Բրյուսելում մեծ շուքով նշվեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը
Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի ունեցավ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի…
