Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ծրագրերը  զգուշավորություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում: Ռուսաստանը կվերլուծի տվյալ տեղեկատվությունը և կհետևի իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է:

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն  է տարածել․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։    

Read More
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների…

Read More
Զելենսկին հայտարարել է սեփական զենքի արտադրության և նոր մատակարարումների մասին

Զելենսկին հայտարարել է սեփական զենքի արտադրության և նոր մատակարարումների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է զենքի նոր մատակարարումների ու արտադրություն սկսելու մասին: «Զինվորականների բոլոր կարիքները ներկայացված կլինեն բարձր պաշտոնյաների, գեներալների մոտ, կլինեն նոր մատակարարումներ: Կարևոր է այն, որ կլինի մեր զենքի նոր արտադրություն, զինվորականների հետ ուրվագծել ենք մեզ համար առաջնային որոշ դիրքեր: Այն, ինչ պետք է անել, կանենք»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում:

Read More
Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա. Անն-Լորենս Պետել

Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա. Անն-Լորենս Պետել

Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորենս Պետելն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանի զինտեխնիկայի կուտակումների առիթով: «Արցախի ՊՆ-ն այսօր երեկոյան տեսանյութ է հրապարակել, որում երևում է շփման գծում Ադրբեջանի զինտեխնիկայի և հրետանու անհանգստացնող կենտրոնացումը։ Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա»,- գրել է պատգամավորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Read More
Աղոթում եմ հայ ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի համար. Ադամ Շիֆ

Աղոթում եմ հայ ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի (նախկին Twitter) էջում իր աջակցությունն է հայտնել հայ ռազմագերիների և անհետ կորածների հարազատներին: «Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, անհետ կորածներից շատերի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է: Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում կարոտում են հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ…

Read More
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետդեպ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: «ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել…

Read More
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են. հաղորդվում է առաջին զոհի մասին

Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են. հաղորդվում է առաջին զոհի մասին

Ստամբուլում հորդառատ անձրևի հետևանքով մի շարք թաղամասեր հեղեղվել են: Ամենից շատ տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որի որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ սկսել է քշել-տանել կայանված մեքենաները: Նույն թաղամասում մի խումբ քաղաքացիներ արգելափակված են մնացել տեղական գրադարանում: Նրանց տարհանել են և հասցրել շրջվարչակազմի շենք: Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը:…

Read More
Ուկրաինայի Ռադան հաստատել է ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունը

Ուկրաինայի Ռադան հաստատել է ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունը

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից. Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մաս է»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ չհամաձայնելով վարչապետ Փաշինյանի տեսակետի հետ: Ավելի վաղ իտալական «Լա Ռեփուբլիկա» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի ստանձնած պարտավորությունների չկատարմանը, պատմական զուգահեռ էր անցկացրել, նշել, որ եղել են իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ…

Read More
Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան
		06.09.2023 . Միջազգային

Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան 06.09.2023 . Միջազգային

Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում, և ում նստավայրը Մոսկվան է, կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է դեսպանը X-ի իր…

Read More
France 2-ի եթերում` Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին, հնչել է ՀՀ օրհներգը

France 2-ի եթերում` Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին, հնչել է ՀՀ օրհներգը

France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։ Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։

Read More
Էրդողանը Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարներ առայժմ չի տեսնում

Էրդողանը Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարներ առայժմ չի տեսնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարներ առայժմ չի տեսնում։ Այդ մասին նա հայտնել է Սոչիից վերադառնալու ժամանակ՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։   Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հակամարտության առաջին իսկ օրից հանդես է եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին, ինչպես նաև մեծ ջանքեր է գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար:    Թուրքիայի նախագահը հավելել է, որ…

Read More
Վրաստանի խորհրդարանը մերժել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու նախաձեռնությունը

Վրաստանի խորհրդարանը մերժել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու նախաձեռնությունը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությունը՝ Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու մասին: Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։ Ակուբարդիան նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ անհրաժեշտ է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի, այլ ոչ…

Read More
ԼՂ-ում սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը, որոնք տեղակայված են դպրոցներում

ԼՂ-ում սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը, որոնք տեղակայված են դպրոցներում

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով:   «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել սեպտեմբերի 6-ին:   Հայտնում ենք նաև, որ սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման…

Read More
ԼՂ ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին
		05.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին 05.09.2023 . Արցախ

ԼՂ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին: Ներկայացնելով ԼՂ ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն…

Read More
Հնդկաստանը կարող է փոխել իր անունը

Հնդկաստանը կարող է փոխել իր անունը

Հնդկաստանի իշխանությունները կարող են երկիրը վերանվանել Բհարաթ՝ հայտնել է The Economic Times պարբերականը: Նշվում է, որ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած կառավարությունը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 18-22-ը նախատեսված խորհրդարանի հատուկ նստաշրջանի ընթացքում Հնդկաստանի պաշտոնական անվանումը Բհարաթ դարձնելու վերաբերյալ բանաձև կներկայացնի: Ըստ աղբյուրի՝ «Հնդկաստան» (India) անվանումը երկիրը ստացել է Բրիտանական կայսրության գաղութ եղած ժամանակ և պետք է ջնջվի…

Read More
ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին

ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին: Այդ մասին նշված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։ «Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների…

Read More
Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարցերը լուծում է երկկողմ խողովակներով․ Զախարովան՝ Բաքվի կողմից Կիևին աջակցելու մասին

Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարցերը լուծում է երկկողմ խողովակներով․ Զախարովան՝ Բաքվի կողմից Կիևին աջակցելու մասին

Ռուսաստանը տարբեր երկրների հետ իր խնդրահարույց հարցերը լուծում է երկկողմ խողովակներով։ Այդ մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ուկրաինային բացահայտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին։ «Լինում են իրավիճակներ, երբ ոչ բարեկամական երկրներն արգելափակում են շփումները, հրաժարվում են երկխոսությունից։ Դա չի վերաբերում Ադրբեջանի հետ մեր երկխոսությանը: Ուստի հարցերը լուծում…

Read More
Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ Զախարովա

Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային, կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության նոր սրացման և զոհերի։ «Տվյալ ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը: Պահանջված ենք համարում պարբերական, ակտիվ աշխատանք իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և…

Read More
Մենք հանդես ենք գալիս ԼՂ հումանիտար օգնության մուտքը թույլատրելու օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա

Մենք հանդես ենք գալիս ԼՂ հումանիտար օգնության մուտքը թույլատրելու օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա

Ռուսական կողմը՝ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման հարցերով հատուկ…

Read More
Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամը անընդհատ սրվում է. The Telegraph-ը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամը անընդհատ սրվում է. The Telegraph-ը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, նշել՝ Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամն անընդհատ սրվում է։ Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Պարբերականը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոութոնի հետ, որը նշել է, որ…

Read More
Ռուսաստանը հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտը Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանը հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտը Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանն արդեն հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտը վավերացման նպատակով ՀՀ Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հետագա քայլերը կորոշենք՝ ելնելով Երևանի պատասխանից»,- հավելել է Զախարովան։

Read More
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին համաձայնել չի կարող։ «Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի միջև աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն…

Read More
Խովաևը Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Խովաևը Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը։   Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:

Read More
Բայրամովը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Բայրամովը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության հնարավոր պայմանագրին։ Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համապարփակ…

Read More
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը առաջարկել է ԼՂ շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը առաջարկել է ԼՂ շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել

Գերմանիայի Բունդեսթագի մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել։   «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում իսկապես խիստ մտահոգիչ է, և ես ուշադիր հետևում եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- «Հայպրես» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Ալտը։ Նա նշել է, որ իրավիճակի բարելավման նպատակով քննարկումներ…

Read More
Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։…

Read More
Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի վրա հարձակում նախապատրաստող ԱԹՍ-ներ է խոցել․ Սոբյանին

Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի վրա հարձակում նախապատրաստող ԱԹՍ-ներ է խոցել․ Սոբյանին

Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի և Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանում խոցել են անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձել են հարձակում գործել Մոսկվայի վրա: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա ընդգծել է, որ նախնական տվյալներով՝ սարքերի ընկնելու վայրում տուժածներ չկան, իսկ Իստրինսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է կենցաղային օբյեկտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել…

Read More
Սեուլը ջանքեր է գործադրում Իրանի սառեցված միջոցները վերադարձնելու ուղղությամբ․ Կորեայի ԱԳ նախարար

Սեուլը ջանքեր է գործադրում Իրանի սառեցված միջոցները վերադարձնելու ուղղությամբ․ Կորեայի ԱԳ նախարար

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ հարավկորեական բանկերում սառեցված ֆինանսական ակտիվները պատկանում են Իրանի ժողովրդին: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ը։ «Պակ Չինն ասել է, որ Սեուլը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է սառեցված միջոցները փոխանցելու համար՝ հստակ հասկանալով, որ դրանք պատկանում…

Read More
Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուփ Դոգի գրառումը

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուփ Դոգի գրառումը

Օրերս հայտնի դարձավ,որ սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Այս լուրին անմիջապես հաջորդեց համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Սնուփ Դոգի ինստագրամյան գրառումը, որում մասնավորապես ասվում է.  «Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի…

Read More