Ախալցխայի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվեց գարնանային միջոցառում

Ախալցխայի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվեց գարնանային միջոցառում

Ախալցխայի  քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի, պատգամավորների և Ախալցխայի կրթական ռեսուրս- կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեի հետ միասին, այցելեց Ծուղրութ գյուղի մանկապարտեզ։

Մունիցիպալիտետի ղեկավարները շրջեցին մանկապարտեզում, զրուցեցին տնօրենի և ուսուցիչների հետ, ծանոթացան կրթական գործընթացին և երկլեզու կրթության ընթացքին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նաև մասնակցեցին երեխաների մասնակցությամբ անցկացված գարնանային միջոցառմանը։