Եվրոպական երկրների մեծ մասը մասնակցում է հակամարտությանը՝ զենք մատակարարելով Կիևին. Պեսկով

Եվրոպական երկրների մեծ մասը մասնակցում է հակամարտությանը՝ զենք մատակարարելով Կիևին. Պեսկով


Ռուսաստանը Կալինինգրադի հնարավոր շրջափակման փորձի վերաբերյալ նախազգուշացումներ է արել եվրոպական երկրների շարունակական ռազմականացման ֆոնին՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասը մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ զենք մատակարարելով Կիևին, հետևաբար, պետք է պատրաստ լինի դրա հետևանքներին:

Պեսկովն ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք համաձայնում են Ռուսաստանի սահմանի մոտ միջուկային զենք տեղակայել, դրանով չեն մեծացնում իրենց անվտանգությունը, այլ հակառակը՝ էլ ավելի են սրում լարվածությունը:

Ավելի վաղ Իռլանդիայում ՌԴ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը Դաշնությունից:

Պեսկովը նշել է՝ Կալինինգրադի հնարավոր շրջափակման փորձերի հետևանքների մասին Ռուսաստանի նախազգուշացումը պետք չէ ընդունել որպես բախումնային հայտարարություն: