Ծալկայի քաղաքապետարանի վարչական շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել մինչև 250,000 լարի, — այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պետական գնումների գործակալության կայքում։
Մրցութային փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է վարչական շենքի ամբողջ 2-րդ հարկի, 3-րդ հարկի միջանցքի և աստիճանների վերանորոգում։
Նույն փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է պատերից և առաստաղից հեռացնել վնասված սվաղը, սենյակներում և միջանցքներում ամբողջությամբ ապամոնտաժել մանրահատակը, ապամոնտաժել առկա ռադիատորները և լուսավորությունը։
Նաև, քաղաքապետարանը նախատեսում է փայտե դռներն ու պատուհանները փոխարինել մետաղապլաստե դռներով և պատուհաններով։
Առաջարկները կընդունվեն մայիսի 4-ից 7-ը։
