ԵՄ Խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը
Եվրամիության խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այժմ որոշումը կուղարկվի Եվրախորհրդարանին՝ հաստատման համար: «Այսօր Խորհուրդը, Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ընդհանուր համաձայնությամբ, հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար»,- ասված է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության տեղեկագրում:…
