարևոր մարդասիրական պաշարների մատակարարումը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Այս մոտեցումը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար»,- գրել է նա։

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։   «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի…

Read More
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Բլինքեն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք ողջունում ենք մարդասիրական ապրանքների միաժամանակյա առաքումը ԼՂ` Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, մի մոտեցում, որը նախագահ Ալիևը և ես վերջերս քննարկել ենք։ Այս խիստ անհրաժեշտ պաշարների մատակարարումները քայլ առաջ են, և մենք կողմերին խրախուսում ենք ներգրավվել…

Read More
ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԼՂ ՊՆ
		19.09.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԼՂ ՊՆ 19.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ-ն:

Read More
Հարցազրույց Իրինա Շիպակցյանի հետ
		18.09.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հարցազրույց, Մշակույթ

Հարցազրույց Իրինա Շիպակցյանի հետ 18.09.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հարցազրույց, Մշակույթ

Իրինա Շիպակցյանը եզակի աղջիկներից է, ով անտեսելով մի շարք կարծրատիպեր գնացել է երազանքի ետեւից եւ այսօր նրան արդեն սիրում եւ ճանաչում են։ Իրինան երգում է, ստեղծագործում ու անընդհատ սովորում նորը։ Երիտասարդ երգչուհու անցած ուղու եւ ապագայի մասին ավելի մանրամասն ծանոթացեք դիտելով մեր զրույցը։

Read More
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք: «Հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

Read More
Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ. Զախարովա

Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն առաքվող մարդասիրական օգնության վերաբերյալ: «Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի կարգավորմանը՝ մարդասիրական առաքումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ…

Read More
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Ադրբեջանի տարածքում սկսված հորդառատ անձրևները սելավների և հեղեղումների պատճառ են դարձել մի շարք շրջաններում։ Որոշ վայրերում բնակչության տարհանման անհրաժեշտություն է առաջացել։ Աստարայի շրջանի գործադիր իշխանության տվյալներով՝ Աստարաչայ գետի վարարման հետևանքով շուրջ 200 ​​տուն է հեղեղվել։ Վագո գյուղում էլ սելավի հոսքը քշել է 25 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ երկաթբետոնե կամուրջը, հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։…

Read More
ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ: Այդ մասին հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:   «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ…

Read More
Պաշտոնից հեռացվել են Ուկրաինայի պաշտպանության բոլոր փոխնախարարները

Պաշտոնից հեռացվել են Ուկրաինայի պաշտպանության բոլոր փոխնախարարները

Ուկրաինայում պաշտոնանկ են արվել պաշտպանության փոխնախարարները, այդ թվում՝ Աննա Մալյարը և նախարարության պետքարտուղարը: Իր պաշտոնում է մնացել միայն առաջին փոխնախարար Ալեքսանդր Պավլյուկը։ Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, գրում է UNIAN-ը: ԶԼՄ-ները հայտնում են, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի…

Read More
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Կատարի իշխանություններն Իրանին և ԱՄՆ-ին հաստատել են, որ նախկինում սառեցված 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվները փոխանցվել են Դոհայում գտնվող բանկային հաշիվներին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սեպտեմբերի 16-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները բանտարկյալների փոխանակում կիրականացնեն ԱՄՆ-ի հետ այն…

Read More
Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր էջում գոհունակություն է հայտնել «Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցման կապակցությամբ»: «Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի: Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների…

Read More
Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂ պետական նախարար

Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂ պետական նախարար

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:   «Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝   1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) գյուղատնտեսության նախարար….

Read More
Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով

Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով:   Կշարունակեն գործել նաև համար 9 և 10 կտրոնները:  

Read More