Վիեննայի հայկական դեսպանատանը կազմակերպվեց հայերեն և գերմաներեն թարգմանած ավստրիացի հայտնի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» գրքի շնորհանդեսը
Հայ մեծանուն պոետ, ազգային-հասարակական գործիչ, թարգմանիչ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակի միջոցառումների շրջանակներում երկու լեզվով (հայերեն ու գերմաներեն) մեկ գրքով հրատարակել ենք ավստրիացի հայտնի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակը,որը թարգմանել է Վահան Տերյանը: Մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հայկական դեսպանատանը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց վերոնշյալ գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ…
