Իրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը. Աբդոլնասեր Հեմմաթի
Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ։ Հեմմաթին ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ ՌԴ-ն լրջորեն աջակցի Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը։ Նա շեշտել է, որ Իրանը խրախուսում է այդ ոլորտում օտարերկրյա ներդրումները և պատրաստ է դյուրացնել այլ երկրների մասնակցությունը նախագծում։ «Հույս ունենք՝ Իրանում, հատկապես՝ նավթի ու լոգիստիկ նախագծերի…
